Գոռում էին՝ իջի, նայում էի ընկերներիս կյանքը խլած վառվող տանկին. Շուլին 3 տանկ է ոչնչացրել

«Կատարել եմ իմ մարտական առաջադրանքը, հետ եմ մղել թշնամունեւ վերջ: Որ ասում են` հերոսություն ես արել, դա հերոսություն չէ: Հերոսները էն տղեքն են, որ 2 ձեռքում ավտոմատկանգնեցին դիրքում ու ելան թուրքի դեմ, իրենք են հերոս, որ հանուն էս հողի ընկան». Շուլի Հակոբյան

Հակատանկային ջոկատի առաջին հակատանկային դասակի հրամանատարի առաջին տեղակալ, ավագ սերժանտ Շուլի Հակոբյանն ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ թշնամու դիրքերից ընդամենը 1200 մետր հեռավորության վրա ոչնչացրել է 3 տանկ: Շուլի Հակոբյանն ապրիլի 1-ի նախօրեի երեկոյան հերթապահություն է ընդունել, ինչ-որ գործողություններ է նկատել հակառակորդի կողմից եւ անմիջապես զեկուցել հրամանատարին:

Շուլի Հակոբյանը տանկերը խփելու մասին մի առիթով պատմել է. «Ապրիլի 3-ի երեկոյան ասացին, որ 153 մարտական դիրքում ունենք երկու զոհ՝ տանկի կրակոցից: Մարտական խումբ պետք է գնար՝ տանկերը ոչնչացնելու համար: ժամը 3 անց կես շարժվեցինք, որ մթնշաղոտ տեղ հասնենք: Գնում ենք դիրք, տեղավորվում ենք, դիտարկում ենք կատարում, որ գործողության անցնենք: Որոշվում է խրամատի մեջ լիցքավորում անեն, ես բարձրանամ դիրքի կանտովկի վրա եւ կրակեմ: Կրակելուց պետք է տանկից մի քիչ վերեւ պահես, բայց ես ուղիղ եմ պահում եւ ծուռ է ստացվում, տանկին չի կպնում: Չեմ հուսահատվում, նորից եմ բարձրանում դիրքի վրա եւ միանգամից խփում եմ այն տանկին, որի կրակոցի պատճառով զոհվել էին իմ մարտական ընկերները: 100 տոկոսանոց խոցեցի, տանկը վառվեց: Խրամատից գոռում էին՝ իջի, իջի, ես ուրախությունից ասում էի՝ խփել եմ... հենակետի վրայի ամենաբարձր կետից իջնելու ցանկություն չկար, նայում էի, թե ինչպես է վառվում այն տանկը, որը խլել էր ծառայակից ընկերներիս կյանքը»:

Շուլին մարտական առաջադրանքը կատարել է 80-ականների հակատանկային 9K111 ֆագոտ համալիրով, կես ժամում 3 տանկ է ոչնչացրել: Շուլի Հակոբյանն այս սխրագործության համար պարգեւատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի մեդալով, «Նելսոն Մանդելա» միջազգային մրցանակի հաղթող է: Այժմ սովորում է ԵՊՀ-ում: Շուլին ծնվել է Գյումրիում՝ 1996 թվականին: Ժամկետային ծառայության մեկնել է 2014 թվականին, զինծառայությունն անցկացրել է Մատաղիսում, ապրիլյան պատերազմի օրերին եղել է նաեւ Թալիշում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10329 դիտում

Վրաստանում ազգային սուգ է հայտարարվել

Կդադարեցվի Արմավիր քաղաքի մի շարք հասցեների գազամատակարարումը

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում․ ժամանակացույց

Իրանը հայտարարել է Իսրայելին hասցվող hարվածների նոր ուժգին ալիքի մասին՝ ի պատասխան Լարիջանիի մաhվան

Մոռացե՞լ եք՝ բռնապետությունն ում օրոք էր. բիզնես խլելուց մինչև ընդդիմության միջոցառումների չեղարկում. Թորոսյան

Իրանում հաստատել են՝ իսրայելական հարվածի հետևանքով Ալի Լարիջանին սպանվել է

Բարի լույս, լավ օր և սիրում եմ բոլորիդ. վարչապետ

Երևանի թիվ 27 մսուր-մանկապարտեզում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Երևանում մեկնարկել է Լյովա Վարդանյանի անվ․ ըմբշամարտի միջազգային հուշամրցաշարը․ 8 երկրի 140 ըմբիշ է մասնակցում

Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին

Մահացել է Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը

Հրթիռ է արձակվել Բուշերի ատոմակայանի վրա

Իրանի դեմ ռազմական հաջողությունների պայմաններում ԱՄՆ-ն այլևս ՆԱՏՕ-ի երկրների օգնության կարիքը չունի․ Թրամփ

25-ամյա երիտասարդը իր և անծանոթ անձին պատկանող շների մասնակցությամբ կազմակերպել է շնամարտ և նկարահանել

ՄԱԿ-ի փորձագետները հետաքննություն են սկսել Իրանի Մինաբ քաղաքի դպրոցին հասցված ավիահարվածների վերաբերյալ

Եվս մեկ հեղափոխական ծրագիր. GTB Steel-ը հերթական նորարարությունն է բերում շինարարական շուկա

Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների քննարկումները շարունակվել են աշխատանքային ընթրիքի ձևաչափով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հերթական կեղծ նյութը․ այն պետք է դիտարկվի որպես տեղեկատվական-հիբրիդային ազդեցության գործողություն․ Բաղդասարյան

Բացահայտվել է հերթական կեղծ «Զանգերի կենտրոնը»․ 14 անձից բաղկացած խումբը գործել է հստակ պլանավորված սխեմայով

Մենք հակամարտության կողմ չենք, Ֆրանսիան չի մասնակցի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման գործողություններին․ Մակրոն

ՀՀ իշխանություններին վերագրվել է մարդկային օրգանների վաճառքի մասնակից լինելու կեղծիք․ ԱՆ-ն հերքել է հոդվածը

Քոչարյանը երկիրն ու ժողովրդին սիրում էր, դրա համա՞ր էր ծեծում, Մարտի 1-ին զորք հանում. Ղազարյան. տեսանյութ

Մասկատում ՀՀ և Օմանի ԱԳ նախարարները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Թատերական շաբաթը համընկնում է գարնանային արձակուրդների հետ, հուսով եմ՝ թատրոն այցելելու առիթը կօգտագործեք

Հերթական հանցավոր խմբավորումը վնասազերծված է․ ՆԳՆ

Ընդմիջում․ ինչ աղցան է առաջարկում վարչապետը․ տեսանյութ

Ովքեր ասում են՝ 80 հզր մարդ ընտրության համար բերելն անհնար է, ասեմ՝ մայիսին միջինում օրը 15 հզր մարդ է մտել ՀՀ

Հրապարակվել է ԱԺ պատգամավորի թեկնածուի համար տեղեկանքի տրամադրման կարգը

Օմանի ԱԳ նախարարը Միրզոյանի՝ տարածաշրջանային բարդ իրավիճակում Մասկատ այցելելու որոշումը որակել է պատմական

Պուտինը 23 կնոջ ներում է շնորհել

Արայիկ Հարությունյանն այցելել է Արմավիրի մարզի ազգային փոքրամասնությունների բնակավայրեր

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևանի փողոցներից մեկում

Կառավարությունը կֆինանսավորի նոր, առնվազն 1417 տան կառուցում սահմանամերձ և ոչ սահմանամերձ բնակավայրերում

ԵՄ-ն փորձագետների խումբ կուղարկի Հայաստան՝ դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին․ հայտնի է՝ երբ

Սահմանամերձ բնակավայրերում տուն կառուցելու 16 միլիոնի ծրագրով նոր քվոտա կսահմանվի․ ովքեր են շահառու

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամները վերադառնում են Երևան

Գարեգին Բ-ի քրոջ որդու՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

Մասկատում կայացել է Հայաստանի և Օմանի ԱԳ նախարարների հանդիպումը․ տեսանյութ