Նախագահականում աշխատակիցներին ասել են՝ ապրիլի 9-ից գնացեք տուն, կզանգենք

Ապրիլի 9-ին լրանում է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: Ապրիլի 9-ից սկսած նախագահի աշխատակազմի աշխատակիցներից ոմանք աշխատանքի չեն գնալու: Բաղրամյան 26 կգնան միայն առանձին վարչությունների աշխատակիցներ: Երեկ՝ ապրիլի 6-ին, նախագահական նստավայրում կադրերի վարչության ղեկավարի մասնակցությամբ 4-5 ժամանոց խորհրդակցություն է եղել: Համենայնդեպս, երեկ ամբողջ օրվա ընթացքում, երբ զանգահարում էինք նախագահականի կադրերի վարչություն, մեզ փոխանցում էին, թե պետը խիստ կարեւոր խորհրդակցության է: Միաժամանակ վարչության աշխատակիցներից մեկը մեր զրույցում ասաց, որ ինքը երկուշաբթի՝ ապրիլի 9-ին, ներկայանալու է աշխատանքի, որովհետեւ տոն չէ: Սրան զուգահեռ երեկ տխուր եւ անկումային մթնոլորտ էր նախագահականի Գործերի կառավարչությունում: Նախագահի աշխատակազմի Գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ ինքը երկուշաբթի աշխատանքի չի գալու, որովհետեւ «վերեւից» ասել են՝ աշխատողները գնան տուն եւ սպասեն՝ մինչեւ զանգահարեն եւ կանչեն աշխատանքի:

- Պարոն Գրիգորյան, ապրիլի 9-ից նախագահի աշխատակազմն ի՞նչ է անելու:

- Մեզ ինչ ասեն, մենք դա պետք է անենք: Օրենսդրությունը, Սահմանադրությունը ոնց է նախատեսում:

- Նախագահի աշխատակազմը չգիտի՞ երկուշաբթի աշխատանքի գալու է, թե՝ ոչ:

- Աշխատակազմն ի՞նչ պետք է իմանա:

- Անձամբ դուք երկուշաբթի գնալո՞ւ եք աշխատանքի:

- Ոչ, չեմ գնալու:

- Ինչու՞:

- Որովհետեւ նախագահի լիազորությունները լրանում են, դրա համար էլ չեմ գնալու:

Լուծարվու՞մ է աշխատակազմը:

 - Երեւի, էլի:

- Այսինքն, մինչեւ ապրիլի 17-ը Բաղրամյան 26-ի դռները փա՞կ են լինելու:

- Ես չգիտեմ՝ փակ է լինելու, բայց է լինելու: Ես ինքս գործի չեմ գնալու:

- Իսկ ձեզ ո՞վ է ասել՝ երկուշաբթի աշխատանքի չգնալու մասին:

- Ոչ մեկ չի ասել, ես եմ որոշել:

- Դուք որոշել եք, որ աշխատանքի չե՞ք գնալու:

- Աշխատանք չկա, ու՞ր գնանք: Հետո, երբ որ աշխատանք կլինի, նոր հրաման կլինի, կասեն՝ կգնամ:

- Աշխատակիցներին չե՞ն ասել, թե ինչ պետք է անեն ապրիլի 9-ից 17-ը:

- Ասել են՝ կգնաք, ձեր տունը կնստեք, երբ նորից աշխատատեղ կլինի, կգնաք ձեր գործերին:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից մեր այս հարցերին առաջարկեցին պատասխանել գրավոր տարբերակով: Միաժամանակ տեղեկացնենք, որ ապրիլի 9-ին երդմնակալության արարողությունից հետո ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը չի գալու Բաղրամյան 26: Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Արմեն Սարգսյանը միջոցառումից հետո միանգամից գնալու է Մաշտոցի 47՝ կառավարության ընդունելությունների տուն, որտեղ գտնվում է նախագահի նոր նստավայրը:

Արմեն Սարգսյանի գրասենյակի պատասխանատուն տեղեկացրեց նաեւ, որ մինչեւ երդմնակալության արարողությունը նախատեսվում է Սերժ Սարգսյանի եւ Արմեն Սարգսյանի միջեւ հանդիպում: Սակայն հանդիպման օրը եւ ժամը դեռ հստակեցման փուլում է:

Ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո կառավարությունը հրաժարական է տալու եւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որը ապրիլի 17-ից հետո, ամենայն հավանականությամբ, դառնալու է առաջին փոխվարչապետ այդ մեկ շաբաթում լինելու է վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար: Սակայն վարչապետի ժամանակավորն պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այդ մեկ շաբաթվա ընթացքում վարչապետին փոխարինելիս չի տեղափոխվելու Բաղրամյան 26-ում: Կարապետյանի մամուլի խոսնակ Արամ Արարատյան այս մասով հետեւյալ մեկնաբանությունը տվեց.

«Կարծում եմ, որ ներկայիս աշխատավայրում է աշխատանքի: Վարչապետի ընտրությունն ապրիլի 17-ին է, եւ նա մինչեւ այդ լինելու է պաշտոնակատար, տրամաբանությունը ո՞րն է, որ նա գնա Բաղրամյան 26: Նա շարունակելու է իր աշխատանքը որպես պաշտոնակատար եւ շարունակելու է իր ներկայիս աշխատավայրից»,- ասաց Կարեն Կարապետյանի մամուլի խոսնակը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանն այս թեմայի շուրջ ՀԺ-ի հետ զրույցում ասել էր՝ եթե լրացավ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը, նա պետք է դուրս գա Բաղրամյան 26-ում գտնվող կառույցից:

«Ապրիլի 9-ից հետո նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է, հետեւաբար, դրանից բխող որեւէ գործողության հնարավորություն չկա»,- ասել էր Կոստանյանը:

Հարցին, թե ի՞նչ պետք է լինի այս շենքի կարգավիճակը մինչեւ վարչապետի ընտրությունը, եթե նախագահն այլ նաստավայր է ունենալու, հնարավո՞ր է ստացվի այնպես, որ պարզապես դռները փակեն եւ գնան, Գեւորգ Կոստանյանը նշել էր, որ դա Սահմանադրությամբ չի կարգավորվում:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 7-ի համարում:

Տպել
5651 դիտում

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը