Երևան
12 °C
Նախորդ իրադարձությունների ընթացքին կարող եք հետեւել՝ այստեղ:
00:00-Ցուցարարները շարուանկում են մնալ Ֆրանսիայի հրապարակում: Տեղեկություններ կան, որ հրապարակում գիշերողներն այսօր ավելի շատ են լինելու: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ նախորդ գիշեր հրապարակում գիշերել է մոտ 200 հոգի: Այս պահին Ֆրանսիայի հրապարակում մի քանի հարյուր հոգի կա, որոնք ջերմ մթնոլորտում երաժշտություն են լսում եւ գնդակ խաղում: Վաղը 14:00-ին եւ 18:30-ին կրկին լինելու է հանրահավաքներ:
20:15- Հանրահավաքի ժամանակ Լեւոն Բարսեղյանն իր խոսքում կատակեց, որ Սերժ Սարգսյանն անհետ կորել է, ըստ երեւույթին նրան տարել են Ծաղկաձոր ՀՀԿ-ականներն ու պատանդ են պահում, ենթարկում թրաֆիքինգի, իսկ նա մարդկանց պետք է, որովհետեւ նրան ուղղված բազմաթիվ հարցեր կան: Լեւոն Բարսեղյանի խոսքերով, այսօրվա ծաղկաձորյան փախուստը տեսնելով, հնարավոր է, որ ՀՀԿ-ն Ազգային Ժողովի առաջիկա նիստը շատ ավելի գաղտնի պայմաններում անի, օրինակ՝ Դուբայում:
Բարսեղյանը եւս կոչ արեց բոլոր ընդդիմադիրներին՝ մոռանալ ներքին վիրավորանքները, մանավանդ՝ ԵԼՔ դաշինքի 2 կուսակցություններին՝ իր վաղեմի ընկերներ Էդմոն Մարուքյանին, Արտակ Զեյնալյանին, Մանե Թանդիլյանին եւ մյուսներին, գալ եւ միանալ այն մարդկանց, որոնք քվեարկել են իրենց օգտին: Իսկ հավաքված մարդկանց կոչ արեց ուժեղ լինել, չնահանջել, քանի որ բարդ օրեր են սպասվում, ուժեղ դիմակայություն:
Դավիթ Սանասարյանը կոչ արեց դուրս գալ համահայկական գործադուլների, չներկայանալ աշխատանքի ու ազատվել 80, 100 կամ 120 հազար դրամի դիմաց տրվող ստրկությունից, միանալ հանրահավաքին, անել քայլ ու հասնել արդյունքի:
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձավ այսօրվա իրադարձություններին, Հանրային ռադիոյի շենքի գրավմանն ու մերկ ձեռքերի պայքարին: Նա կրկին անգամ համերաշխության կոչ արեց ու շեշտեց, որ եթե այս անգամ էլ հիասթափեցնեն ժողովրդին, իրենց կսկսեն ատել ճիշտ այնպես, ինչպես հանրապետականներին:
19:30- Ֆրանսիայի հրապարակում բազմամարդ հանրահավաք է: Ելույթներով են հանդես գալիս հանրահավաքի կազմակերպիչները: Արդեն խոսել են Լեւոն Բարսեղյանը, Դավիթ Սանասարյանը, այս պահին ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը:
17:40-Երթի մասնակիցները բացել են փակված փողոցները եւ շարժվում են Ֆրանսիայի հրապարակ:

17:20- Երթի մասնակիցները փակել են Ագաթանգեղոս-Գրիգոր Լուսավորիչ եւ Արշակունյաց փողոցների խաչմերուկը եւ նստացույց են հայտարարել:
17:07- Երթի մասնակիցները Խանջյան փողոցի թունելում են, որտեղ շարունակվում են վանկարկումները, վառվել են գունավոր ֆաերներ:

17:00- Հանրային ռադիոյից դուրս գալուց հետո երթը շարժվեց դեպի Խանջյան փողոց, մի պահ կանգ առան ՀՖՖ-ի մոտ, Նիկոլ Փաշինյանը կարդաց Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որում նա ասել էր, որ եթե հայկական ֆուտբոլը ձախողվի, նա 2018-ին հրաժարական կտա: Փաշինյանը նաեւ նշեց, որ հայկական ֆուտբոլը իրեն չի արդարացրել եւ դա համարվում է ձախողում, Ռուբեն Հայրապետյանը հրաժարական չի տվել, նա կրկնում է իր ղեկավարի՝ Սերժ Սարգսյանի քայլը եւ խոստմանը տեր չի լինում, որից հետո Փաշինյանը ծակ գնդակ նետեց ՀՖՖ բակ: Երթը շարունակվում է:
16:30- Հանրային ռադիոյի շենքը գրաված ցուցարարներին դրսում սպասում էին հազարավոր քաղաքացիներ, այս ամենը Նիկոլ Փաշինյանն անվանեց սիմվոլիկ ակցիա: Ցուցարարներն ամբողջությամբ փակել են Ալեք Մանուկյան փողոցը:
16:25- Ցուցարարները դուրս եկան Հանրային ռադիոյի շենքից: Կորել է Նիկոլ Փաշինյանի ուսապարկը: Նա այն փնտրեց շենքի ներսում, այժմ փնտրում է դրսում:

16:15- Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ-ների ուղիղ եթերում ելույթ ունեցավ ու հայտարարեց. «Ձեզ հետ խոսում է ԱԺ պատգամավոր, նախկին քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանը... Սերժ Սարգսյանը պատրաստվում է վերստին զավթել իշխանությունը: Կոչ ենք անում այսօր 18:30-ին հավաքվել Ազատության հրապարակում, արա քո քայլը եւ Ս. Սարգսյանը կանի իր ետքայլը, արա քո քայլը եւ ՀՀԿ-ն կանի իր ետքայլը»:
Վերջում Փաշինյանը հավելեց, որ Հանրային ռադիոն երբեւէ չի համաձայնել հրապարակել ցույցերի, հանրահավաքների մասին իրենց իրազեկումները, ի պատասխան՝ ռադիոյի աշխատակիցը հակադարձեց, որ միշտ եթերաժամանակ տրամադրվել է:
16:00- Անջատեցին Հանրային ռադիոյի շենքի լույսերը: Նիկոլ Փաշինյանը, սակայն, որոշեց այնուամենայնիվ ելույթ ունենալ ու քանի որ ուղիղ եթերի հնարավորություն չեղավ, նա ելույթ կունենա այնտեղ ներկա լրատվամիջոցների առաջ, խնդրեց 5-10 րեպե՝ պատրաստվելու համար:
15:50- Նիկոլ Փաշինյանը շուրջ կես ժամ բանակցում էր Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ Լիկա Թումանյանի հետ: Վերջինս առաջարկեց եթերաժամանակ տրամադրել երեկոյան ժամը 19:00-ին, ինչին Նիկոլ Փաշինյանը չհամաձայնեց: Ռադիոյի շենքի ներսում հավաքված մարդիկ եւս վանկարկում էին, որ եթեր են պահանջում հենց հիմա:
Հանրային ռադիոյի ղեկավարի տեղակալ՝ Լիկա Թումանյանը ժամանակ խնդրեց՝ քննարկելու համար հենց հիմա եթերաժամանակ տրամադրելու հարցը:
15:38- «Մեդիադաշտի զգալի մասը Սերժ Սարգսյանի ընտանիքի սեփականությունն է դարձել՝ ի դեմս Միքայել Մինասյանի: Մենք բողոքում ենք այն բանի դեմ, որ հեռուստատեսային դաշտը բլոկադայի է ենթարկել #ԻմՔայլը արշավը եւ վերջին ամիսներին Սերժ Սարգսյանի դեմ իրականացվող կոնսոլիդացիան: Հ1-ը դարձել է Սերժ Սարգսյանի քարոզչության մեքենան եւ Հ1-ը դարձել է քաղաքացիներին գերեւարելու գործիք: Մենք սրանով մեր բողոքն ենք արտահայտում քաղաքացիներին տեղեկատվական բլոկադայի ենթարկելու համար: Մենք շարունակելու ենք մեր խաղաղ բողոքի ակցիաները»,-Հանրային ռադիոյի ուղիղ եթերից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
15:25- Ցուցարարներին այնուամենայնիվ հաջողվեց բարձրանալ, նրանք գրավել են Հանրային ռադիոյի շենքը, որտեղ պատրաստվում է ելույթով հանդես գալ Նիկոլ Փաշինյանը:
15:20- Ոստիկանը զենք է ուղղել ցուցարարների վրա, որոնք մտել են Հանրային ռադիոյի շենք: Ոստիկանը չի թողնում բարձրանալ վերեւ:
15:05- Շարունակվում է բազմամարդ երթը Երեւանի փողոցներում: Երթի մասնակիցները հընթացս ողջունում են պատուհաններից նայող բնակիչներին, անցորդներին, մեքենաների վարորդներին, որոնք պատասխանում են ձայնային ազդանշաններով, նաեւ դարձյալ կոչ է արվում ընդդիմադիրներին՝ դուրս գալ հրապարակ ու անել իրենց քայլը: Երթի մասնակիցները հեղեղել են փողոցները, երթն ընթանում է «Քա՛յլ արա, մերժի՛ր Սերժին» վանկարկումներով, ծափահարություններով ու մեծ ոգեւորությամբ:
14:50- Նիկոլ Փաշինյանն իր ելույթը սկսեց քիչ առաջ տեղի ունեցած ՀՀԿ նիստի մասին խոսելով, այնուհետ 2 հայտարարություն արեց.
«Առաջին հայտարարությունն այն մասին է, որ Մաշտոցի պողոտա-Մոսկովյան խաչմերուկ են հրավիրվում ավտոերթի մասնակիցները, որոնք հավաքվելու էին ժամը 16:30-ին Հարսնաքարի մոտ ու շարժվելու էին դեպի Ծաղկաձոր: Սերժ Սարգսյանը դարձել է «Նեուլավիմի Ջոն», չենք կարող ֆիքսել նրա գտնվելու վայրը՝ շրջափակելու համար: Հաջորդ հայտարարությունը ընդդիմադիր քաղաքական ուժերին համերաշխության կոչ անելու մասին է: Այս քաղաքական գործընթացում ամենակարեւորը համերաշխություն ապահովելն է: Այսօր առավոտ եկել ու մինչ այժմ այստեղ է Րաֆֆի Հովհաննիսյանը, այստեղ էր նաեւ «Ազատ Դեմոկրատներ»-ից Խաչատուր Քոքոբելյանն իր կուսակիցների հետ, այստեղ է Պարույր Հայրիկյանն իր կողմնակիցների հետ, ՀԱԿ-ի առնվազն երիտասարդական թեւի ներկայացուցիչներն են մեզ միացել, այստեղ է Արամ Կարապետյանը, սա շատ լավ բանաձեւ է՝ համերաշխություն-մինուս Սերժ Սարգսյան»,- ասաց Փաշինյանը: Նա նաեւ հայտարարեց.
«Սերժ Սարգսյանը եւ ՀՀԿ-ն նախ թռած են Երեւան քաղաքից, հիմա էլ թռած են Ծաղկաձորից: Ասում ենք՝ գնում ենք ՀՀԿ-ի շենքը շրջափակենք, փախնում են Ծաղկաձոր, ասում ենք՝ ավտոերթով գնում ենք Ծաղկաձոր, կես ժամում նիստ են անում, Սերժ Սարգսյանի թեկնածությունն են առաջարկում ու հեռանում: Հիմա ու՞ր գանք, ասենք՝ Հայաստանում ենք ձեզ շրջափակում, որ թողնեն ՀՀ-ից գնան: Հիմա ուզում եմ մեկ այլ ավտոերթ անենք, որը կկոչենք «Փնտրում ենք ՀՀԿ-ին շրջափակելու համար:
Կա նաեւ այսպիսի մի խնդիր, հիմա բազմամարդ է հանրահավաքը, բայց մեզ ասում են՝ սովորաբար հանրահավաքների ժամը 18:30-ն է, այդ պատճառով մենք երթ կանենք՝ ցույց տալու համար մեր հզորությունը:
Գիշերն այստեղ միջադեպ է եղել, սակայն կողմերից որեւէ մեկը մեր հանրահավաքի մասնակից չի եղել: Մեր գործողությունները բռնի չեն, բայց չի նշանակում, թե փափուկ են ու քնքուշ: Այն մարդը, որն այստեղ բռնություն կգործածի, նա մեր շարքերում գործ ու անելիք չունի:
Մենք հիմա երթ կանենք, այստեղ կմնա փոքր խումբ՝ հրապարակը պահպանելու համար: Իսկ այսուհետ ամեն օր ժամը 18:30-ին հանրահավաք է, ամեն օր, սա ֆիքսված ժամ է»,-ասաց Փաշինյանն ու հանրահավաքի եկած ժողովուրդը շարժվեց երթի:
14:35- Հանրահավաքը կմեկնարկի հաշված րոպեներից: Հրապարակի բոլոր ծայրերից հարթակի մոտ է հավաքվում հանրահավաքի եկած ժողովուրդը:
Նշենք, որ որոշ ժամանակ առաջ հրապարակում անվճար ջրի եւ սննդի բաշխման անկյուններ են ստեղծվել, որոնք իրականացվում են հանգանակությունների ու ՔՊ վարչության անդամների միջոցներով:
14:20- Արդեն գրեթե 16 ժամ չորս կողմից փակ է Երեւանի Ֆրանսիայի հրապարակը: Ժամը 14:00-ին սպասվող հանրահավաքը, որը, Նիկոլ Փաշինյանի խոսքերով, գլխավոր հանրահավաքն է լինելու, կսկսվի մոտ կես ժամ ուշացումով:
Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ իրավիճակի փոփոխության համար խորհրդակցել է պետք, հասկանալ գործողությունների հետագա ընթացքը:
Խոսքը ժամանակից շուտ տեղի ունեցած ՀՀԿ նիստի ու որոշման մասին է, որն անցել է միաձայն քվեարկությամբ:
Հիշեցնենք, որ այն հայտարարություններից հետո, թե շրջափակվելու է ՀՀԿ կենտրոնական գրասենյակը, կուսակցությունը անսպասելի որոշեց նիստն անցկացնել Ծաղկաձորում: Հանրահավաքի մասնակիցները ծրագրում էին ավտոերթ իրականացնել դեպի Ծաղկաձոր, սակայն ՀՀԿ-ն նիստը սկսել էր բավական շուտ ու որոշել առաջադրել Ս. Սարգսյանի թեկնածությունը:
Այսպիսով, ապրիլի 16-ին ՀՀ վարչապետի պաշտոնում Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը պաշտոնապես կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վենեսուելայում ազգային սուգ է հայտարարվել․ երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1943-ի
Հանդիպում ունեցա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երիտասարդական կառույցի հետ․ Պապիկյան․ տեսանյութ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Հայաստանում ընտանեկան բռնությունն օրենքով թույլատրելի է․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենա է այրվել․ վարորդը տեղափոխվել է ԲԿ
«Դատախազության աշխատողի օր» գրությունը և դատախազության տարբերանշանը՝ հեռուստաաշտարակի էկրանին․ տեսանյութ
Պուտինը «քցեց» Կարապետյանին, Քոչարյանին, Ծառուկյանին. ուզում են Սյունիքը ծախել, հարցերը լուծել. տեսանյութ
Վթարային ջրանջատում Վայոց ձորի մարզում․ հասցեներ
Երևանի համար հաստատվել է 650 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային փաթեթ․ Ավինյան
Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացը հաջողությամբ շարունակվում է․ խաղաղությունն արդեն ձեռք է բերվել․ Ալիև
Կրտսեր պարեկի պաշտոնից առաջխաղացման կարգով նշանակումները կիրականացվեն խորհրդատվական կարծիքի հիման վրա
Որն է Սամվել Կարապետյանի «գաղտնի պլանը». հաջորդիվ ՌԴ-ն սպառնալու է, որ ռազմաբազան ՀՀ-ից կհանի. տեսանյութ
Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի վերադարձը նաև արդարության վերականգնման գործընթաց է. Աննա Վարդապետյան
Եվրամիությունը հավատում է Հարավային Կովկասի խաղաղ և պայծառ ապագային. Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Եգիպտոսի դեսպանը պատրաստակամ է մշակույթի ոլորտում համագործակցության ակտիվացման առավելագույն ջանքեր ներդնել
Պուտինի վարկանիշի անկում, տնտեսական վիճակի վատթարացում․ ինչ են փաստում Gallup-ի հարցման արդյունքները ՌԴ-ում
Արծրուն Հովհաննիսյանը նշանակվել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի նիստը
Ինչպես է Չինաստանը պայքարում ծայրահեղ շոգի դեմ․ տեսանյութ
Պետականակենտրոն մոտեցումը՝ պատգամավորի երդման տեքստի հիմքում. օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն
Նոր նշանակումներ ՊՆ-ում
ՍԴ-ն հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով որոշում կայացնելու
ՀՀ-ում գործող սուպերմարկետներից մեկի մենեջերը նկարել է իրենց աշխատակցին և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները․ քննարկվել են սահմանային անցակետի բացման հարցերը
Սյունիքում, Արարատյան դաշում, Երևանում օդի ջերմաստիճանը կհասնի 34-36 աստիճանի. Սև ծովից ցիկլոն կներթափանցի
Universal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
Պետական պահպանության ծառայությունը ինքնուրույն որպես հատուկ ծառայություն անպայման պետք է զարգանա․ վարչապետ
Միլանի «Ինտեր»-ը երկարաձգել է Հենրիխ Մխիթարյանի պայմանագիրը մինչև 2027 թվական
Կանանց լիարժեք մասնակցությունը երկրի կայուն զարգացման կարևոր նախապայման է. Արսեն Թորոսյան
ԱԺ փոխնախագահը գերմանացի պատգամավորների հետ քննարկել է Հայաստան-ԵՄ հարաբերություններն ու ներքաղաքական հարցեր
Հուլիսի 1-ից փոփոխվում են Երևանի կենդանաբանական այգու մուտքի տոմսերի սակագները. ովքեր կարող են օգտվել անվճար
Ապօրինի գույքի բռնագանձման համակարգն ընթացիկ հակակոռուպցիոն պայքարի կարևորագույն գործիքներից և միջոցներից է
Հակոբյանը Նյու Յորքում ներկայացրել է վերջին տարիների գործունեությունը, նախաձեռնություններն ու մարտահրավերները
Բնական գազի սակագները բնակիչների համար կմնան անփոփոխ. ՀԾԿՀ
Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինը հեռախոսազրույց են ունեցել
Գրանցվեք, մասնակցեք և ստեղծագործեք, որովհետև դուք տաղանդավոր եք. վարչապետը՝ «Վարչաֆեստ»-ի մասին
Մենք ռուսական կողմի հետ TRIPP-ի վերաբերյալ քննարկում չենք վարում․ ԱԳ փոխնախարար
Իմ կարծիքով՝ ՀՀ-ում արդարությունն ու արդարադատությունը հասանելի են միայն էլիտաներին, ինչը խնդիր է. վարչապետ
ՀՀ կառավարության աջակցությամբ մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
Կապան քաղաքի Դավիթ Բեկի հուշարձանի հարակից հանգստյան գոտին կառուցված է. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT