ՀՀ-ում չկա դուռ, որը փակ կլինի մեր առաջ, այդ թվում նաեւ ԱԺ-ի դուռը. Նիկոլ Փաշինյան

«Այս երկու օրերի ընթացքում եւ՛ մեր վճռականությունն է ավելացել, եւ՛ հանրությունն է տեսել մեր վճռականությունը, եւ՛ մեր վստահությունն է ավելացել, որ մենք գտնվում ենք ճիշտ ճանապարհի վրա եւ վստահաբար կարող են ՀՀ քաղաքացուն ասել՝ ՀՀ քաղաքացի, քո ազատագրման ժամը եկել է, քո ազատության, իշխանության ժամը եկել է: Արի հրապարակ եւ տեր կանգնի քո իրավունքին, իշխանությանը եւ ուրեմն, քա՛յլ արա, մերժիր Սերժին»,- հրապարակի ամբիոնից իր ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը եւ ցույց տալով անվճար սննդի կետն ասաց, որ այնտեղ ցուցարարներին անվճար սենդվիչներ են տրամադրում: Նրա փոխանցմամբ՝ այդ միտքը նրանց տվել է ԱՄՆ-ում բնակվող հայերից մեկը, որը #ԻմՔայլը շարժմանը 250 հազար դրամ է փոխանցել:

«Մեր մյուս քաղաքացիներից մեկն էլ, որ Լոս Անջելեսից 250 հազար դրամ է փոխանցել, խնդրեց այս հրապարակից փոխանցեմ, որ Լոս Անջելեսը իր քայլը եւս անում է մեր հանրահավաքի կազմակերպչական հարցերի համար: Սա ժողովրդական շարժում է, մենք արդեն երկու հաշվետվություն հրապարակել ենք, վաղը, մյուս օրը 3-րդ հաշվետվությունը կհրապարակենք: Այս շարժման բոլոր ծախսերը հոգացել են ՀՀ քաղաքացիները: Նրանց նվիրատվությունները սկսվել են 100 դրամից եւ ավարտվել 300 հազար դրամով:

Այսօր այս հրապարակում ձեւավորվեց մի նոր թարմ գաղափար, որը թերեւս պետք է նշանակի՝ քաղաքական իրավիճակի փոփոխություն է Հայաստանում: Մենք համերաշխության ձեռք մեկնեցինք Հայաստանի քաղաքական դաշտի ընդդիմադիրներին: Այսօր իրենց աջակցությունն են հայտնել Ժառանգություն կուսակցության նախկին նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, Ազատ դեմոկրատներ կուսակցության ներկայացուցիչները, ԱԻՄ առաջնորդը, Նոր Ժամանակներ կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը: Մենք հույս ունենք, որ դուք պաշտպանում եք այս գաղափարը եւ այս քաղաքական գործընթացը կշարունակվի, եւ մենք կունենանք համերաշխություն մինուս Սերժ Սարգսյան:

Այսօր, երբ մենք երթ իրականացրեցինք, որոշել էինք, որ պետք է ակցիա իրականացնեինք ընդդեմ Սերժ Սարգսյանի ստեղծած ստահոդ լրատվական համակարգի եւ մուտք գործեցինք Հանրային ռադիոյի շենք, ապա եթերային ստուդիա: Երբ մտանք ներս, ոստիկանը, որին մենք վերաբերվեցինք բացառիկ հարգանքով եւ հրաժեշտ տվեցինք բացառիկ հարգանքով, հանեց իր զենքը եւ լիցքավորեց: Ես իրեն ասեցի, որ ես եկել եմ, ուրեմն պետք է մուտք գործեմ շենք, եթե խփելու ես՝ խփի: Ինչպես տեսնում եք, ես ողջ եմ եւ կանգնած եմ ձեր առջեւ: Մյուս ոստիկանն այդ ընթացքում լիցքավորեց իր կալաշինկովը, իսկ մեր ցուցարարները այդ պահին վեր բարձրացրեցին իրենց ձեռքերը, եւ մենք մուտք գործեցինք Ազգային ռադիոյի շենք: Ահա սա է խաղաղ քաղաքացիական անհնազանդությունը եւ ՀՀ-ում չկա դուռ, որը փակ կլինի մեր առաջ, այդ թվում նաեւ ԱԺ-ի դուռը»,- Երեւանի Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3489 դիտում

Հակամարտությունը պետք է դադարեցվի․ ես հրաժարվում եմ միջնորդ լինելուց․ Տոկաևը՝ Պուտինին

ԻԻՀ նավթի նախարարը վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ զարգացնելու համագործակցությունը Հայաստանի հետ

ԳՇ պետը հանդիպել է N զորամիավորման ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների, բանակային դիրքերի ավագների հետ

Քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է․ 51-ամյա վարորդը տեղում մահացել է

Ռուսաստանը պատրաստվում է առաջիկա 48 ժամում նոր զանգվածային հարված հասցնել Ուկրաինային. Զելենսկի

Քննարկվել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հարցերը․ Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույց է տեղի ունեցել

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 25-ին

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Վրաստանում էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է

2026-ի առաջին կիսամյակի առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ՀԷՑ-ն արդեն 13-րդ տեղում է․ Պետրոսյան

Ուրուգվայում ՀՀ դեսպանը ներկայացրել է COP17-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները

Իրան-Հայաստան էներգետիկայի հարցերով աշխատանքային խումբ կստեղծվի․ ՀՀ-ին նոր առևտրային մոդել է առաջարկվել

Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Զապորոժիեի զբոսաշրջային կենտրոններին․ զոհերի թվում երեխաներ կան

Սևանա լճում քաղաքացիներով հեծանվանավակ է շրջվել

Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարար Մոհսեն Փաքնեժադիի հետ․ տեսանյութ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով․ տեղումներ չեն լինի

Զգո՛ն եղեք, մի՛ վստահեք կասկածելի աղբյուրներից ստացված նամակներին․ ՆԳՆ

Որտե՞ղ են թաքնված բռնության դեպքերի արմատները. Աննա Հակոբյան

Դավիթ Խուդաթյանը գործուղվել է Իրան

Ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ 31-ամյա տղամարդը կալանավորվել է

Անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգ կա․ ՆԳՆ

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը՝ 2026-ի շախմատի ԱՄՆ-ի վետերանների չեմպիոն

Երևանը նոր սերնդի 10 աղբատար կունենա․ առաջին անգամ մեքենաներում կիրառվել է 360° տեսադիտման համակարգ

Քարիմ Խանը հեռացված է պաշտոնից․ ՄՔԴ-ն հաստատել է գլխավոր դատախազի հրաժարականը

Կանանց հրաձգային գումարտակն առաջին անգամ հերթապահություն է ստանձնել․ տեսանյութ ամրացված շրջաններից մեկից

Հայաստանից արտահանումը 2026թ. հունվար-հունիսին աճել է․ Պապոյանը վիճակագրություն է հրապարակել

Առանձնահատուկ կլիմայական տարի․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Բացահայտվել է Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած հանցագործությունը․ կան կալանավորված անձինք

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար

Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է

Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում

ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը

Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել

ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում

Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը

«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի

Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել