Երևան
12 °C
Լոնդոնի «Արսենալը» չկարողացավ «Ատլետիկոյից» խլել Եվրոպա լիգայի եզրափակչի ուղեգիրը: Երեկ՝ մայիսի 3-ին, մրցակցի հարկի տակ «զինագործները» 0:1 հաշվով զիջեցին մադրիդյան թիմին: Առաջին խաղում տանը ոչ-ոքի՝ 1:1 էին խաղացել, եւ ընդամենը 1 գոլ էր պակասում գոնե հանդիպումը լրացուցիչ ժամանակ տեղափոխելու համար, սակայն չկարողացան խփել այդ գոլը:
Լոնդոնցիները պարտվողի դերում հայտնվեցին առաջին խաղակեսի վերջում՝ ավելացված ժամանակում: Աչքի ընկավ Դիեգո Կոստան: Հանդիպման մնացած հատվածում նոր գոլեր չարձանագրվեցին: Մադրիդցիները եզրափակիչ դուրս եկան՝ 2 խաղերի արդյունքում հաղթելով 2:1:
Հանդիպմանը մասնակցեց նաեւ վնասվածքից ապաքինված Հենրիխ Մխիթարյանը: Կիսապաշտպանի ծնկի վնասվածքը կրկնվել էր անցած հանգստյան օրերին կայացած «Մանչեստեր Յունայթեդի» դեմ խաղի ընթացքում, որում լոնդոնցիները զիջեցին 1:2: Երեկ նա փոխարինման մտավ 68-րդ րոպեին: Խաղադաշտ մտնելուց մի քանի րոպե հետո էլ վտանգավոր հարված կատարեց, սակայն այն շեղ ընթացավ:

«Արսենալը» հիասթափեցրեց երկրպագուներին ոչ մի տիտղոս չնվաճելով ու կորցնելով հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հանդես գալու իրավունքի համար պայքարելու վերջին հնարավորությունը: Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնությունում թիմն այս պահին 6-րդ է եւ միայն Եվրոպա լիգայում հաղթելով կարող էր մյուս մրցաշրջանում խաղալ Չեմպիոնների լիգայում:
Թիմի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն էլ չի կարողանա բարձր նոտայով ավարտել կարիերան «Արսենալում»: Առանց այն էլ տեւական ժամանակ է՝ խիստ քննադատության տակ է, երկրպագուներն էլ դժգոհ են նրանից, վերջում էլ այսպես: Երեկվա հանդիպումից հետո մասնգետը նշել է, որ շատ տխուր է խաղի ելքի պատճառով:
«Շատ տխուր է, բայց, ցավոք, ֆուտբոլում դու երբեմն ստիպված ես լինում անցնել նման բանի միջով: Ֆուտբոլը կարող է շատ դաժան լինել, բայց երբեմն ամեն ինչ շատ գեղեցիկ է: Այս հանդիպումն այնպիսին էր, ինչպիսին առաջինն էր: Մենք վտանգավոր պահեր ստեղծեցինք, բայց թե մեր, եւ թե մրցակցի դարպասի մոտ ինչ-որ բան չբավականացրեց: Լավ թիմի դեմ էինք խաղում եւ հաջողություն նրանց եզրափակրում, սակայն զգում ենք, որ բավարար աշխատանք էինք կատարել եզրափակիչ դուրս գալու համար»,- նրա խոսքեր են մեջբերում բրիտանական լրատվամիւոցները:
«Ատլետիկո Մադրիդը» եզրափակչում մրցելու է «Մարսելի» դեմ: Ֆրանսիական թիմը երեկ հյուրընկալվելիս 1:2 պարտվեց «Զալզբուրգին»: Առաջին խաղում հաղթել էր 2:0, եւ եզրափակիչ դուրս եկավ 2 խաղերի արդյունքում հաղթելով 3:2: Եզրափակիչը կայանալու է Լիոնում մայիսի 16-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը ժամանել է Երևան
Իսպանիայի վարչապետի՝ Երևան ժամանող ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Անկարայում
Սերդար Քըլըչը կժամանի Հայաստան
Երևան եմ ժամանել երկու կարևոր հանդիպման համար․ Անտոնիու Կոշտա
Մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ՀՀ վարչապետը դիմավորում է առաջնորդներին
Աշխարհի այսքան երկրի ղեկավար է գալիս, ասում են՝ ՀՀ-ի ռեյտինգն ընկել է, կալուգացին էլ խոստանում է «տեղը գցել»
Վարչապետը Բարտ դե Վևերի հետ մասնակցել է Հայաստանում Բելգիայի դեսպանության բացմանը
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT