Հայաստանում «գաղտնի» դատարանները այլեւս չեն գործում. խմբագրական

10/05/2018 schedule13:50

Երեկ Հայաստանում դեռ չկար վարչապետ, խորհրդարանը դեռ գտնվում է, պատկերավոր ասած, ՀՀԿ-ի վերահսկողության ներքո, կադրային զանգվածային փոփոխություններ չէին եղել...: Այլ կերպ ասած, դե յուրե հեղափոխությունը հիմնական արդյունքներ դեռ չեր գրանցել: Բայց արդեն սկսվել են թավշյա հեղափոխության արդյունքների արձանագրումներ:

Խոսքը առաջին հերթին, իհարկե, երեկ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցածի մասին է: Դատարանի դահլիճից ազատ արձակվեց քաղաքացիական ակտիվիստ Անդրիաս Ղուկասյանը: Դատարանը որոշեց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխել: Ղուկասյանի նկատմամբ ընտրվեց ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասին: Այդպիսի միջնորդություն երեկվա նիստում ներկայացրել էին նրա պաշտպանները: Միջնորդության դեմ առարկել էր մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, թե չեն վերացել Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու հիմքերը։

Նախկինում է զանգվածային անկարգություններ հրահրելու եւ «Սասնա ծռերին» օժանդակելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բազմաթիվ միջնորդություններ են ներկայացվել, սակայն դատարանը դրանք մշտապես մերժել է:

Եվ ուրեմն, ինչ է տեղի ունեցել: Ինչու հանկարծ դատարանը որոշեց նրան ազատ արձակել: Անդրիաս Ղուկասյանը մոտ երկու տարի գտնվում է անազատության մեջ: Պատկերավոր ասած, տեխնիկական տեսանկյունից խափանման միջոցը փոխելու համար որեւէ բան տեղի չի ունեցել: Նրա դեմ նոր ցուցմունքներ չեն եղել, կամ հին ցուցմունքներից հրաժարվելու փաստ չի արձանագրվել: Ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես նախկինում:

Փոխվել է միայն մի բան: Դատարանին այլեւս ոչ ոք «վերեւից» չի զանգել ու չի ասել, թե ինչ անի: Պարզապես, չի զանգել ու վերջ: Դատարանն էլ կայացրել է այնպիսի որոշում, որը արդարացի է համարել: Թավշյա հեղափոխության օրերին Ղուկասյանը եղել է անազատության մեջ, նա որեւէ կերպ չի մասնակցել այդ իրադարձություններին, հեղափոխության առաջնորդները որեւէ կերպ ճնշում չեն գործադրել դատարանի վրա... Այսինքն՝ դատարանը այս քայլով չի փորձել սիրաշահել հեղափոխությանը, ճնշումներից չի վախեցել... Պարզապես, իրականացրել է արդարադատություն:

Սա արդարադատության «կառավարման»՝ տարիներ շարունակ հղկված, մշակված ու հետեւողականորեն իրականացված մի կուռ ու արատավոր սխեմայի փլուզման առաջին դրսեւորումն է: Իսկ այդ սխեման հայտնի է բոլոր նրանց, ովքեր այսպես թե այնպես շփում են ունեցել դատաիրավական համակարգի հետ: Դատավճիռների մի զգալի մասը կայացվել են ոչ թե դատարաններում, այլ Բաղրամյան 26-ում: Այսինքն՝ Հայաստանում գործել է դատական երկու համակարգ, մեկը՝ լեգալ, մյուսը՝ գաղտնի: «Գաղտնի» դատարանում՝ Բաղրամյան 26-ում կայացվել են դատավճիռները, իսկ լեգալ դատարաններում դրանք ուղղակի հաստատվել են: Խոսքը, իհարկե, չի վերաբերում «անշառ» գործերին: Քաղաքական աղմկոտ գործերից բացի, այդ «գաղտնի» դատարանը արդեն իր վերահսկողության տակ էր վերցրել նույնիսկ փոքր ու աննշան գործերը: Եթե որեւէ դատարանում քննվում էր նույնիսկ գրպանահատության մի գործ, որով անցնում էր, ասենք, որեւէ ընտրակեղծարար, կամ բողոքի ակցիաների մասնակիցների վրա հարձակվելու հանձնարարություններ կատարած մարդիկ, ապա դատավճիռը կայացվում էր «գաղտնի» դատարանում: Սա կարծես չափազանցություն է թվում, բայց  ամեն ինչ հենց այդպես է եղել, եւ առաջիկայում բազմաթիվ օրինակներ կբացահայտվեն թերեւս:

Մեր տեղեկություններով, հիմա դատարաններում բազմաթիվ գործեր կան, որոնցով դատավճիռները չեն արձակվել միայն այն պատճառով, որ Բաղրամյան 26-ից ցուցումները չեն հասցրել տալ: Այնպես որ, առաջիկայում եթե արտառոց որեւէ բան տեղի չունենա, հանրությունը բազմաթիվ այսպիսի «անակնկալ» որոշումների ու վճիռների ականատեսը կդառնա:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 9-ի համարում:

Տպել
3746 դիտում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ ինչ է քննարկվել

Զինված ավազակային հարձակում Երևանում․ թալանել են կնոջը և դիմել փախուստի, դեպքի վայրում հայտնաբերվել է մարտական ատրճանակ

Մարտի 1-ի գործը ավարտված չէ, նոր փամփուշտներ կան, որոնք ուղարկված են փորձաքննության․ Վարդապետյան

Հնարավոր չէ «սրբազան»-ի տիտղոսի հետևում անվանարկել քաղաքական հակառակորդին՝ ակնկալելով պատասխան Նոր Կտակարանից․ Առաքելյան

Վաշինգտոնում հայ պատգամավորները ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Վարդահովիտում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափը (տեսանյութ)

Ալիևը արդարանում է Պուտինի առջև. ինչու է Ադրբեջանի նախագահը անընդհատ խոսում միջնորդներ չլինելու մասին

Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Գյումրու «Երեխաների տուն» մանկատան սաներն այցելել են Կենդանաբանական այգի (տեսանյութ)

ԱՄՆ-ի կողմից սահմանված պատժամիջոցների ցուցակում ներառվել են նաև Թուրքիան և Ադրբեջանը

15 նոր տրոլեյբուս և 171 նոր ավտոբուս․ Երևանի տրանսպորտային հավաքակայանը կհամալրվի (տեսանյութ)

Հայտնի է ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի հայտագրման վերջնաժամկետը․ հնարավոր է կիրառվեն մետաղորսիչներ

Տավուշի թեմի առաջնորդի գործառույթը աղոթելն է, ոչ թե ասֆալտին նստելը կամ պառկելը, ՀՀ-ի վրա հարձակում հրահրելը. Սուքիասյան

Բախվել են թիվ 18 երթուղին սպասարկող «Ժոնգ Տոնգ» և թիվ 1 երթուղին սպասարկող «ՄԱՆ» մակնիշի ավտոբուսները․ կա վիրավոր

Դուք չեք պատկերացնի՝ մեզ ինչքան էր պետք․ Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Մարզային փրկարարական վարչությունների ղեկավարներին կարգադրվել է մարտական հաշվարկում ընդգրկել նաև ամենագնացները

Թուրքիան դադարեցրել է առևտրային հարաբերություններն Իսրայելի հետ

ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հանձնաժողովների վերջին պայմանավորվածությունն առաջընթաց է խաղաղության օրակարգում․ Բայրամով

Եղբայրները գումարային հարցի շուրջ վիճաբանել են 3 անձի հետ, որոնք հարվածներ են հասցրել, հետո դանակահարել նրանցից մեկին

Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո Ուկրաինայի ԱԳ նախարարը գրառում է արել

Ինչեր են հայտնաբերվել կալանավորվածներից մեկի գուլպայից, մյուսի էլ՝ ծխախոտի տուփից

Ղրղզստանի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել չմեկնել Ռուսաստանի Դաշնություն

Նոյեմբերին Ադրբեջանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու

Հայաստանը պետություն է, պետք է հասկանալ, որ մի խումբ անձինք չեն կարող խանգարել սահմանազատման գործընթացին. Իոաննիսյան

«Լադանիվա»-ի երկրորդ փորձը եվրատեսիլյան բեմում (լուսանկարներ)

Խոշոր բրենդներն անընդհատ ահազանգում են․ վարչապետին է ներկայացվել Մտավոր սեփականության գրասենյակի 2023-ի հաշվետվությունը

Արծվի թևեր կոչվող հատվածում նոր արագաչափ է տեղադրվել․ երբ կգործարկվի այն

Ուսուցիչը բռնություն է կիրառել տարրական դասարանների աշակերտների նկատմամբ․ Տիգրան Ավինյանը տեղեկությունը փոխանցել է ՔԿ-ին

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարն ազատվել է պաշտոնից

Արարատ Միրզոյանն ու Ուկրաինայի ԱԳ նախարարը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Երևանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

«Ուրալ»-ի վթարից տուժած 20 զինծառայողներից 8-ը դուրս են գրվել հոսպիտալից․ ինչ վիճակում են մյուսները

Գյումրիում մեկ ապաստարան կվերանորոգվի և կվերազինվի․ համագործակցության փաստաթուղթ է ստորագրվել

Տեղյակ լինելով «Ուրալ»-ի տեխնիկական խնդիրներից՝ թույլատրվել է մեքենայի երթը. զորամասի 2 պաշտոնատար անձ է կալանավորվել

Չայնիի ոլորաններում մեքենա է այրվել

Անթալիայում մեքենաներ են բախվել․ ինչով են զբաղված եղել տուժած զբոսաշրջիկները վթարի պահին

ԼՂ-ից բռնի տեղահանվածներին պետք է աջակցություն տրամադրել ոչ թե ըստ կարգավիճակի, այլ ըստ խոցելիության. Նանա Սկաու

ԵՄ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրականացվող սահմանազատման առաջընթացը․ Պյոտր Միխալկո

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 2-ին

Ամերիկյան կողմը պատրաստակամ է շարունակել աջակցությունը ՀՀ պաշտպանական բարեփոխումներին. Քվինը՝ Պապիկյանին

Ավտովթար Երևանում. բախումից հետո մեքենաներից մեկը կողաշրջվել է