Սերժիկ հեռացար, փասափուսեդ մոռացար. պահանջում են Տ. Մարգարյանի հրաժարականը (լուսանկարներ)

Երեւանի քաղաքապետարանի մոտ այս րոպեներին անցկացվում է բողոքի ցույց, որի մասնակիցները պահանջում են քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը եւ ավագանու արձակումը:

Մասնակիցները թիվը սկզբում փոքր էր, այնուհետեւ զգալի մեծացավ ու նրանք փակեցին քաղաքապետարանի դիմացի երկու զուգահեռ փողոցը:

Ցուցարարները վանկարկում էին՝ «Տարո՛ն, իջիր», «Ա-զատ, անկախ Երեւան», «Տարոնի վերջը եկել է», «ՀՀԿ-ի վերջը եկել է», «Մենք ենք տերը մեր քաղաքի», «Սերժիկ հեռացար, փասափուսեդ մոռացար»: Հավաքի մասնակիցները բարձրաձայնում էին բոլոր այն խնդիրների մասին, որոնք արմատացել են Տարոն Մարգարյանի պաշտոնավարման տարիներին՝ մարդու արժանապատվությունը ոտնահարող հասարակական տրանսպորտ, կանաչ տարածքների ոչնչացում, ապօրինի կառուցապատում, բյուջեի մսխում եւ այլն: Անդրադարձան նաեւ քաղաքապետի ահռելի ունեցվածքին, որը նա ձեռք է բերել՝ ընդամենը պետական պաշտոն զբաղեցնելով:

Ելույթ ունեցողները հիմնականում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ էին: Գործում էր նաեւ «Բաց բարձրախոս», որի միջոցով Երեւանի բնակիչները ներկայացնում էին իրենց մտահոգող խնդիրները, այդ թվում՝ մանկապարտեզների անհասանելիություն, բակերի ու խաղահրապարակների հարց, այգիներում ու պուրակներում սննդի տարածվող բուրմունքի պատճառով մաքուր օդ չշնչելու հնարավորության բացակայություն եւ այլն:

Բողոքի ցույցի մասնակիցներին միացել էին նաեւ Երեւանի ավագանու «Երկիր ծիրանի» եւ ԵԼՔ խմբակցությունների անդամները: Ի սկզբանե հայտարարվեց, որ այս ակցիան կապ չունի Նիկոլ Փաշինյանի հետ: Ընդգծվեց նաեւ, որ վարչապետ Փաշինյանը Տարոն Մարգարյանին պաշտոնից ազատելու լիազորություն չունի, քանի որ Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է ընտրությունների արդյունքում: Այդուհանդերձ, ակցիայի մասնակիցները նրան համարում են Սերժ Սարգսյանի կոռումպացված համակարգի մի մասը, որից պետք է ազատվել հանրային ճնշման միջոցով՝ համաժողովրդական շարժումը ավարտին հասցնելու նպատակով:

Ավելի ուշ քաղաքապետարանի մոտ է ժամանել մի տղամարդ եւ հայտարարել, որ հացադուլ ու նստացույց է սկսում՝ ի պաշտպանություն Տարոն Մարգարյանի: 

Տպել
9700 դիտում

Ոստիկանին փորձում են ազատել աշխատանքից. նա դիմում է ՀՀ ոստիկանապետին

Վերաքննիչը բեկանեց Շահեն Հարությունյանին տուգանելու մասին Վարչական դատարանի որոշումը

Իմ երեխան, իմանալով, որ մեքենան անսարք է, ասել է՝ ես չեմ վարի. զինծառայողի ծնողները մանրամասներ են պատմում

Ախալցխայում հայկական դպրոցի աղջիկներին մի քանի օր հետևել է Պակիստանի քաղաքացի. նրան ձերբակալել են

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը