Երևան
12 °C
Վանաձորում արդեն մի քանի օր է կանգնեցվել է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի արձանը: Տեղադրման հեղինակը վանաձորցի բելգիահայ գործարար Աշոտ Վարդանյանն է, ով արդեն 24 տարի է ընտանիքով ապրում է Բելգիայում. «Փոքր բիզնես ունեմ այնտեղ, իսկ հիմա թոշակառու եմ»,- ասաց նա:

Armtimes.com-ի հետ զրույցում պարոն Վարդանյանը համեստորեն չցանկացավ զրուցել, նշելով, որ չարժե ո՛չ իր անունը հրապարակել, ո՛չ էլ որեւէ բան, այնուհետ արդեն, տեղի տալով մեր խնդրանքներին՝ համաձայնեց. «Արձանի տեղադրման միտքն առաջացավ անցած տարի, երբ խոսակցություններ ու վիճաբանություններ եղան «Հաց բերողի» թաղման տեղի ու եկեղեցում մարմինը դնել-չդնելու հետ կապված, նպատակ դրեցի, որ արձանը պետք է տեղադրեմ ես»,- ասաց նա:

«Հաց բերող»-ի՝ Արթուր Սարգսյանի արձանի տեղադրման աշխատանքները մեկնարկել են այս տարվա ապրիլի 8-ից՝ սեփական նախաձեռնությամբ ու միջոցներով: Տարածքը, որտեղ տեղադրվել է արձանը, նախորդ տարի սեփական միջոցներով բարեկարգվել է, երեխաների համար խաղահրապարակ կառուցել, տեղադրել ծնողներին նվիրված հուշաղբյուր: Ասում է՝ որեւէ խնդիր չի եղել տարածքի հետ կապված տեղական իշխանությունների հետ, իսկ կոնկրետ «Հաց բերողի» արձանը տեղադրելուց հետո է միայն տեղյակ պահել համայնքի ղեկավարին:

Թաղամասի բնակիչները մեծ հարգանքով են ընդունել Արթուր Սարգսյանի արձանի տեղադրման փաստը: Մեզ հետ զրույցում թաղամասի բնակիչները շնորհակալություն էին հայտնում Աշոտին՝ գաղափարի ու դրա իրականացման համար:

Աշոտ Վարդանյանի վստահեցմամբ՝ արձանի տարածքում աշխատանքներն ավարտված չեն, դրանցից հետո միայն արձանի բացում կկատարվի. «Անելիքներ դեռ կան…»:

Ծննդով վանաձորցի, բայց տարիներ շարունակ Բելգիայում բնակվող ու բիզնեսով զբաղվող Աշոտն ասում է, որ երբ սկսեց արձանի տեղադրման աշխատանքները, Նիկոլ Փաշինյանը նոր էր սկսել իր քայլը, նման ընթացքի, ինչպես շատերը, այնպես էլ Աշոտը չէր սպասում, ասում է՝ այն ինչ արեց Նիկոլ Փաշինյանը՝ պատմության մեջ է գրվելու. «Ես որոշել էի, ինչ էլ լիներ՝ տեղադրելու էի արձանը: Բելգիայում իմ մտերիմ ընկերներն ինձ հորդորում էին չտեղադրել, ասում էին՝ «Հետեւիցդ կընկնեն, գլխիդ գործ կսարքեն», բայց չտեղադրել Արթուր Սարգսյանի արձանը՝ չէր կարելի»,- ասաց նա:

Անդրադառնալով «Թավշյա հեղափոխությանն» ու նոր Հայաստանին, Աշոտ Վարդանյանն ասաց, որ եթե տարիներ առաջ ինքն իրեն Հայաստանում միայն հյուրի կարգավիճակում էր տեսնում, ապա այսօր արդեն մտածում է Հայաստանում հետագայում բնակություն հաստատելու մասին. «Իմ ընկերներից շատերն են արդեն ցանկություն հայտնել գալ Հայաստան, բնակվել ու գործ սկսել…մարդիկ ոնց որ կպած լինեն արդեն Հայաստանին, ամեն մեկը մի ծրագիր է կազմում արդեն…»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է
Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել
Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը
«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան
Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը
ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել
Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ
Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար
RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին
Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում
Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ
Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ
ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա
Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ
«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ
Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները
Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն
ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին
Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին
Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT