Գերմանիայում Հայաստանի դեսպանի՝ Արցախի մասին խայտառակ դասախոսությունը. բաց նամակ ԱԳՆ-ին

Լայպցիգի, Գերմանիա և Ռոանոքի, ԱՄՆ համալսարանների շրջանավարտ, ԲԳԹ Հայկ Ավետիքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է բաց նամակ՝ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանի՝  Լայպցիգի համալսարանում ունեցած դասախոսության հետ կապված: Բաց նամակը ներկայացնում ենք առանց խմբագրման.

Բաց նամակ Արտգործնախարարին

«Երեկ մասնակցեցի Գերմանիայում Հայաստանի դեսպան Սմբատյանի դասախոսությանը Արցախի խնդրի մասին։ Ունեմ հետևյալ դիտարկումները։

• Դեսպանը չի տարբերում ԼՂԻՄ և Արցախի Հանրապետություն անվանումների կարևորությունը։ Մեջբերեմ՝ «Լեռնային Ղարաբաղը, կամ նաև՝ Արցախը․․․»

• Ցուցադրում է 3-4 քարտեզ, որոնցից մեկում Արցախը Ադրբեջանի կազմում է՝ իբրև անցյալ պատմական փաստ՝ ի սկզբանե մարդկանց պատկերացումները խեղաթյուրելով։

• Ցուցադրում է մեկ այլ գրաֆիկական քարտեզ, որտեղ Գետաշենն ու Շահումյանը պատկերված են որպես Ադրբեջան։ Նշված չէր, որ դրանք մասն են Արցախի Հանրապետության։ Տեսանելի է խեղկատակ նկարում։

• Գերմանացի իմ դասախոսներից մեկը ձանձրույթից լքեց լսարանը ու էլ չվերադարձավ

• Հարցին՝ ի՞նչ ենք պատրաստվում անել հետագա «բլից» ագրեսիաները կանխարգելելու նպատակով, պատասխանեց՝ «հարցին հարցով պատասխանեմ՝ ի՞նչ պիտի անենք, որ կանխարգելենք։ Դե՜, պատասխանե՜ք։»

• Մեջբերում էր Սերժ Սարգսյանի երբեմնի արված արտահայտությունները, և Փաշինյանի առաջ քաշած պահանջին՝ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման դարձնել, ասաց՝ դա մենք վաղուց ենք ասել, դա նորություն չէ։ Փաստորեն, նա չի գիտակցում ասելու և պահանջելու տարբերությունները դիվանագիտության մեջ։

• Բերել էր ընդամենը 4 սլայդ, բոլորը քարտեզ, մեկը կոպիտ սխալներով՝ գրաֆիկական։ ռամիլ սաֆարովից խոսելիս ասաց, որ նրան հերոսացրին՝ առանց ցուցադրելու հայտնի նկարը՝ ալիևի կախած մեդալով։ Հյուրերի մոտ «հերոսացում» բառը ստացավ փոխաբերական իմաստ, այլ ոչ՝ բառացի։ 

• Ազատագրված տարածքները ասաց չենք բնակեցնում և չենք բնակեցնելու։ Դիտարկում արվեց՝ որ փաստացի մարդիկ են ապրում, նրանք վերաբնակվել են Լաչինի շրջանի հարակից տարածքներում։ Դեսպանը մերժում էր, տպավորություն ստեղծելով, որ Արցախը պատրաստ է ազատագրված տարածքները սկուտեղի վրա մատուցելու։ 

• Իսկ սկզբից մինչև վերջ մեխանիկորեն կարդացած տեքստը սկսեց՝ հուզված եմ լեփ-լեցուն դահլիճը տեսնելով․․․հետո քերականական սխալներով շտկեց՝ ես նկատի ունեմ ինչքան կաք՝ էլի վատ չի։ Երկու բառ առանց թղթի իրար կապելու ունակության պակաս․․․

Անկեղծ՝ ուզում էի նախ իրեն՝ Սմբատյանին ուղարկել մտահոգություններս, սակայն պարզվում է՝ ֆեյսբուքի օգտատեր չէ դեսպանը։ Միգուցե նրան բացատրեք՝ ֆեյսբուքի կարևորությունը և դրանից օգտվելու հմտություններ փոխանցեք մարդուն։ Արտգործնախարարից ակնկալում եմ բացատրություն՝ այս մարդու տեսակետերը նեղ անձնական են, թե՝ ներկայացնում են ՀՀ և Արցախի դիրքորոշումները»։

Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում այս դասախոսության մասին ներկայացված է հակիրճ տեղեկատվություն ու 1 լուսանկար, պաշտոնական հաղորդագրության տեքստում ասվում է.

Գերմանիայում ՀՀ դեսպանի դասախոսությունը Լայպցիգում

Մայիսի 22-ին Լայպցիգի համալսարանի Լայբնիցի ինստիտուտի հրավերով Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ֆակուլտետի ուսանողների և ասպիրանտների համար ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդես եկավ «ԼՂ հակամարտությունը» խորագրով դասախոսությամբ:

Բացման խոսքով հանդես եկավ ինստիտուտի տնօրեն պրոֆեսոր Շտեֆան Տրյոբսթը:

ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի ծագումնաբանությունը, անդրադարձավ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ընթացող բանակցային գործընթացին: Դեսպան Սմբատյանն իր ելույթում նշեց նաև, որ հակամարտության խաղաղ և բանակցային տարբերակով լուծմանն այլընտրանք չկա, իսկ հարատև խաղաղության և կայունության հասնելու համար Արցախի Հանրապետությունը՝ որպես հակամարտության կողմ պետք է լիարժեք ներգրավված լինի բանակցային գործընթացում:

Հանդիպման ավարտին դեսպանը պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին:

Տպել
26323 դիտում

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը