Նոր իշխանությունն իր առաջ պետք է դնի շատ ավելի հավակնոտ ծրագրեր. խմբագրական

29/05/2018 schedule18:10

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը կառավարության վերջին նիստից հետո լրագրողների հարցերին ի պատասխան հայտարարեց, որ այս տարի հարկային մուտքերը էականորեն ավելի շատ կլինեն, քան պլանավորված է ՀՀ պետական բյուջեով:

Առաջին հայացքից սա շատ հավակնոտ հայտարարություն է: Հայաստանում տեղի է ունեցել հեղափոխություն: Իսկ հեղափոխությունները սովորաբար բերում են տնտեսական որոշակի ցնցումների, ինչն էլ սկզբնական շրջանում բացասաբար է ազդում հարկային մուտքերի վրա: Բայց դա՝ սովորաբար: Հայաստանում նման հեռանկարը քիչ հավանական է, ինչը պայմանավորված է հեղափոխության բնույթով ու բովանդակությամբ: Չնայած ՀՀ-ում բիզնեսն ու իշխանությունը տասնամյակներ շարունակ եղել են խիստ սերտաճած եւ իշխանությունից ՀՀԿ-ն հեռացել է կտրուկ ու անսպասելի, դա որքան էլ տարօրինակ է թվում, չի առաջացրել տնտեսական ցնցումներ, եւ դրա նշանները չկան: Այս պայմաններում նոր իշխանությունը որդեգրել է բիզնեսին չսերտաճելու հստակ քաղաքականություն եւ հատկապես խոշոր բիզնեսի համար սահմանել այսպես կոչված խաղի նոր կանոններ: Իսկ այդ կանոնները շատ պարզ ու հասկանալի են: Բիզնեսի մեջ չպետք է լինեն արտոնյալներ, հովանավորչություն չի լինելու, հարկերը պետք է վճարվեն հավուր պատշաճի, մրցակցության խաթարման ցանկացած փորձ կկանխվի խստագույնս... Սա երաշխիք է, որ Հայաստանում ստվերը էականորեն կրճատվի, ինչը ինքնին արդեն ենթադրում է հարկային մուտքերի որոշակի ավելացում: Սա նաեւ կբերի տնտեսական ընդհանուր աշխուժության մեծացմանը, որը նույնպես ենթադրում է հարկային մուտքերի ավելացում: Այնպես որ, այս տարվա բյուջեում հարկային հավաքագրումների մակարդակի էական բարձրացումը ոչ միայն հնարավոր է, այլ նաեւ կանխատեսելի:

Սակայն այս ռեսուրսը անսպառ չէ: Հաջորդ տարվա համար հարկերի ավելի մեծ ծավալներ ակնկալելը ավելի դժվար կլինի: Խնդիրն այն է, որ ներկայումս գործող հարկային օրենսդրությունը հարմարեցված է մեր երկրի տնտեսական այնպիսի կառուցվածքի վրա, որը կար մինչեւ հեղափոխությունը: Իսկ այդ կառուցվածքը խիստ անարդյունավետ էր: Մեր տնտեսությունը խիստ օլիգոպոլացված էր, կային ընկերություններ, որոնք ստվերում աշխատելու «դաբրոներ» ունեին, բյուջետային միջոցները ծախսվում էին կոնկրետ խմբավորումների տնտեսական շահերը սպասարկելու նկատառումներով եւ այլն: Ու հարկային օրենսդրությունն էլ մշակվել էր հենց այդ իրողությունները հաշվի առնելով: Ու նաեւ բյուջեի հարկային մուտքերն էին պլանավորվում այդ իրողությունները հաշվի առնելով: Հիմա իրավիճակը կտրուկ փոխվել է: Եվ արդեն շուտով  հրամայական կդառնա հարկային օրենսդրությունը արմատապես փոխելու անհրաժեշտությունը: Նոր իշխանությունը իր առաջ պետք է դնի շատ ավելի հավակնոտ բյուջե, հավակնոտ ծրագրերով: Ու սա քննարկման առանձին թեմա է:

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 25-ի համարում:

Տպել
3319 դիտում

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»