Երևան
12 °C
(քաղաքական էսսե)
17 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունը, որը հաճախ ներկայացվում է որպես պետական հեղաշրջում, փաստագրական արտացոլում գտավ ամերիկյան լրագրող Մայն Ռիդի հանրահայտ «Տաս օր, որը ցնցեց աշխարհը» գրքում։ Ժամանակին այն արգելվեց Ստալինի կողմից, քանի որ հեղինակը մեծ տեղ էր հատկացրել Լեւ Տրոցկուն, իսկ «ժողովուրդների հորը» գրեթե չէր հիշատակել։ Չնայած վիճահարույց փաստերին, գիրքը լայն տարածում գտավ աշխարհում եւ ունեցավ քաղաքական մեծ հնչեղություն։ Արմերիկյան հայտնի դիվանագետ, ռազմական զսպման տեսության հիմնադիր Ջորջ Քենանը բարձր է գնահատել գիրքը` համարելով լավագույնը Հոկտեմբերյան հեղափոխության թեմայով, իսկ 1999 թվականին «New York Times»-ի հրապարակած 100 լավագույն լրագրողական ստեղծագործությունների շարքում այն գրավեց յոթերորդ հորիզոնականը։ Համոզված եմ, որ Երեւանի ապրիլյան իրադարձությունները եւս կդառնան հայ եւ օտար վերլուծաբանների առարկա, քանի որ դրանք, առանց չափազանցության, նույնպես ցնցեցին Հայաստանը եւ ոչ միայն։
Այն, ինչ կատարվեց Հայաստանում անպայմանորեն կմտնի քաղաքագիտության դասագրքերի մեջ, քանի որ դուրս է գալիս, գոնե մեզ հայտնի, հեղափոխությունների սահմանման բոլոր շրջանակներից։ Փաստված է, որ հեղափոխությունը, որպես կանոն ուղեկցվում է զինված ապստամբությամբ, արյունահեղությամբ, մարդկային ողբերգություններով։ Իսկ թավշյա հեղափոխությունը` համաշունչ իր անվանը, պետք է որ իրագործվի անարյուն։ Մինչդեռ, հետխորհրդային բոլոր թավշյա կամ տարբեր գույնի հեղափոխություններն աչքի չեն ընկել խաղաղ ընթացքով եւ ավարտով։
Այդ է պատճառը, որ հայկական հեղափոխությունը զարմացրեց, անգամ հիացրեց միջազգային հանրությանը։ Մի՞թե հնարավոր բան է հարյուր հազարավոր մարդկանց հանել փողոց (նախ՝ այդ հանելը մնում է հանելուկի պես մի բան), օրերով փակել փողոցները, համալսարանները, դպրոցները, հիմնարկները եւ չունենալ ոչ մի զոհ։ Պարզվում է, որ հնարավոր է։
Նույնիսկ այն պահին, երբ ժողովրդին տասնյակ տարիներ կեղեքած, երկիրն աղքատության եզրին հասցրած, հայաթափության քաղաքականություն որդեգրած ատելի ռեժիմի լիդերը գլխիկոր հեռացավ, ժողովուրդը չսուլեց եւ չանիծեց նրան, ինչպես յակոբինյանները Լյուդովիկոս XVI-ին գիլյոտին ճանապարհելիս։
Սա՛ է մեր ժողովուրդ, իր ազնվագույն եւ մարդկային հատկանիշների ամբողջության մեջ։
Սակայն այստեղ վերջանում է թավշյա հեղափոխության հովվերգության առաջին արարը, հետո բեմահարթակ է իջնում հակահեղափոխական մոնստրը, որը նույնպես, ցավոք, մեր ժողովրդի բաղադրյալն է։
Ժողովրդական հզոր շարժումից մահացու վախեցած քրեաօլիգարխիան եւ նրա հետ սերտաճած պետական կառույցները կազմում են շրջանաձեւ պաշտպանություն եւ անում ամեն ինչ ներկա կառավարությանը տապալելու համար։ Դրանում դnւյզն անգամ չպետք է կասկածել։
Նրանց հաշվարկներով, եթե չհաջողվի ներքին հակահեղափոխությունը, ապա կգործի արտաքին հակահեղափոխությունը, որը հենց իրե՛նք կներմուծեն Հայաստան, եթե, իհարկե, ի զորու լինեն։
Անշուշտ, հակահեղափոխականների շարքերում կան ուսյալ այրեր, որոնք գիտեն, թե ինչ է Տիզբոնը, կարդացել են Ստյուարդների եւ Բուրբոնների հակահեղափոխական դավերի մասին եւ փորձում են այդ ամենը պրոեկտել հայկական իրականության վրա։
Նրանց գործողությունները ընթանում են հետեւյալ սցենարով։ Նախ` մինչեւ նոր վարչապետի ընտրվելը Մոսկվա շտապեցին նախկին արտգործնախարարը, փոխվարչապետը եւ տարբեր տրամաչափի օլիգարխներ` զորք բերելու եւ ռեժիմը փրկելու համար։
Իսկ Երեւանում «փրկարարների» մյուս ջոկատը պառլամենտի կամարների տակ «կարաուլ» կանչեց` փորձելով խաղաղ հեղափոխությունը ներկայացնել որպես հակառուսական բունտ, ներկրված մայդան` առանց հասկանալու (կամ հասկանալով), որ այդ ամենը կարող է Հայաստանը վերածել երկրորդ Սիրիայի եւ բարդուղեմեոսյան գիշերվա։ Չհաջողվեց։
Փառք Ամենակարողին, որ ոչ՛ հեղափոխության առաջնորդը, ոչ՛ էլ Մոսկվան չենթարկվեցին սադրանքի, իսկ Կրեմլը պաշտոնապես հայտարարեց. «Հայաստա՛ն, Ռուսաստանը մի՛շտ քեզ հետ է»։
Եթե ասվածը թարգմանենք դիվանագիտական լեզվով, ապա, ի հեճուկս սերժականների, Պուտինը ողջունում է հայ ժողովրդի ընտրությունը, եւ փտած ռեժիմի տապալումը։ Նույն տոնայնությամբ եւ տրամաբանությամբ են հնչում աշխարհի բոլոր կողմերից ստացվող շնորհավորանքներն ու գնահատականները։
Այսօր էլ հակահեղափոխական մեքենան ակտիվորեն փորձում է Ռուսաստանին գժտեցնել նոր իշխանությունների հետ։ Թիրախ է ընտրված, օրինակ՝ ազգային անվտանգության խորհրդի, ընդամենը մի քանի օր առաջ նշանակված քարտուղարը, որին փորձում են ներկայացնել որպես Ռուսաստանի եւ Պուտինի ոխերիմ թշնամի։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ինֆանտիլիզմի հասնող քաղաքական ավելի տհաս եւ ազգավնաս սադրանք դժվար է պատկերացնել։ Իսկ ՀՀԿ-ն դեռ հավաստիացնում է, որ համագործակցելու է կառավարության հետ։
Թվում է պետք է ուրախանալ եւ մեկտեղել հայության ճիգերն ու ջանքերը բռնատիրությունից ազատված երկիրը վերականգնելու եւ շենացնելու, հանցավոր ռեժիմը վերացնելու ուղղությամբ, ինչը պատմական շանս է Հայաստանի համար։
Տեղի՞ն չէ հիշել՝ «Չես կարող օգնել, գոնե մի խանգարի» խրատը։
Մինչդեռ հակահեղափոխությունը մտմտում եւ գործում է այլ կերպ։ Խաղալով համագործակցության իմիտացիա` նա փորձում է ժամանակ շահել, հնարավորինս հետաձգել ընտրությունները` առնվազն մինչեւ 2022 թվականը, հետո անցնել հակահարձակման եւ վերակենդանացնել կորցրած իշխանությունը։
Այսպիսին է հեռացող ռեժիմի ռազմավարությունը, իսկ մարտավարությունը գրեթե նույնն է, ինչը բոլոր հաղթանակած հեղափոխությունների պարագային։ Ժամանակ չտալ նոր իշխանություններին ուշքի գալ, սերմանել դժգոհություն, օգտվել նորանշանակ պաշտոնյաների անփորձությունից, խոշորացույցի տակ առնել ամեն մանրուք ու դժվարություն, միաժամանակ կույսի ամոթխածությամբ լռելության մատնել իրենց կողմից անմեղ մարդկանց թափած արյունը, ահռելի արտաքին պարտքը, ծանր սոցիալ-տնտեսական վիճակը, մարդու իրավունքների եւ արժանապատվության լլկումը։
Սոփեստության «որքան վատ, այնքան լավ» սկզբունքով են, հավանաբար, առաջնորդվում հակահեղափոխական տեխնոլոգները, երբ կազմում են հանրապետականների «ճանապարհային քարտեզը»։ Արդյունքում` կառավարության յուրաքանչյուր քայլ ենթարկվում է ցինիկ քննադատության եւ օբստրուկցիայի։
Այսպես, վերացվում են ճանապարհային տուգանքները` վատ է, գիտության եւ կրթության նախարար հանդես է գալիս որեւէ նախաձեռնությամբ` վատ է, մշակույթի նախարարը մի միտք է հայտնում, ընդ որում հաջող, վատ է, երեխան խոսում է հանրահավաքի հարթակից` վատ է, սրբապղծություն։ (Մոռանում են, որ նրա հասակակից Գավրոշը ֆրանսիական հեղափոխության հերոս է)։ Ամեն ինչ վատ է, եւ այսպես շարունակ։ Իսկ նախկինների կարծիքով ամենավատն իշխանության եկած երիտասարդներն են, ինչը (հանճարեղ եզրահանգում) վտանգի տակ է դնում երկրի պետականությունն ու ազգային շահերը։
Խորանալով տարիքային չարչրկված հարցի մեջ` հանրապետական գաղափարախոսները հիշում են Դանթոնի մռայլ գուշակությունը, թե հեղափոխությունը խժռում է իր զավակներին։ Բայց մոռանում են, որ հենց Ֆրանսիայի պատմության մեջ ոսկի էջեր են գրել նույն երիտասարդները, օրինակ, Նապոլեոնի փառապանծ երիտասարդ գվարդիան, որը նվաճեց աշխարհի կեսը։
Սակայն իրադրության ամենանուրբ եւ բարդ խնդիրը հեղափոխության հռչակած այն պոստուլատն է, որ վենդետա չի լինելու։ Այս հարցում եւս հայկական հեղափոխությունը տարբերվում է եւ՛ դասական, եւ՛ թավշյա հեղափոխություններից՝ իր հումանիզմով եւ մարդասիրությամբ, այն դեպքում, երբ XXI դարը հռչակում է ակտիվ պայքար կոռուպցիայի դեմ` Բրազիլիայից մինչեւ Մալայզիա, Հարավ-աֆրիկյան հանրապետությունից մինչեւ Ռուսաստան ու Ֆրանսիա, պայքար, որը չի խնայում ո՛չ նախագահ, ո՛չ վարչապետ, ո՛չ նախարար։
Վերացարկվելով պատմության փորձից` նախկինները սպառնում են, որ թավշյա հեղափոխականները հանձնելու են իշխանությունը «մեծ արյան գնով, ոստիկանների մահակների հարվածների տակ»։ Մինչդեռ, նոր իշխանություններն այդպես էլ չկանգնեցին վրիժառության դիրքերին եւ չվանկարկեցին «Ակն ընդ ական»։
Սա քաղաքական պարադոքս է, պատմական կազուս։ Բայց փաստ է։ Սակայն մարդիկ արդարացիորեն պահանջում են վերականգնել օրինականությունը, վերադարձնել թալանածը եւ ապաշխարել։ Մեկ էլ, հավանաբար՝ հիշելով Վիսոցկու հայտնի խոսքերը, ուզում են, որ գողը բանտ նստի:
Արման Նավասարդյան
Արտակարգ եւ լիազոր դեսպան
Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային
քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների
ամբիոնի վարիչ
Ք.գ. թեկնածու, դոցենտ
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՂրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է
Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են. Խուդաթյան
ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է դեպի երկարատև խաղաղություն
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ. ՀՖՖ
Ամուսինը խմած վիճակում բենզին է լցրել կնոջ և սփռոցի վրա, այրել. կինը և դուստրը ստացել են այրվածքներ
40-ամյա տղամարդը 58-ամյա կնոջը գցել է բազկաթոռին, պահանջել, որ նա մերկանա, հակառակ դեպքում կզրկի կյանքից
Ֆինլանդիան կգլխավորի քննարկումները՝ ի պատասխան Ադրբեջանի և Հայաստանի համատեղ կոչի՝ փակելու Մինսկի գործընթացը
Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող ևս 2 հողամաս ամրացվեց ՇՄՆ-ին. կհիմնվի անտառ
ՀՀ-ի համար բացվելու են այն ճանապարհները, որոնք անցնելու են Ադրբեջանով. սա երկկողմանի պրոցես է. Խուդաթյան
Թմրամիջոցով փաթեթներ տեղադրող տղամարդիկ կալանավորվել են. ինչեր են հայտնաբերվել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է
Սկսվել է Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը
Այսուհետև ՀՀ քաղաքացիները կարող են Օման գնալ առանց մուտքի արտոնագրի պահանջի
Լևոն Արոնյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը Սենթ Լուիսում կայացած արագ շախմատի մրցաշարում
Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատանքային ստաժը վերահաշվարկվել է, և փոխանցվել է պակաս վճարված կենսաթոշակը
Երեք ֆուտբոլիստ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից
Փոքրիկ խմբակն իրականում դուք եք՝ ընտրակեղծարարներով ու ժողովրդի ընտրության վրա թքած ունեցողներով. Չախոյան
Ucom-ի ֆիքսված ցանցն արդեն գործում է Երևանի Սիլիկյան թաղամասում
Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանը «Մարտի 1»-ի գործով կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի
Կրակոցներ են հնչել քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամ»-ի տան մոտակա կամրջի տակ. կա վիրավոր
Թրամփը պատրաստ է Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրել ՆԱՏՕ-ի շրջանակից դուրս
Երևանի և 6 մարզի մի շարք հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ են սպասվում
73-ամյա վարորդը մեքենայով բախվել է երկաթե ճաղավանդակներին․ 4 տուժածից 2-ը երեխաներ են
Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագիրը շոշափելի օգուտներ ունի նաև Իրանի ու ՌԴ-ի համար․ Փաշինյան
Երևանում կանցկացվի «Հայաստան-ԵԱՏՄ» համաժողով
Շղթայական ավտովթար Արմավիրում. կան տուժածներ
Արարատի մարզում քաղաքացուն պատկանող դաշտից գողացել են մոտ 5 տոննա ձմերուկ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում սովից մահացել է առնվազն 8 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
Երբ կփակվի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև թշնամանքի էջը. ինչ կլինի, եթե Բաքուն չկատարի Հռչակագրի դրույթները
Դեպի դպրոց 2025․ HONOR 400 Lite 5G սմարթֆոնն ավելի հասանելի է Ucom-ի հատուկ առաջարկի շնորհիվ
Հալաբյան փողոցում ապամոնտաժվել են ապօրինի ավտոտնակներն ու ցանկապատերը, կկառուցվի նոր բակ
Վերացնել անորակ աշխատանքը, տեղադրել նոր ասֆալտ. Խուդաթյանը ծանոթացել է Շիրակի մարզում կատարվող աշխատանքներին
Կենտրոնում փոշին գերազանցել է սահմանային թույլատրելի շեմը
25-ամյա վարորդը «Օպել»-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել բաժանարար գոտում
«Չեք տեսնում, խնդիր կա». ընդդիմությունն «ընկել» է իրանցի պաշտոնյաների հետևից. ինչ է փորձում համոզել. տեսանյութ
Գազանջատումներ Երևանում, Առինջում, Գեղարքունիքի և Լոռու մարզերի որոշ բնակավայրերում
Թրամփը պատմել է Փաշինյանի հետ Հայաստանի և Վաշինգտոնի ճանապարհների վերաբերյալ խոսակցության մասին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT