Ո՞ւր են տանում արցախյան ցույցերը

Արցախում մի քանի օր է շարունակվում են բողոքի ցույցերը, որոնք սկիզբ առան հունիսի 1-ի երեկոյան տեղի ունեցած ծեծկռտուքից հետո: Երեկոյան, ըստ նույն  համացանցում տարածված տեղեկությունների՝ Ստեփանակերտի կենտրոնում ԱԱԾ հատուկջոկատայինները կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանությունից հետո մեծ խմբով ծեծի են ենթարկել երկու քաղաքացիների։ Արցախի դատախազության տարածած հաղորդագրությունում նշվում է, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ:

Միջադեպից հետո տասնյակ քաղաքացիներ իրենց ավտոմեքենաներով փակել են Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը՝ ավտոկայանի առջեւի հատվածում։ Սկզբում հավաքված մարդկանց պահանջը ծեծկռտուքին մասնակցած հատուկջոկատայինների ձերբակալությունն էր։ Հաջորդ օրը, սակայն ցուցարարները վերհիշեցին տարբեր տարիներին ուժայինների կողմից կատարված ապօրինությունների դեպքեր եւ ավելի ստույգ ու հավակնոտ պահանջներ ձեւավորեցին: Նրանք պահանջեցին ԱԱԾ տնօրենի տեղակալ Գագիկ Սարգսյանի, ստորաբաժանման հրամանատար Աշոտ Գրիգորյանի եւ ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականները: Նշված անձանց նկատմամբ միշտ էլ եղել է դժգոհություն, իսկ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքը, ըստ ցուցարարների, «վերջին կաթիլն էր»:

Արցախի ղեկավարությունը, ի դեմս Բակո Սահակյանի, չմերժեց ցուցարարների պահանջը, սակայն նաեւ հրաժարվեց առանց հիմնավոր պատճառների որեւէ մեկին հեռացնել պաշտոնից: Ցուցարարների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա հավաստիացրեց, որ իրականացվելու է մանրակրկիտ ու անաչառ հետաքննություն, եւ մեղավորները պատասխանատվություն են կրելու օրենքով սահմանված կարգով։

Ազատամարտիկների փողոցում ցուցարարներին հանդիպեց Արցախի պետական նախարար Արայիկ Հարությունյանը: Հանդիպման ընթացքում նա նշեց, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր՝ հավելելով, որ առկա դժգոհությունները միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ երկրում առկա են նաեւ բազմաթիվ սոցիալական խնդիրներ:

Ստեփանակերտում ընթացող ցույցին է անդրադարձել ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Նա, մասնավորապես, նշել է, որ բողոքի զանգվածային գործողությունները եւ ճնշումները պատերազմական վիճակում գտնվող պետության իշխանությունների վրա կարող են աղետալի հետեւանքներ ունենալ:

Ստեղծված իրավիճակը, ըստ Տեր-Պետրոսյանի, պետք է հանգուցալուծվի «երրորդ կողմի ակտիվ միջամտությամբ»: Որպես երրորդ կողմ ՀՀ առաջին նախագահը տեսնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Տեր-Պետրոսյանի խոսքով՝ միջնորդության գործում «իրենց ազդեցությունը Ղարաբաղում պարտավոր են օգտագործել նաեւ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը եւ Սամվել Բաբայանը»:

Սակայն, հաշվի առնելով ցույցերի խաղաղ բնույթը եւ իշխանությունների հետ սկզբում միջնորդավորված, ապա ուղղակի երկխոսության առկայությունը, ինչպես նաեւ պահանջների վերաբերյալ կոնսենսուսի հնարավորությունը՝ թերեւս վաղ է խոսել երրորդ կողմի միջամտության մասին: Փաշինյանի՝ հունիսի 4-ի երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերով հնչեցրած կոչը ցուցարարներին, թերեւս, այն միջամտությունը չէր, որը նկատի ուներ առաջին նախագահը:

«Արցախի իշխանությունն ինքը հայտարարում է, որ պետք է իրավիճակից հետեւություններ անել, ցուցարարների հետ կա համաձայնություն, ես օրը մի քանի անգամ տեղեկանում եմ իրավիճակից ու այդ ամենն ինձ թույլ է տալիս կոչ անել դադարեցնել բողոքի ցույցերը՝ թույլ տալով ի կատար ածել այդ բոլոր պայմանավորվածությունները»,- ասել է Փաշինյանը:

Ինչ վերաբերվում է ՀՀ ներկայիս իշխանությունների, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղակի քաղաքական հակառակորդներ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ Արցախում ունեցած «իրենց ազդեցությունն օգտագործելուն», ապա հենց դա կարող է իրավիճակն ապակայունացնող դեր խաղալ, եթե հետագայում անհրաժեշտություն լինի ՀՀ ղեկավարության միջամտությունը:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանի հնարավոր սադրանքներին, ապա դրանք բացակայում են անգամ ադրբեջանական լրատվամիջոցներում: Արցախյան ցույցերին անդրադարձել են ադրբեջանական մի քանի լրատվամիջոց՝ առանց որեւէ խոշոր սպասումների, ըստ էության, տեղեկատվական բնույթի ակնարկներով:

Ցույցերի ընթացքում բազմիցս հնչել է միտքը, որ Արցախում եւս իրավիճակ է փոխվել՝ կոտրվել է վախի մթնոլորտը: Պատահական չէ, որ ստեղծված իրավիճակում բողոքն ուղղված է հենց ԱԱԾ-ի եւ Ոստիկանության ուղղությամբ, քանզի հենց նրանք են, ցուցարարների կարծիքով, վախի մթնոլորտի պատասխանատուն: Հատկանշական է, որ ցույցերին մասնակցած հասարակական եւ քաղաքական գործիչների ներկայությունը որեւէ կերպ չէր կաշկանդում կամ ուղղորդում ցուցարարներին: Վերջիններս կենտրոնացած էին սեփական պահանջների վրա:

Բնականաբար, Ստեփանակերտում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի Հանրապետությունում կայացած փոփոխությունների արձագանքն են: Սպասելի է, որ ստեղծված իրավիճակում իշխանությունները ջանք չեն խնայելու բողոքի ալիքի առիթ հանդիսացած միջադեպը մանրամասն քննելու եւ մեղավորներին պատժելու գործում, քանի որ հակառակ դեպքում կպահանջվեն ավելի բարձր պաշտոնյաների հրաժարականներ:

Բացի դրանից, ցուցարարների պահանջների բավարարման, կամ որեւէ կոնսենսուսային տարբերակի շուրջ համաձայնության գալու պարագայում նախ կվերահաստատվի հայ ժողովրդի քաղաքացիական հասունության մասին պատկերացումը, ինչպես նաեւ հերթական անգամ ի ցույց կդրվի այն ահռելի անջրպետը, որն առկա է հայկական եւ ադրբեջանական հասարակությունների մտածելակերպի միջեւ՝ հերթական անգամ ապացուցելով, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Տպել
4003 դիտում

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է