Երևան
12 °C
Ծանոթացա «Հայկական ժամանակ» թերթի եւ այլ կայքէջերում հրապարակված նախկին Խորեն վարդապետ Հովհաննիսյանի (Նշան Հովհաննիսյան) նամակին:
Սովորություն չունեմ այլոց հասցեագրված նամակներին արձագանքելու (նամակն ուղղված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին), սակայն պատեհապաշտ այս նամակի պաթոսն ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձին հասցեին շռայլված մեղադրանքները մի տեսակ հակադրության մեջ են իր երբեմնի, գոնե կցյալ նամակում դրսեւորած ոգուն ու կեցվածքին:
Թերեւս, այստեղ է նաեւ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի թերացումը, որ կարգալուծությունների ծանուցումների մեջ ամբողջությամբ հականե-հանվանե չեն արտացոլվել դրանց պատճառները:
Սակայն ընթերցողներն, ինչպես եւ հասցեատերը, իրավունք ունեն տեղեկանալու վարդապետի կրկնակի կարգալուծության պատճառների մասին:
Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, երբ վերջինս ժամանակին փորձում էր ետ պահել ասպարեզը թողնել պատրաստվող եւ մի ամուսնացյալ կնոջ հետ կապված վարդապետին (ավելին չմանրամասնենք)` խրատելով, որ նման ամուսնությունն երջանկաբեր չպիտի լինի: Հայր Խորենին` որոշումը վերանայելու ժամանակ տրվեց, սակայն վերջինս ներկայացավ, երբ նշված ժամկետն արդեն սպառված էր:
Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, որով տարիներ անց արդեն կարգալույծ Նշան Հովհաննիսյանին տրվեց մեկ այլ հնարավորություն: Որոշակի փորձաշրջանից նա վերականգնվեց եկեղեցականի իր կարգի մեջ` նկատի ունենալով նաեւ ասպարեզ վերադառնալու իր ցանկությունն ու միաբանների միջնորդությունը: Այնուհետեւ վարդապետը ծառայության կոչվեց տարբեր կառույցներում:
Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, քանի որ երբ Կալկաթայի Մարդասիրական ճեմարանում իբրեւ կառավարիչ զեղծարարությամբ եւ դրամների յուրացմամբ էր զբաղված, Մայր Աթոռը, որպեսզի ազատի նրան նման գայթակղությունից, փոխադրեց Մյանմարի Հանրապետություն, որտեղ կեցության մեկ ամսվա մեջ նա հաջողեց վատնել համայնքային միջոցներից 10000 դոլար բարձրակարգ հյուրանոցի եւ սննդի վրա: Առկա են բոլոր փաստաթղթերն ու բողոքի նամակները:

Այսօրվա նամակը պատասխանն է իր նկատմամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դրսեւորած սիրո եւ խնամքի, երբ վերջինս փորձեց Հայր Խորենին մեկ այլ հնարավորություն էլ ընձեռել` շտկվելու եւ սրբագրելու իր ընթացքը:
Ցավոք, հետագա ծառայությունը Ս. Գայանե վանքում, ապա Վիրահայոց թեմում, անգամ փոխառաջնորդի պաշտոնում, կարծես ոչինչ չփոխեցին նրա մտապատկերում: Մեկ օր պարզվեց, որ Հայր Խորենը ընդմիշտ մեկնել է Կանադա:
Եզրակացությունը թողնում եմ ընթերցողին: Իսկ Նշան Հովհաննիսյանի հայտարարած ծոմ-հացադուլը հույս ունեմ իրեն համար իսկապես ապաշխարության շրջան կդառնա:
Մայր աթոռ տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ
Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ
Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում
Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը
Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ
Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում
Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ
Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով
Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը
Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ
Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի
Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը
Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է
4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը
Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են
Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը
Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ
Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը
Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ
Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին
«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար
Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը
Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել
Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները
Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը
Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար
«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան
Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ
Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել
Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար
Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT