Գարեգին Բ-ն եւ Սուրբ Հոգին անհամատեղելի են. կարգալույծ վարդպետի նամակը՝ Փաշինյանին

Մեծարգո պարոն վարչապետ, 2017 թ. մարտին հուսալքված, դառնացած, բռնակալ եւ քմահաճ կաթողիկոսի անվերջանալի անարդարություններն ու հալածանքները մերժելով հեռացա Հայաստանից: Եվ միայն վերջերս հուսավառված եւ ոգեւորված Ձեր գլխավորած համաժողովրդական շարժմամբ` վերադարձա հայրենիք, եւ պատիվ է ինձ համար, որ վկան, ականատեսն ու մասնակիցը եղա լուսավոր ու արդար նոր Հայաստանի կերտմանը:

Այս մասին ասված է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված Խորեն վարդապետ Հովհաննիսյան նամակում:

Հիշեցնեն, որ Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանը (Վիրահայոց թեմ) անցյալ տարի կարգալույծ էր հռչակվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ: 

Հայրապետական տնօրինության համար հիմք էր ծառայել Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գրությունը Տ. Խորեն վարդապետ Հովհաննիսյանի կողմից հոգեւոր ծառայության վայրը ինքնակամ լքելու վերաբերյալ եւ առ այդ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Կարգապահական հանձնախմբի եզրակացությունը:

«Պարոն վարչապետ, խնդրում եմ, ականջալուր եղեք Աստծո խոնարհ ծառայիս խոսքին: Նոր եւ արդար Հայաստանի հեղափոխությունն իր վերջնական հանգրվանին չի հասնի եւ վերջնական հաղթանակով չի պսակվի այնքան ժամանակ, քանի դեռ Ս. Գրիգոր Լուսավորչի գահը մնում է զավթված չարի իշխանության կողմից: 19 տարի Գարեգին Բ-ն սրբապղծել է մեր բոլոր սրբություններն ու կանոնները: Մեր պատմությունը լեցուն է գահընկեց կաթողիկոսներով:

Այսօր, երբ Դուք առաջնորդում եք մեր երկիրը Ձեր տիրավանդ իշխանությամբ, մենք ազգովի` Հայաստան, Արցախ եւ Սփյուռք, պետք է անձանձրույթ աղոթենք, փառք վեր առաքենք առ Բարձրյալն, որ Ձեր իմաստնությամբ, աշխատասիրությամբ, բայց նաեւ աղոթքով տեղի ունեցավ մեծ հրաշքը, եւ մենք ձերբազատվեցինք նախորդ իշխանությունից: Վերջին քսան տարում առաջին անգամ լինելով Երկնավորը Ձեր միջոցով իր դեմքը մեզ ցույց տվեց:

1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետեւ այդ օրե-րին Հայաստանում ամեն բան վաճառվում էր`գնացքի գծերից մինչեւ Սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը:

1999 թ. հոկտեմբերի 27-ին Գարեգին Բ-ն կաթողիկոս դարձավ, որովհետեւ տեղի ունեցավ Հայաստան եւ Սփյուռք ամենազազրելի եւ գարշելի գործարքը: Սփյուռքից եկած Հուդայի 30 արծաթը գրկախառնվեց ու ողջագուրվեց հայաստանյան նողկալի ընչաքաղցությանը:   

1999 թ. հոկտեմբերի 27-ին ոչ միայն ծանրագույն հարված հասցվեց հայոց պետա-կանությանը, այլ նաեւ դժնդակ ու ահասարսուռ դավադրություն տեղի ունեցավ մեր հայրերի Աստծո եւ մեր Սուրբ եկեղեցու դեմ, որի համար մենք պետք է ազգովի ապաշ-խարենք եւ ի խորոց սրտի զղջանք:

Ազգովի աղոթենք եւ աղերսենք, որ Աստված ների մեր այս մեծագույն մեղքն ու խա-րանը, եւ նա, ով 30 արծաթով տիրացել է մեր հավատքի Հոր գահին, պետք է անմիջա-պես հեռանա: Մեր ժողովուրդը արժանի է սիրող հոր, մեր ժողովուրդը արժանի է Հայրապետի, ով վախենում է Աստծուց եւ ամաչում է մարդկանցից: Մեր ժողովուրդն արժանի է աղոթող Հայրապետի:

Բավ է հանդուրժել հայ ժողովրդի վերջին 19 տարիների որբությունը եւ Սուրբ Հոգու պանդխտությունը Մայր Աթոռից: Գարեգին Բ-ն եւ Սուրբ Հոգին անհամատեղելի են:    

Մեծարգո պարոն վարչապետ, ես քաջ գիտակցում եմ, որ եկեղեցին անկախ է պե-տությունից, սակայն ում պիտի ուղղեի խոսքս, եթե ոչ Ձեզ: Դուք աստվածավախ եք, Դուք հեղինակություն եք, Դուք իշխանություն եք եւ, վերջապես, իմ վարչապետն եք, ում արեւշատության ու ազգաշեն գործոց հաջողությունների համար հանապազ աղոթում եմ:

Գարեգին Բ-ն չարիք եւ պատուհաս է ոչ միայն այսօրվա, այլ նաեւ վաղվա համար, քանզի երիտասարդ հոգեւորականների մի սերունդ, ովքեր չեն տեսել լուսահոգի կա-թողիկոսներ Վազգեն Առաջինին եւ Գարեգին Առաջինին, փորձում են նմանվել նրան: Մի առիթով Գարեգին Բ-ն հպարտորեն եւ ինքնագոհությամբ անձամբ ինձ պատմեց, թե ինքն ու իր եղբայր Եզրաս արքեպիսկոպոսը հատուկ մերսում են ստացել Իտա-լիայի ֆուտբոլի ազգային հավաքականի մերսողի կողմից, եւ որ այդ հաճույքն ընդա-մենն արժեցել է 15 հազար եվրո: Ամենայն Հայոց կաթողիկոսի այս ցոփ ու շվայտ կենցաղավարության մասին երբ կիսվեցի երիտասարդ հոգեւորականներից մեկի հետ, ապշանքս ու զայրույթս ավելի մեծացավ, երբ վերջինս արձագանքեց. «Հալալ է իրեն, ես էլ գումար ունենայի, ես էլ  նույնը կանեի»:      

Ս. Էջմիածնի այսօրվա գահակալի իշխանությունը չարից է, բազում են վկայութ-յունները: Ես անում եմ իմ քայլը եւ ձեռնոց եմ նետում «ավազակապետության կաթո-ղիկոսին»: Հունիսի 6-ից հայտարարում եմ անժամկետ ծոմ-հացադուլ եւ պահանջում եմ, որ Գարեգին Բ-ն հեռանա Ս. Գրիգոր Լուսավորչի բռնազավթած գահից:

«Մահ իմացեալ անմահութիւն է». ես անում եմ իմ քայլը` կյանքս դնելով  Հայաս-տանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ազատագրման զոհասեղանին:

Ի տարբերություն կաթողիկոսի, իր ընտանիքի անդամների եւ իր մյուս սեւազգեստ մերձավորների` եկեղեցին ինձ համար բիզնես չէ, եկեղեցին իմ կյանքն է: Ես պատ-րանքներ չունեմ, որ մտածեմ, թե մարդկային կյանքն արժեք ունի Գարեգին Բ-ի հա-մար, եւ որ նա ընդառաջ կգնա իմ խնդրանք-պահանջին: Նա միայն երկու լեզու է հաս-կանում. շատ դրամ եւ մեծ իշխանություն: Ես այդ երկուսից եւ ոչ մեկին չեմ տիրապե-տում: Իմ ունեցածն Աստծո պարգեւած կյանքն է, ես պատրաստ եմ իմ մահով ու նա-հատակությամբ ծառայել եկեղեցուս: Բոլոր տրամաբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ Ս. Էջմիածնի բակում իմ մահվանը կհաջորդի լայնամասշտաբ ընդվզման ալիք, որն էլ կխորտակի սատանայի իշխանությունը հայոց սրբություն սրբոցում:  

Հ.Գ. «Հայաստանեաց Առաքելական Եկեղեցին իր դարաւոր գոյութեան ընթացքին արտաքին հարուածներէն այնքան չէ սոսկացած, որքան այն անմիտ եւ քանդիչ փոր-ձերէն, զորս դուք Վեհափառ, ծոցածին զաւակը այս նոյն Եկեղեցւոյ, կը պատրաստէք իր մեջէն`իր դէմ... Ժամանակը եկած է, Վեհատփառ, որ դուք պարտիք վերագտնել ձեր հոգեկան արժէքները, եթէ երբեւիցե ունեցած էք, ապա թէ ոչ դուք եւս դուք ձեզ հռչակէք կարգազուրկ եւ մեր Մայր Եկեղեցին փրկէք ամբողջական կործանումէ... Ոչ Ձեզնից կարգ ստանալն է պատիվ, եւ ոչ էլ կարգալույծ լինելը` անպատվութիւն»,- ասված է նամակում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
31235 դիտում

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ