Երևան
12 °C
Հնարավոր է առաջիկայում Գյումրի տեղափոխվի Մշակույթի նախարարությունը: Նախարար Լիլիթ Մակունցն այստեղ որեւէ խնդիր չի տեսնում: Միայն ադմինիստրատիվ հարցեր կարող են ծագել: Բայց դրանք, ասում է, հավանաբար հնարավոր կլինի կարգավորել:
«Ես պատրաստ եմ լինել այն առաջամարտիկը, ով տեղափոխում է նախարարությունը մարզեր: Կարծում եմ, մշակույթի նախարարությունը միակը չպետք է լինի, որը մարզ կտեղափոխվի: Այլ նախարարություններ նույնպես պետք է տարբեր մարզերում իրենց գործունեությունը ծավալեն, որպեսզի կարողանանք այդ համաչափ զարգացման մոդելը եւ տրամաբանությունը ապահովենք: Ես հարցին շատ դրական եմ վերաբերվում: Այստեղ կա միայն ադմինիստրատիվ խնդիր: Նկատի ունեմ կառավարության նիստերի հետ կապված հրատապ հանդիպումնրի խնդիր է լինում: Հենց այդ խնդիրները հասկանանք ինչպես ենք կարողանում հասցեագրել, նաեւ կկարողանանք որոշում կայացնել»,-Գյումրի կատարած այցի ժամանակ ասած նախարարը:
Անդրադարձ եղավ նաեւ Գյումրու թիվ 1 հիվանդանոցի շենքը Երկրագիտական թանգարանին հատկացնելու խնդիրը: Ամեն ինչ շուտով կքննարկենք,-ասաց նախարարը:
Գյումրիից ժամանակին Մինաս Ավետիսյանի 3 որմնանկար է տարվել, դրանք Երեւանում են: Արդյո՞ք հնարավոր է վերադարձնել քաղաքին: Նախարարն ասաց, խնդիրը կուսումնասիրի, բայց որ իր կողմից առաջին քայլն արված է, գաղտնիք չէ:
«Բոլոր այն կտավաները, որոնք չեն գտնվի այնտեղ, որտեղ պետք է լինեն, այսինքն ցուցասրահներում, միանշանակ պետք է ամեն ինչ անել, որպեսզի վերադաձվեն: Եվ դուք էլ Ձեր կողմից անընդհատ պետք է լինեք հետեւողական եւ խնդրի դեպքում արագ ազդակներ ուղարկեք»,-լրագրողներին դիմեց Լիլիթ Մակունցը:
Գյումրու դրամատիկական թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը նախարարին այլ խնդիրներից զատ եւս մեկը ներկայացրեց: Ժամանակին թատրոնին է տրվել Հակոբ Հակոբյանի հսկա որմնանկարը, որը մինչ այժմ գտնվում է ֆոյեում: 
Դրսից այն խաթարում է թատրոնի արտաքին տեսքը, քանի որ հսկա քարե պատի նման: Դրանից բացի, ներսում եւս կան լուրջ անհարմարություններ, որոշակի առումով խաթարվում է նաեւ որմնանկարի պահպանման ջերմային ռեժիմը: Պետք է գտնել հնարավոր տարբերակ եւ հարմար տարածք, որտեղ հնարավոր կլինի տեղակայել այդ հսկա որմնանկարը:

Մշակութային ոլորտում կան առաջնահերթություններ, որոնք արդեն հստակ ընդգծված են: Հենց դրանցից էլ սկսվելու է ոլորտի վերակառուցումը: Տարիներ շարունակ մշակութային օջախների հետ համագործակցությունը եղել է փակ շրջանակով: Այսօր ժամանակն է, որ շրջանակն ընդլայնվի:
«Պետք է ապահովել համագործակցություն պետական եւ հասարակական սեկտորի միջեւ, որովհետեւ այդ հասարակական սեկտորը բավականին մեծ ներուժ ունի եւ կարող է շատ լավ, թարմ շունչ բերել: Բացի այն, որ կա որոշակի առումով նոր ձեւաչափի կարիք, նկատի ունեմ հավասար դաշտում գործելու, օրենքի շրջանակնրում գործելու, կա նաեւ բովանդակային խնդիր: Մենք նաեւ տաղանդներին հայտնաբերելու խնդիր ունենք, որոնք այսօր Հայաստանում գործում են, բայց անտեսված են: Կամ ինչ-որ հանգամանքներից ելնելով լուսանցքում են»:
Հենց նրանց հայտնաբերման եւ դաշտ բերելու համար էլ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է հուշագիր ստորագրել «Ստեղծարար Հայաստան» հիմնադրամի հետ եւ հնարավորություն տալ մինչ օրս ստվերում գտնված մարդկանց ստեղծագործելու ավելի բաց դաշտում: Նախարարությունը կտա նրանց այն գործիքակազմը, հմտությունն ու գիտելիքը, որոնց կիրառմամբ այդ մարդիկ կլինեն առավել ինքնուրույն եւ կկարողանան ներկայանալ մշակութային հարթակներում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հիմնականում ավարտել ենք անվտանգության երաշխիքների աշխատանքները, տարածքների հարցը մնում է չլուծված. Ուիթքոֆ
Հրդեհ Օձուն գյուղում․ այրվել են կառույցն ու մեծաքանակ անասնակեր
Հալեպի օդանավակայանի գործունեությունը դադարեցվել է
Զելենսկին, Մակրոնը և Սթարմերը ստորագրել են Ուկրաինայում խաղաղապահ ուժերի և բազաների տեղակայման համաձայնագիր
Բելգորոդի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով նավթի պահեստ է հրդեհվել
Մխչյանում պետական աջակցության ծրագրով հիմնվել է 300 քմ վարդի ջերմոց. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտովթար Կապան-Երևան ճանապարհին. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
ՀՈ գլխավոր վարչության բաժնի պետը բռնություն է կիրառել ակումբի հաճախորդի նկատմամբ. գործը կուղարկվի դատարան
Կենսաթոշակների և նպաստների բարձրացում հետվճարի միջոցով. Արսեն Թորոսյանը ներկայացրել է ծրագրի մանրամասները
Հունվարի 6-ի ուխտերթին ներկա կորեացի երիտասարդն արձագանքել է իրեն թիրախավորողներին՝ պահանջելով ներողություն
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին և Լարսում
Հալեպի հայաշատ հատվածում բախումներ են. Սուրբ Ծննդյան հաջորդող մեռելոցը չեղյալ է հայտարարվել
Առաջին տիկինն արգելել է ինձ պարել բեմի վրա. Թրամփ
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն արագացնելու է զենքի արտադրությունը
Փեզեշքիանը խոսել է Իրանի ֆինանսական ճգնաժամի մասին
Կոնգրեսը կոչ է արել դեմոկրատներին իմպիչմենտ հայտարարել Թրամփին Վենեսուելայի գործողության պատճառով
Վարչապետը Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան հոգևոր երաժշտության փառատոնին. լուսանկար
Ունեմ տվյալներ, որ մինչև ամսի 15-ը Կտրիճի էջը կփակվի. ուխտերթը պատահական չէր. Տեր Արմեն
Արուճի սուրբծննդյան տաղավարները տարեցտարի հարստանում են տեղական արտադրանքով. վարչապետ
Վրաստանի իշխանությունները երկրից արտաքսել են ևս 13 օտարերկրացու, այդ թվում՝ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների
Փաշինյանի ինադու սխոլաստիկ քրիստոնյա դարձած ընդդիմադիրները հայելի տեսնելուց ծիծաղո՞ւմ են, թե՞ խաչակնքվում
Կաթողիկոսին աքցանի մեջ են պահում. գործընթացը նոր փուլ է մտնում, փոփոխությունները կտեսնենք շուտով
«Կամավորների կոալիցիան» պատրաստ է աջակցել Ուկրաինային Ռուսաստանի նոր հարձակման դեպքում. հայտարարության նախագիծ
Տնտեսվարողները պարտավոր են ապահովել իրենց օբյեկտներին հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգումը
Եկեղեցին փոփոխության կարիք չունի, այն սուրբ է և անարատ. մենք փոխելու ենք նվիրապետությունը. Տեր Արամ
Կան մարդիկ, որ պատրաստ են փուռը տալ ՀՀ-ին. Կտրիճ Ներսիսյանը կարող է եղած-չեղածը հավաքի ու գնա Մոսկվա
ԱՄՆ-ում պետական նպաստ ստացողների ցանկում Հայաստանը 12-րդ հորիզոնականում է
Իրանում ցույցերի հետևանքով զոհերի թիվն աճում է. շուկաներում իրավիճակը շարունակում է մնալ լարված
Հայաստանյայց սռաքելական մեր սուրբ եկեղեցու բարենորոգման երթ և հավաք. վարչապետն ամփոփ տեսանյութ է հրապարակել
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. կան տուժածներ
Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի անվտանգությանը. Էրդողան
ՀԷՑ-ում հայեցողական պաշտոններում, բնականաբար, պետք է հենվենք քաղաքական թիմի ներկայացուցիչների վրա. Պետրոսյան
Զելենսկին Փարիզում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովից առաջ հանդիպել է Մակրոնի և Թրամփի դեսպանների հետ
Ինչ իրավիճակ է միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին
Սթարմերը չի պատասխանել՝ ինչով է տարբերվում Ուկրաինայի հակամարտությունը Վենեսուելայի վրա ԱՄՆ հարձակումից
Հոսանքազրկումների թեման սենսացիա սարքել պետք չէ, բոլոր ժամանակներում էլ եղել են. Ռոմանոս Պետրոսյան
Հավատավոր ընդդիմությունը պետք է ասի՝ ինչպես է վերաբերվում ՌԴ նախագահի կողմից կաթողիկոսի և եղբոր պարգևատրմանը
Լոռու մարզի տներից մեկում հայտնաբերվել է 5 ամսական տղայի մարմին
Սուրբծննդյան անմահ պատարագ և ջրօրհնեք Երևանի Սբ․ Լուսավորիչ մայր եկեղեցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ով ՀՀ-ում կասի, որ եկեղեցին են քանդում, կամ եկեղեցու դեմ գործողություն կա, նա ամենավերջին սրիկան է. Սուքիասյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT