Առողջական վիճակի պատճառով 5 օր տանը չեմ եղել, կտրել են նպաստը. 91-ամյա միայնակ կնոջ նամակը

ՀՀ  գործող իշխանություններին, «Հայկական Ժամանակ» օրաթերթին, նախագահին, վարչապետին, վարչապետի տիկին Աննա Հակոբյանին ու ներկայիս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանին բաց նամակ է ուղղել 91-ամյա միայնակ թոշակառու կինը՝ իրեն վճարվելիք նպաստի վրա դրված արգելանքը հանելու եւ այն վճարելու խնդրանքով: Կինն ապրում է մենակ, վարձակալությամբ բնակարանում:

91-ամյա Ռոզա Սիմոնյանի նամակը ներկայացնում ենք ստորեւ.

 Բաց  նամակ

Հայտնում եմ, որ 91 տարեկան միայնակ թոշակառու եմ: 

Նախկիմում ներքոհիշյալ հարցով և նույնիսկ բաց նամակով դիմել եմ Ձեր նախորդներին և 1 անգամ «Հայկական Ժամանակ» օրաթերթի միջամտությամբ վերականգնել եմ իմ իրավունքները, որի համար խորապես շնորհակալ  եմ:

Համառոտ ներկայացնեմ ինձ հետ կատարված պրոբլեմը:

  1. Ես 91 տարեկան միայնակ թոշակառու եմ և ունեմ 33 տարվա աշխատանքային ստաժ  ու   ներկայումս ստանում եմ 39 հազար դրամ կենսաթոշակ:
  2. Նախկինում՝ մինչև 2017թ հոկտեմբեր ամիսը շնորհիվ «Հայկական Ժամանակ» օրաթերթի  անմիջական միջամտության, օրինական կարգով վերականգնվել էր իմ սոց. նպաստի  իրավունքը, որը կամայականորեն նորից կտրել են «Էրեբունի- Երևան» տոնակատարության  օրը: Երբ իմ առողջական վիճակի կտրուկ վատթարանալու պատճառով քույրս ինձ 5 օրով  տեղափոխեց իր տուն, նույն օրը Էրեբունի սոցիալական ծառայության 2  աշխատակցուհիներ, որոնց այցելության նպատակը ինձ  հայտնի չէր, եկել են Երևան Վարդաշեն 9 փող. 44 բնակարան և ինձ այնտեղ չտեսնելով, կամայականորեն զրկել են ինձ օրինականորեն  հատկացված նպաստից մինչև օրս:
  3. Ներկայումս նույն վարձակալության հիմունքներով, 30 հազար վարձավճարով ամսական,   բնակվում եմ նույն փողոցի 62/վ շենքի 44 բնակարանում, նախկին վարձավճարով  բնակարանից ընդամենը 300-400 մետր հեռավորության վրա:
  4. Ներկայացնում եմ Ձեզ իմ ծախսերը.

ա) 30.000 դրամ վարձավճար

բ)  միջին ամսական շուրջ 20 հազար դրամ կոմունալ ծախսերը

գ) դեղորայք ------

դ)  սնունդ ------

Ինձ թվում է, որ թվարկված փաստերը մեկնաբանության կարիք չունեն:

Ուղղակի խնդրում եմ Ձեզ հանրության դատին ներկայացնել այդ 2 աշխատակիցներին, նրանց ականջներին ու  մատներին բազմահազար դոլարների զարդերով պճնված կամայականության վերաբերմունքի գնահատականը:

Ավելացնեմ, որ կենսաթոշակս ստանում եմ պատշաճորեն, եթե նպաստը վճարելու արգելանքի պատճառը ինձ  վերոնշյալ հասցեում չտեսնելն է, ապա նույն հաջողությամբ կարող են արգելել նաև իմ կենսաթոշակը վճարելը:

Մեկնաբանությունները թողնում եմ Ձեզ, հանրությանը:

 Ռոզա Սիմոնյան

Երևանի Վարդաշեն 9 փողոց. 62վ շենքի

44 բնակարանի վարձակալ

Հեռ. 094025952

Տպել
3465 դիտում

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ