Աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան պարտվեց ֆուտբոլի ԱԱ 2018-ի իր 1-ին խաղում

Ֆուտբոլի աշխարհի գործող չեմպիոն Գերմանիան աշխարհի 2018 թ. առաջնությունը սկսեց պարտությամբ: Քիչ առաջ մրցաշարի F խմբի առաջին տուրի խաղում գերմանացիները զիջեցին Մեքսիկայի ընտրանուն: Նրանք պարտվեցին 0:1:

35-րդ րոպեին իր թիմի միակ ու հաղթական գնդակը խփեց Իրվինգ Լոսանոն: Դրանից հետո Գերմանիայի հավաքականն անընդհատ փորձում էր ճնշում գործադրել: Թեեւ մեքսիկացիներն էլ կրկին հաջողության հասնելու հնարավորություններ ունեցան, սակայն հատկապես 2-րդ խաղակեսում որքան քիչ ժամանակ էր մնում, այնքան գերմանցիներն ավելի ու ավելի մեծ ճնշում էին գործադրում: Վերջին րոպեներին անկյունայինի իրացման ժամանակ նույնիսկ Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերն էր գնացել մրցակցի տուգանային հրապարակ, սակայն խաղը փրկել նրանց չհաջողվեց:

Խմբային փուլի 2-րդ տուրում Գերմանիան կմրցի Շվեդիայի դեմ: Այդ հանդիպումը կկայանա հունիսի 23-ին:

Այսօր՝ հունիսի 17-ին, տեղի է ունեցել նաեւ E խմբի առաջին տուրի Կոստա Ռիկա-Սերբիա հանդիպումը: Սերբերը հաղթել են նվազագույն հաշվով: Այսօր 22:00-ին տեղի կունենա E խմբի Բրազիլիա-Շվեյցարիա դիմակայությունը:

Երեկ C [խմբում Ֆրանսիան հաղթել էր Ավստրալիային (2:1), իսկ Դանիան՝ Պերուին (1:0): D խմբում Արգենտինան ոչ-ոքի էր խաղացել Իսլանդիայի հետ (1:1), Խորվաթիան հաղթել էր Նիգերիան (2:0):

Ֆուտբոլի աշխարհի 2018 թ. առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին: Կավարտվի հուլիսի 15-ին:

Տպել
1325 դիտում

Իլ դը Ֆրանսի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ ոստիկանության պատվիրակությունը Դուբայում մասնակցում է Ինտերպոլի 87-րդ Գլխավոր Ասամբլեային

Վերին Լարս տանող ճանապարհահատվածը բացվել է մարդատար ավտոմեքենաների համար. դեսպանություն

Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Ես աշխատող, գործ անող պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյանը Սյունիքում է, շրջում է գյուղերում (տեսանյութ)

ՀՀ նախագահը իտալական ռազմաարդյունաբերական ընկերության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հնարավորությունը

Հրդեհ բնակարանում, կա տուժած. հայտարարվել է բարդության ԲԻՍ-1 աստիճան

Հանդիպել են Հայաստանի և Իտալիայի նախագահները

Հրադադարի պահպանման ռեժիմն այս շաբաթ խախտվել է 80 անգամ, արձակվել է 700 կրակոց

Կադաստրի գրասենյակները Երևանում կաշխատեն նաև շաբաթ-կիրակի, մարզերում՝ առանց ընդմիջման

Գյուղերում տուն կառուցելու համար նոր փոխառություն կտրվի. խորհրդակցություն Կարմիր շուկայում

Ստեփանծմինդա–Լարս ավտոճանապարհը փակ է. ռուսական կողմում կա 435 բեռնատար և 172 մարդատար ավտոմեքենա

Թուրքիայում Աթաթուրքի արձանը պղծելու համար պատանիներ են ձերբակալվել

Լարսում խցանման մեջ հայտնված վարորդների համար սնունդ, տաք ջուր, դեղորայք է ապահովվել. Փամբուխչյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին

Գոռ Վարդանյանն այդ օրը փրկել է ինձ. Մարինա Խաչատրյանը՝ քաղաքապետարանի հայտնի միջադեպի մասին

Լարսը շարունակում է փակ մնալ. ռուսական կողմում 400 մարդատար և 150 բեռնատար ավտոմեքենա է մնացել

Գյումրիում ավտոլվացման կետ է այրվել. մեկ մարդ հոսպիտալացվել է տարբեր աստիճանի այրվածքներով

Մարուքյան, Թանդիլյան, Բաբաջանյան, Գորգիսյան. «Լուսավոր Հայաստան»-ի 157 հոգանոց համամասնական ցուցակը

Շոկային սկիզբը, Յուրայի պոկերը ու ՀՀ ֆուտբոլի հավաքականի ջախջախիչ հաղթանակը