Երևան
12 °C
Ապրիլյան պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ վերջին աղմակահարույց բացահայտումներից հետո գեներալ Մանվել Գրիգորյանին պետք է զրկել բոլոր կոչումներից ու հանձնել ժողովրդի դատաստանին:
«Որովհետեւ նա մարդկային ոչ մի հատկանիշ չունի, մարդկային ոչ մի քայլ չի արել, նա իրեն դրել էր Աստծո տեղ երկրապահների մոտ, բայց ապացուցվեց, թե ինչ է իրենից ներկայացնում: Ամենադաժան դատաստանը նույնիսկ նրա համար քիչ է»,- զսպված վրդովմունքով ու հուզված ասաց Արցախի ամենաերիտասարդ հերոսի պապը՝ Գեւորգ Աբաջյանը:
Ազգային անվտանգության ծառայության երեկ հրապարակած տեսանյութից պարզ դարձավ, որ Մանվել Գրիգորյանի ամառանոցում հսկայածավալ զենք ու զինամթերք էր պահեստավորված, կային մեծ թվով ավտոմեքենաներ, նաեւ՝ բանակին նվիրաբերված շտապօգնության մեքենա: Այնտեղ էին կուտակված զինվորի համար նախատեսված պահածոյացված միս, որով գեներալի կենդանիներն են կերակրվել: Նրա ամառանոցում էին հայտնվել նաեւ ապրիլյան պատերազմի օրերին դպրոցականների՝ առաջնագիծ ուղարկած ծանրոցները՝ երկրի պաշտպաններին հասցեագրած նամակների հետ միասին: Հատկապես վերջին փաստի մասին խոսելիս՝ Գեւորգ Աբաջյանի աչքերը արցունքով էին լցվում:

«Այդ մարդու էությունը չեմ կարողանում պատկերացնել, թե ինչքան կարող է անաստված, անմարդկային լինել, որ իմանալով հանդերձ բանակի վիճակը, այդքան զենք-զինամթերք, այդքան տեխնիկա, այդքան սննդամթերք այդ օրերին պոկել, տարել-լցրել է իր պադվալները: Երեկվանից ես կոնտուզիա եմ ստանում ու չեմ կարողանում հարմար բացատրություն գտնել, թե ոնց կարող է մարդը, որ իրեն համարում է գեներալ, Արցախի հերոս, բանակի նկատմամբ այդքան վայրագ վերաբերմունք ունենա, հատկապես պատերազմական օրերին: Դպրոցական երեխեքի ուղարկածը, ոնց քո խիղճը չի տանջում... (չեմ կարողանում հանգիստ խոսեմ)... ոնց քո խիղճը չի տանջում, որ գռփում, տանում, լցնում ես, որ կերակրես քո գազաններին»,- ապշած է Գեւորգ Աբաջյանը:
Նա ընդգծեց, որ Մանվել Գրիգորյանն այդքան փամփուշտները, այդքան զինամթերքը պահեստավորել է, իսկ ապրիլյան պատերազմում կռվող զինվորները մնացել էին առանց զենքի ու փամփուշտի. «Ռոբերտիկիս մոտ եթե փամփուշտները չվերջանային, ինքը կկռվեր: Կռվում էր, չորսից մնացել էր մեկը, էլի՛ կռվում էր: Բայց փամփուշտներն էին վերջացել, իսկ դու տանում ես, չգիտես՝ ինչի ես պահեստավորում, ինչի ես պատրաստվում»:
Ռոբերտ Աբաջյանի պապը կարծում է, որ Մանվել Գրիգորյանը չէր համարձակվի դիմել նման քայլերի՝ առանց ավելի բարձր կանգնածների հավանությունն ունենալու, որոնք, ըստ նրա, ոչ պակաս մեղավոր են: «Դա անիշխանություն էր, անարխիա էր, նախկին իշխանությունը ես չեմ համարում, որ իշխանություն էր: Եվ մի քանիսը ոնց ուզում էր, շարժվում էր, ինչ ուզում, անում էր՝ օգտվելով այդ հանգամանքից եւ ելնելով իր ոչ մարդկային հատկանիշներից: Ասել է՝ ինչու չանեմ, անպատժելի եմ: Չէր մտածում, որ կարող է գա այս օրը, որ ինքը գնա, նստի ճաղերի ետեւում: Եվ ինքը պիտի կրի ամենադաժան դատաստանը»,- ասաց Գեւորգ Աբաջյանը:
«Անձամբ ես եթե իմ ձեռքում իշխանություն լիներ, լրիվ ունեցվածքը կպետականացնեի, լրիվ կոչումներից կզրկեի: Նա արժանի չէ որեւէ կոչման, արժանի չէ Արցախի հերոսի կոչման: Ահա՛ Արցախի հերոսը (ձեռքով ցույց է տալիս Ռոբերտի պատկերը-խմբ.): 20 տարեկան հասակում, մինչեւ վերջին փափմուշտը կրակելով, իրեն պայթեցրեց, իսկ ինքը այդ ամբողջը տարավ լցեց իր պահեստները: Ի՞նչ Արցախի հերոս, եթե դու բանակին հասանելիքը կտրում, տանում ես քո տուն: Գեներա՛լ: Ի՞նչ գեներալ»,- ասում էր Գեւորգ Աբաջյանը՝ ավելացնելով, որ մարդկանց հայհոյել չի սիրում եւ այդպիսի խոսքեր իր բերանից դուրս չեն գալիս, բայց հիմա այնաստիճան զայրացած է, որ եթե հանկարծ հանդիպեր Մանվել Գրիգորյանին, ապա նրան կհայհոյեր:
Ռոբերտի պապը պատմում էր, որ զինծառայող թոռան համար ամեն ամիս, եթե ոչ ամիսը երկու անգամ, ծանրոց են ուղարկել բանակ. «Եթե անընդհատ նասկի ես ուղարկում, ներքնաշորեր ես ուղարկում, ֆորմա ես ուղարկում, սնունդ ես ուղարկում, հիգիենայի պարագաներ ես ուղարկում, ինչ է նշանակում: Ուրեմն կարիքը կար: Ինքը այն տղան չէր, որ հանկարծ պետք չլիներ, ասեր՝ ուղարկի, ինքը շատ չափած-ձեւված էր ամեն բանի մեջ: Բայց զգում էինք, որ կարիք կա: Երբ որ գնում էի ուղարկելու այդ արկղիկները, ղարաբաղցիները, որ երեխաները գնացել, սահմանն են պաշտպանում, իրե՛նց սահմանը, կանգնած, կիլոյի դիմաց 300-400 դրամ մինչեւ ձեռքիցդ չէին վերցնում, ապրանքը չէին բարձում մեքենան»:
Գեւորգ Աբաջյանն առաջիկայում ավելի մեծ բացահայտումներ է կանխատեսում: «Ես նույնիսկ սպասում եմ, որ (նոր իշխանությունները-խմբ.) պիտի անդրադառնան ապրիլյան պատերազմին՝ այդ ոնց եղավ, որ պատերազմը ժամը 01:30-ին սկսվել է, զորքերին տագնապ չի տրվել մինչեւ ժամը 07:00-7:30-ն: Ես սպասում եմ նույնիսկ այդ բացահայտմանը՝ ինչն էր պատճառը, ովքեր էին մեղավորները: Մեղավորներ շատ-շատ կան»,- ասաց նա: Ավելացրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված մյուս զինծառայողների ծնողների հետ որոշել են սպասել՝ միգուցե նոր կառավարությունն ու նորընտիր վարչապետը անդրադառնան նաեւ այդ հարցին, որն իրենց շատ է մտագոհում: Եթե չէ, որոշ ժամանակ անց իրենք համապատասխան դիմում կներկայացնեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT