Երևան
12 °C
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի առաջին օրերին ծավալված թեժ մարտերից հետո Արցախի հերոսների ցանկում ավելացավ եւս մեկ անուն, մյուս բոլորից ամենաերիտասարդը, թվով 24-րդը: Մայիսյան եռատոնի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով 19-ամյա կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին հետմահու շնորհվել է «Արցախի հերոս» ԼՂՀ բարձրագույն կոչումը: Ռոբերտի «Ոսկե արծիվ» շքանշանը Լեռնային Ղարաբաղում ստացել են նրա ծնողները: Մեր օրերի հերոսը ծառայել է Մարտակերտում: Հակառակորդի հետ կռիվ է տվել մինչեւ վերջին փամփուշտը, չի հանձնվել, չի նահանջել, իսկ վերջում իր մոտ եղած միակ նռնակով պայթեցրել է ե´ւ իրեն, ե´ւ հակառակորդի մոտ տասնյակ զինվորների:
«Մեզ տարան, ցույց տվեցին, թե որտեղ է այդ ամեն ինչը կատարվել, բացատրում էին, որ այս թմբից այն կողմ իրենք են, այս կողմը մերոնք են... Այնտեղ կռվածները բոլորն են հերոս, ուղղակի Ռոբերտը... չգիտեմ, հերոսացավ: Ռոբերտի արարքը... Մինչեւ վերջին վայրկյանը հեռախոսով խոսել է իր գնդի հրամանատարի հետ, զեկուցել է, որ մենակ եմ մնացել, Ուրֆանյանը Քյարամի հետ այնտեղ է զոհվել, վիրավորված Անդրանիկին բերել եմ իմ կողքը, Անդրանիկն էլ է զոհվել: Այնտեղից ասել են` մենք գալիս ենք, դիմացիր: Զեկուցել է` մի նռնակ ունեմ, օղակը քաշած սպասում եմ իրենց, երբ գան, ես իրենց մաման... Ով էլ որ այս դիրքը հանձնի... Ես այս դիրքը չեմ հանձնելու»,- պատմեց Ռոբերտի հայրը` Ալեքսանդր Աբաջյանը:
Արցախի ընդամենը 19-ամյա հերոսն ընտանիքի երկրորդ եւ կրտսեր որդին էր: Աշխույժ, կենսուրախ, մշտապես շարժուն, բոլորին օգնելու պատրաստակամ այս տղան կարծես շարունակ շտապել է` կյանքում հնարավորինս շատ բան հասցնելու: Ծնողներն ասում էին, որ նա հաճախ է իրենց զարմանալու առիթներ տվել: Իր սխրանքով նույնպես զարմացրել է ու նաեւ հպարտանալու առիթ տվել: Բայց նրանք միեւնույն ժամանակ ասում են, որ երանի ինչ-որ հրաշքով որդին վերադառնար, իրենց կողքին լիներ, նրա համ ու հոտն առնեին, ու իրենց համար նա էլի´ հերոս կլիներ, ինչպես որ միշտ է եղել: «Բոլորը ասում են` հպարտացիր, հպարտացիր: Ինչ-որ տեղ հպարտանում ես իհարկե, բայց դե որ երեխան մեզ հետ չէ...»,- տխրում է Ալեքսանդր Աբաջյանը: «Ինքը միշտ էլ մեր հպարտությունն է եղել, դրանով չէ, որ հպարտանալու էինք իրենով, մանկապարտեզում էլ էր հերոս, դպրոցում էլ էր հերոս, քոլեջում էլ էր հերոս, հետո ընդունվեց ինստիտուտ»,- ամուսնուն լրացրեց Աննա Աբաջյանը: Միայն թե այժմ Ռոբերտը ոչ միայն իր ծնողների հերոսն է, այլեւ մի ամբողջ ժողովրդի: Մեր բոլորիս փոքրիկ հերոսը` կապտագույն աչքերով:
Ռոբերտ Աբաջյանը հիմնական դպրոցն ավատելուց հետո սովորել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում, ստացել ատամնատեխնիկի մասնագիտություն, իսկ բանակ զորակոչվելուց առաջ ընդունվել բժշկական համալսարան, որպեսզի նաեւ ատամնաբուժություն սովորի: «Ուզում էր անպայման սովորել, որովհետեւ գտնում էր, որ միայն տեխնիկությունը քիչ է: Երբ մի գործ ձեռնարկում էր, ուզում էր դա կատարյալի մոտեցնել, մինչեւ վերջ հասցնել»,- թոռան մասին պատմեց Գեւորգ Աբաջյանը: «Փոքրից մինչեւ 80 տարեկան ընկերներ ուներ, առանց չափազանցության: Որտեղ պետք էր օգնել, ինքը պատրաստ կանգնած էր` ճանաչեր այդ մարդուն, քիչ ճանաչեր, չճանաչեր, նշանակություն չուներ: Ամեն հարցի մեջ պիտի խորանար, ուսումնասիրեր, ճիշտ ու սխալը պարզեր, գտներ` ով է մեղավոր, ով է սխալ, իր մեջ վերլուծեր: Մի սխալ բան տեսներ, պիտի միջամտեր` դու սխալ ես: Իր խառնվածքը դա էր»,- շարունակեց պապը:
Ընտանիքում հաստատ չգիտեն` Ռոբերտը սիրած աղջիկ ունե՞ր, թե չէ: Բայց Գեւորգ Աբաջյանը կարծում է, որ ամենայն հավանականությամբ ուներ: «Մի անգամ բանակից զանգեց` պապ, երկու հատ թութակ է պետք: Ասի` թութա՞կն ինչ ես անելու այդտեղ: Հարցրեց` վանդակ ունե՞նք տանը, ասի` լիքը վանդակ կա: Ասաց` երկու հատ թութակ կպատրաստես, մի տղա կգա, կտաս իրեն: Երեխան բանակից խնդրել է, ոնց կարող եմ խնդրանքը չկատարել: Հետո գիտե՞ք, իր մոտ կազմակերպչական ջիղ կար, մի քիչ էլ հրամայելու ջիղ ուներ, որ զանգում, ինչ-որ բան էր խնդրում, զգում էիր, որ մի քիչ էլ պահանջ կա մեջը: Թութակներին բերեցի, պատրաստեցի, այդ տղան եկավ, տարավ: Հարցրի` տղա ջան, ուր ես տանում, ասաց `չգիտեմ: Բայց գիտեի, ինչ-որ մի աղջկա ծննդյան օրվա առթիվ պիտի նվիրեր: Թե ով էր այդ աղջիկը, այդպես էլ անհայտ մնաց»,- վերհիշեց երիտասարդ հերոսի պապը:
Ու հաշվի առնելով նրա հնարամիտ, ժիր ու առույգ բնավորությունը, պատերազմական օրերին հարազատների մտքով անգամ չի էլ անցել, որ Ռոբերտը կարող էր զոհվել. «Ասում էինք` հնարավոր չէ, ինքը մի բան արած կլինի, գլխի ճարը տեսած կլինի: Հետո որ մի քիչ շատ տեւեց լուր չունենալը, ասում էինք` կարող է այնպիսի տեղ է, որ հնարավոր չէ կապ հաստատել: Մտքներովս երբեք չէր անցնում` իր խառնվածքը իմանալով, որ նման բան կարող էր պատահել»:
Տղան զոհվել է ապրիլի 2-ին: Ընտանիքի անդամներին այդ բոթը հայտնվել է ապրիլի 8-ին: Ռոբերտի եւ նրա զինակից ընկերոջ` Անդրանիկ Զոհրաբյանի մարմինները գտնվել են միայն օրեր անց, երբ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Կարմիր Խաչի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ, հայկական եւ ադրբեջանական կողմերն իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ:
Երեկ մեր այցելության պահին Ռոբերտի ապրած տան շեմքում ուսադիր էր ընկած: Նրա հարազատները պարզաբանեցին, որ դա ադրբեջանական բարձրաստիճան զինվորականի է պատկանել: Հատուկ նշանակության ջոկատի հետախուզությունը, սահմանն անցնելով եւ զինվորականին ոչնչացնելով, ուսադիրներից մեկը բերել են իրենց, մյուսը` վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանի ընտանիքին` որպես լուծված վրեժի վկայություն: Ասացին, այդպես էլ ոտքի տակ ընկած մնալու է, մինչեւ որ հաջորդ անգամ այցելեն Ռոբերտի գերեզման եւ ուսանդիրը դնեն նրա ոտքերի տակ:






Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT