ԲՀԿ-ի աղմուկն անտեղի է, բարեգործության օրենքում բան չի փոխվում. ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու

Այսօր Ազգային ժողովում կպահպանվեն նախորդ օրվա թեժ կրքերը: Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկել-չզրկելու հարցի քննարկումից հետո ԱԺ-ն երեկ սկսեց եւ այսօր կշարունակի քննարկել «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Սակայն այս նախագծի՝ ԱԺ-ում հայտնվելը միայն Ծառուկյան խմբակցության պատգամավորներին է ցայտնոտի մեջ գցել: Նրանք մի քանի օր շարունակ խորհրդարանի ամբիոնից ահազանգում են այն մասին, որ այս նախագծի ընդունմամբ սահմանափակվում է Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեության շրջանակը:

Իրականում «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում այս նախագծով որեւէ բան չի փոխվում: Կառավարությունում այժմ առկա է «Բարեգործական ծրագրերի հանձնաժողով», սակայն այն սահմանադրական փոփոխություններից հետո կորցրել է իր լիազորությունները: Այժմ այս հանձնաժողովի կարգավիճակը հակասահմանադրական է, այդ իսկ պատճառով ստեղծվում է լիազոր մարմին, որին փոխանցվում են բացառապես այն լիազորությունները, որոնք ունի ներկայիս հանձնաժողովը: Փոփոխություններով բարեգործության աջակցության համար վարչապետին կից ստեղծվում է խորհրդակցական մարմին: Ասել է, թե որեւէ դարակազմիկ փոփոխություն տեղի չի ունենում: Պարզապես կարգավորումները բերվում են օրենքի դաշտ:

Նշենք, որ այս փոփոխությունը վերաբերվում է միայն բարեգործական ծրագրերին, իսկ Գագիկ Ծառուկյանը իրականացնում է միայն բարեգործություն:

ՀԺ-ն թեմայի շուրջ արդեն ներկայացրել էր ԲՀԿ-ի, ԵԼՔ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կարծիքները: Քաղաքական ուժերի ներկայացուցիչները, պատասխանելով ՀԺ-ի հարցին, նշել էին, որ դեմ չեն փոփոխություններին՝ բացառությամբ Ծառուկյան խմբակցության:

Այսօր այս օրենքի նախագիծը կընդունվի ԵԼՔ-ի, ՀՅԴ-ի եւ ՀՀԿ-ի կողմ քվեներով: ԵԼՔ-ից ու ՀՅԴ-ից արդեն դիրքորոշում հայտնել էին քվեարկության մասին: ՀՀԿ էլիտայի ներկայացուցիչներից մեկն էլ երեկ ուշ երեկոյան ՀԺ-ի լրագրողի հետ ունեցած մասնավոր զրույցում հաստատեց, որ իրենք եւս կողմ են լինելու: Մեր զրուցակիցը որպես հիմնավորում նշեց այն, որ նախագիծն իրենց կառավարության օրոք է գրվել:

Տպել
4542 դիտում

12-րդ դասարանում կենտրոնացված ավարտական քննություն կլինի միայն հայոց լեզու առարկայից

Վարդան Մինասյանը հեռացել է ՀՀ ֆուտբոլի հավաքականից

Անկախության տոնին պարգեւատրումներ, ցուցահանդեսներ, «Սուտլիկ որսկան» ու տոնական համերգ Գյումրիում

Սեւ մածուն. մոնստր է, մոնստր

ՀՀՇ-ով մեզ թող չվախեցնեն. ասում է Հովհաննես Հովհաննիսյանը

Ընտրություններին մասնակցող ամենահարուստ ուժը ՀՅԴ-ն է. ունեցվածքը սփռված է ողջ երկրով

Անկախության տոնի առթիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը

Հայաստանի անկախության տոնի առթիվ Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնով

GOOGLE որոնողական համակարգը եռագույնով է ներկվել՝ ի պատիվ Հայաստանի անկախության տոնի

Ամենից շատ վճարովի եթերաժամանակ ԲՀԿ-ն է գնել ու գրանցել ռեկորդ. նման ցուցանիշ դեռ չի եղել

Մեգան Մարքլը ներկայացրել է իր խոհարարական գիրքը

Պաշտպանը Գլխավոր դատախազին է ուղարկել Նաիրա Զոհրաբյանի տրամադրած նյութերը

Արագած գյուղում օտարերկրացիներ են մոլորվել

ՀԱՊԿ-ն Հայաստանից որևէ դիմում չի ստացվել. Միացյալ շտաբի պետը՝ հայ-ադրբեջանական սահմանի լարվածության մասին

Խաղաղ շարժումը մի նոր դարաշրջան բացեց Հայաստանում. Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը

Սա առիթ է հիշել մեր երկրների միջև սերտ պատմական կապերը. Էլիզաբեթ 2-րդ թագուհին շնորհավորել է անկախության տոնի առթիվ

«Արսենալը» սկսում է պայքարը Եվրոպա լիգայում. Մխիթարյանը մեկնարկային կազմում է

Պետք է բացահայտվի Ռոբերտ Քոչարյանի մեղսակցությունը. Պողոս Պողոսյանի հարազատները դիմել են ԱԱԾ-ին և դատախազությանը

Անցել է 3 օր, սակայն խուզարկությունների հիմնավորումներ չկան. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

ՀՀ ոստիկանության պետի ուղերձը Երևանի ավագանու ընտրությունների առթիվ