ԿԳ փոխնախարարը հրապարակել է գիտական հոդվածների ցուցակը՝ ի պատասխան բանսարկությունների

28/06/2018 schedule00:01

ՀՀ Կրթության եւ գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել  է  իր գիտական հոդվածների շարքը՝ ի պատասխան իր հասցեին հնչած մեղադրանքների.

«Չէի ցանկանում բանսարկությանը պատասխանել, բայց բազմաթիվ ընկերներիս խնդրանքով դնում եմ ԳԻՏԱԿԱՆ հոդվածների ցուցակը: Չեմ ակնկալում ներողություն, քանի որ միայն ուժեղ մարդն է ի վիճակի ներողություն խնդրելու: Կարծում եմ՝ այս թեմայով այլևս ասելիք չունեմ՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ բանսարկություն կլինի:

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը՝ իրավական պետություն դարձնելու համար: Հակաիրավական որևէ անձ կամ երևույթ պետք է տեղ չունենա Նոր Հայաստանում:

Հ.Գ. Մի քանի հոդված էլ չեմ դնում, որ թիվը ուղիղ լինի))) Հա, չշփոթվեք, առաջինը մենագրություն է)) հոդվածներից մեկն էլ ազդեցության գործակցով»,- գրել է Հովհաննիսյանն ու հրապարակել մի քանի լեզուներով գրված հոդվածները:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր սկանդալային գրառում էր հրապարակել՝ թիրախավորելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին:

Այդ տեքստի որոշ ձեւակերպումներ նախարարն ավելի ուշ որակեց անմակարդակություն՝ դրանց անդրադառնալ չցանկանալով: Մյուսների հետ կապված ներկայացրել էր իր պարզաբանումները:

Տպել
3247 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան