Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին. Դեմոյանը սպառնում է, ԿԳ նախարարն ասում՝ համեցիր

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր սկանդալային գրառում էր հրապարակել՝ թիրախավորելով կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ու փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանին:

Այդ տեքստի որոշ ձեւակերպումներ նախարարն ավելի ուշ որակեց անմակարդակություն՝ դրանց անդրադառնալ չցանկանալով: Մյուսների հետ կապված ներկայացրեց իր պարզաբանումները:

Դեմոյանը մասնավորապես գրել էր. «Երեկ առավոտյան, ժամը 10:30-ի սահմաններում, օգտվելով Հայաստանից իմ բացակայելու հանգամանքից, Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը եւ նրան ուղեկցող փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել իմ առանձնասենյակ, այն պահին, երբ հավաքարարը աշխատանքի ընթացքում սենյակի դուռը բաց էր թողել: Գործուղման մեկնելուց առաջ սենյակում էի թողել անձնական իրերս, համակարգիչը, Միացյալ Նահանգներից բերված, սակայն մշակման փուլում գտնվող թանգարանային արժեքներ: Այնուհետեւ այս երկու հայախոս օրգանիզմները, ովքեր, ի դեպ ՀՑԹԻ անձնակազմի միաձայն որոշումով, հրավիրվել էին թանգարան՝ լրատվամիջոցների ներկայությամբ առկա խնդրահարույց հարցերը համատեղ քննարկելու համար, փոխանակ տեղեկանալու, թե ինչ խնդիրներ կան, բացահայտ ու անթաքույց հովանավորչություն դրսեւորելով, փորձել են անձնակազմի շրջանում ստահոդ լուրեր տարածել, հոխորտալով, թե իմ մուտքը ՀՑԹԻ վարչական մաս այլեւս արգելված է»:

Դեմոյանը նշում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում փորձել է հանդիպել ԿԳ նախարարի հետ՝ քննարկելու իր կարգավիճակի եւ թանգարանում առկա խնդիրները, նախորդ կառավարության որոշումներով իր իրավունքները խախտվելու փաստը եւ այլն: Փոխարենը, ինչպես պնդում է, փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը սպառնացել է, թե ոստիկաններ կուղարկի Հայոց ցեղասպանության թանգարան՝ իր մուտքն այնտեղ արգելելու համար: Հայկ Դեմոյանը հայտարարում է ՀՑԹԻ-ում ԿԳ նախարարի ու փոխնախարարի ոմն հովանավորյալի մասին, որն, ըստ նրա, «այլանդակություններ» է իրականացրել եւ խաթարել հուշահամալիրի ընդհանուր անվտանգությունը:

«Արայի´կ, իսկ դու մեկ էջի սահմաններում ներկայացրու քո հովանավորյալի հետ 1998 թ. Դամասկոսում չորս ամիս տեւած մերձեցման մանրամասնությունները, որպեսզի հանրության շրջանում մութ կետեր չմնանան քո հովանավորչության ու կոռուպցիոն գործելաոճի մասով: Ի դեպ, նա հինգ ամիս շարունակ չի ներկայացել աշխատանքի, սակայն բացակա օրերի փոխարեն ստորագրելով աշխատավարձ է ստացել: Այս կապակցությամբ առկա են երկու զեկուցագրեր, որոնք տրամադրվել են ԿԳՆ աշխատակազմի ղեկավարին, բայց որքան հասկանում եմ, դա քեզ չի հետաքրքրել թանգարան ներխուժելու ժամանակ... Հաջորդիվ կլինեն նոր հանձնարարություններ, չթուլանաք հանկարծ ու մի´ հաբռգեք….
Անհամբեր ու «դուխով» սպասեք իմ վերադարձին: …Դե իսկ հիմա կարող եք համբուրվել տղաներ…»,- շարունակել է գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը «հովանավորյալի» անուն չի հրապարակել: Հաստատության աշխատակիցները մեզ հետ զրույցում ասացին, որ իրենք չգիտեն՝ խոսքն ում մասին է: Դեմոյանն այժմ գտնվում է ԱՄՆ-ում: Տնօրենի պաշտոնից նա ազատվել է նախորդ տարեվերջին: ՀՑԹԻ-ում ասացին, որ առանձնասենյակը, որտեղ մուտք գործելու համար Հայկ Դեմոյանը մեղադրում է նախարարին ու փոխնախարարին, ինքը չէր ազատել եւ այն զբաղեցրել է նաեւ տնօրենի պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանը:

Աշխատակիցները տեղեկացրին, որ Վարդանյանը մի քանի շաբաթ առաջ աշխատանքից ազատման դիմում է գրել եւ հեռացել, ու նախարարի հետ հանդիպում խնդրելով՝ իրենք նպատակ են ունեցել քննարկել ստեղծված իրավիճակը: Արայիկ Հարությունյանը, նրանց փոխանցմամբ, տեղեկացրել է, որ Գեւորգ Վարդանյանը կշարունակի պաշտոնավարել, մինչեւ որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դարձած ՀՑԹԻ հոգաբարձուների խորհուրդը կհայտարարի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ ու կկատարի ընտրություն: Այդ գործընթացը, ինչպես պարզաբանվել է, կտեւի մինչեւ 40 օր:

Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայկ Դեմոյանի հայտարարություններին, ասաց, որ նա անցյալ տարվա սեպտեմբերին ԱՄՆ մեկնելուց հետո այս տարվա հունիսի սկզբին վերադարձել է եւ, այլեւս չլինելով տնօրեն, զավթել է տնօրենի աշխատասենյակը, ինչ-որ նիստեր գումարել, անձնակազմի անունից ուղերձներ հղել: Նախարարին նաեւ տեղեկացրել են, որ Դեմոյանն այդ ընթացքում օգտագործել է տնօրենի համար նախատեսված ծառայողական ավտոմեքենան:

«Մենք այն ժամանակ, նաեւ հաշվի առնելով, որ դա ինստիտուտ է, թանգարան է, եւ աղմուկը դրա շուրջ ավելորդ է, նրան պարզապես զգուշացրել ենք, որ այն, ինչ որ անում է, հակաօրինական է, նախարարությունը եւ իշխանությունը բոլոր իրավունքները ունեն դիմելու իրավապահներին այդ հակաիրավական գործողություններին վերջ տալու համար»,- ասաց Արայիկ Հարությունյանը: Հավելեց, որ իրավապահներին դիմելու է մեկ այլ խնդրով եւս. ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գեւորգ Վարդանյանն, ըստ նրա, տեղեկացրել է, որ Հայկ Դեմոյանը տարբեր միջոցներով իր վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի ինքը հրաժարականի դիմում ներկայացնի:

Արայիկ Հարությունյանը ընդգծեց, որ ինքը կրթության եւ գիտության նախարարն է, հետեւաբար իրավունք ունի գնալ ցանկացած վայր, որի հիմնադիրն է պետությունը: Ասաց, որ Դեմոյանի հիշատակած սենյակում տեղի է ունեցել փոխտնօրենների հետ իր հանդիպումը: Հետո հանդիպել է նաեւ աշխատակազմի հետ: Նրանք, ի տարբերություն Դեմոյանի պնդումների, առաջացած ապոկալիպտիկ խնդիրների մասին չեն խոսել: Միայն հաշվապահն ասել է, որ փոխանցումների հետ կապված ինչ-որ բարդություն կա, որն, ըստ նախարարի, շուտով կկարգավորվի:

Ինչ վերաբերում է Դեմոյանի հիշատակած «հովանավորյալին», Արայիկ Հարությունյանը սպասում է անուն հրապարակվելուն, որպեսզի կարողանա պարզաբանումներ տալ: Այդուհանդերձ, նա վստահեցրեց, որ ինքն ու փոխնախարարը մութ պատմությունների հետ կապված չեն, եւ բացահայտումներ լինել չեն կարող: Անդրադառնալով Դեմոյանի հաջորդ գրառման մեջ առաջ քաշված պնդմանն էլ, թե ԿԳՆ իրավաբանական վարչության պետը հաստատել է, որ իր իրավունքները մի քանի դրվագով խախտվել են, նախարարը խոստացավ զրուցել ԿԳՆ այդ ստորաբաժանման ղեկավարի հետ՝ հասկանալու, թե ինչի մասին է խոսքը: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6948 դիտում

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ