Երևան
12 °C
Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, որ կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով:
Մեզ հետ զրույցում Տեր Վահրամ Մելիքյանը իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացրեց.
- Տեր Վահրամ, ի՞նչ վիճակ է տիրում այս պահին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենքում:
- Տխրահռչակ նախաձեռնության անդամները բոլոր պահակակետերում համապատասխան գործողություններ անելով, ունկնդիր չլինելով պահակային ծառայության հորդորներին, ներխուժել են Մայր Աթոռի փակ տարածք, որը Վեհարանի տարածքն է: Այժմ ներխուժել են Դիվանատան շենք, որտեղ գտնվում է Վեհափառ Հայրապետի գրասենյակը եւ նույն պահանջներն են ներկայացնում, ինչ-որ մի քանի շաբաթ է արդեն պահանջում էին:
- Այսինքն՝ Վեհափառի հրաժարակա՞նն են պահանջում:
- Այո:
- Ինչպե՞ս են նրանք ներս մտել, բռնությո՞ւն են գործադրել:
- Որեւէ կարգ չեն պահել, որեւէ պահանջ չեն կատարել, այն իմաստով, որ այս տարածք կարող են մտնել արտոնությամբ, եթե ունեն ժամադրություն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ, կամ այլ գրասենյակների պատասխանատուների հետ եւ ուղղակի բռնությամբ ներս են մտել: Ունկնդիր չեն եղել որեւէ պատասխանատուի կոչին եւ հորդորին եւ այժմ Դիվանատան շենքում փորձում են իրենց նույն ոգով նույն գործողությունը իրականացնել:
- Քանի՞ հոգի կլինեն:
- Շուրջ 15-20:
- Տեր Կորյուն աբեղա՞ն էլ է նրանց մեջ:
- Այո, նրանք եկել են Հայր Կորյունի առաջնորդությամբ: Որեւէ տեսակի հորդոր եւ կոչ, այդ թվում նաեւ բարձրաստիճան եկեղեցականների, եպիսկոպոսների, նրանք չեն ընդունում եւ չեն ուզում բացարձակապես, որեւէ բան լսել:
- Ի՞նչ քայլ է ձեռնարկել Կաթողիկոսը, իրավապահներին դիմե՞լ է:
- Այդ մասին մենք կխոսենք հաջորդիվ: Իրավապահներին չենք դիմել, սակայն այս պահին ոստիկանությունն այստեղ է ժամանել` տեղեկանալով նախաձեռնության քայլերի մասին եւ տեսնելով իրենց կատարած քայլերը: Ոստիկանությունը փորձում է կանխարգելել որեւէ տեսակի բախում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Անիի տարածաշրջանում մառախուղ է
Փորձել եմ ամեն ինչ անել, որ որդիս չհեռնա «Բարսելոնա»-ից․ Նեյմարի հայրը անկեղծացել է
Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Երևանում բախվել են «Պորշ Կայեն»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց
1994-ի հրադադարից հետո՝ բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ՀՀ վարչապետ
Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
Հռոմի պապը դատապարտել է Գազայում Իսրայելի գործողությունները
Ռազմարդյունաբերության կոմիտեի պատվիրակությունը Հանոյում մասնակցել է «Vietnam Defence Expo-2024» ցուցահանդեսին
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
Անի Երանյանը նոր ֆոտոշարք է հրապարակել
Էրդողանը կմեկնի Սիրիա, երբ նպաստավոր պայմաններ լինեն. Քյորօղլու
ԵՄ-ն թույլ չի տա Ռուսաստանին կամ հանցավոր կազմակերպություններին խաթարել մեր անվտանգությունը. Իտալիայի վարչապետ
Կտեսնենք՝ ժամկետի ավարտից հետո բանտում կլինի, թե՝ այլ տեղ. Վրաստանի վարչապետը սպառնացել է նախագահին
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում. ՄՔԾ-ն ամփոփել է տարին
ՌԴ-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը հնարավոր է, Մոսկվան երբեք չի կորցրել այդ ցանկությունը. Պուտին
Գևորգ Պապոյանն ընդունել է քաղաքացիներին. ինչ հարցեր են քննարկվել
Առանձին շրջաններում և Երևանում թույլ ձյուն է սպասվում
2024-ին Արաբկիր վարչական շրջանում բնակիչներին է վերադարձվել շուրջ 40 հազար քմ տարածք. մանրամասներ
Թուրքիայում հիվանդին տեղափոխող ուղղաթիռը մխրճվել է հիվանդանոցի շենքի մեջ. կան զոհեր. տեսանյութ
Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Սննդային թունավորումով Սպիտակի ԲԿ է ընդունվել 5 տուժած
Հովիկ Աղազարյանի նամակագրության գաղտնիությունը խախտելու հոդվածով քրեական վարույթ չի հարուցվել
Հանրային վայրում չծխելու կանոնը հաճախ չի պահվում. նոր միջոցներ կգործադրվեն. մանրամասնում է փոխնախարարը
Նման բարձր խոսքերը հիշեցնում են պատերի տակի տատերի «թաղեմ ազիզդ»-ն ու «հողեմ գլուխդ»-ը. Սաֆարյանը՝ Զոհրաբյանին
Զիրոյանի մասնակցությամբ առաջիկա ներկայացումները չեն կայանա, դրանք չեղարկվել են
Հանրապետության էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացումը մեր գերակա խնդիրն է. Խուդաթյան
Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է Ռուսաստանի չեմպիոնի տիտղոսը
Մարտունի-Գավառ ավտոճանապարհին մեքենան բախվել է ծառին, կա տուժած
Դուք շարունակում եք ապահովել կայուն և անվտանգ էներգամատակարարում. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
Քասախի բնակարաններից մեկում տղամարդու դի է հայտնաբերվել
ԱՄՆ-ը Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են
Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT