Երևան
12 °C
17:50- Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության ֆեյսբուքյան էջը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Նախաձեռնությունը հայտարարում է, որ ներկա պահին գտնվում է Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի դիվանատանը նստացույցով, եւ շարունակելու է այն այնքան ժամանակ, քանի դեռ Գարեգին Բ կաթողիկոսը չի տվել իր հրաժարականը»:
Հայտարարում ենք, որ Մայր Աթոռի տարածած լուրերը, որ նախաձեռնությունը ուժով է գրավել դիվանատունը հերյուրանք է: Դա ամբողջությամբ փաստում է ոստիկանների խաղաղ և հարգալից վերաբերմունքը շարժման մասնակիցներին:
15:27- Կապված ցուցարարների այն հայտարարության հետ, թե Գարեգին Բ-ն Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդից մեկ կտոր նվիրել է ռուս քաղաքապետի, Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «ՊԱՇՏՈՆԱՊԵՍ հայտարարում եմ, որ լուրերը, թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Սուրբ Գեղարդը վաճառվել է կամ վնասվել, կեղծ են:
Առաջիկային այն դուրս կբերվի հավատացելոց երկրպագության համար և մեր ժողովուրդը կտեսնի, թե համաքրիստոնեական սրբությունն անխաթար է և անվնաս»:
15:18- Հենց նոր Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Սրբազանը հայտարարություն արեց. «Արդեն տեսաք, թե ինչ կատարվեց այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Մենք սա գնահատում ենք հարձակում եկեղեցու վրա: Մենք ստիպված ենք դադարեցնել մեր աշխատանքները, բոլոր սպասավորներին, աշխատողներին խնդրել եմ դադարեցնել աշխատանքը, հուսամ իրավապահ մարմինները համապատասխան գործողությունները կանեն, որպեսզի զերծ պահեն եկեղեցուն հալածանքից»: Ի պատասխան ցուցարարները դարձյալ բացականչեցին «ամոթ»:
14:52- Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ ցուցարար Կարեն Պետրոսյանը իրեն ասել է՝ «հաջորդը քեզ ենք թրաշելու»:
«Հայտնի նախաձեռնության դիմագիծը. Քիչ առաջ հայտնի նախաձեռնության պարագլուխ Կարեն Պետրոսյանը հրապարակավ հայտարարեց, որ «հաջորդը քեզ ենք թրաշելու»։ Նույն ճակատագրի արժանացան ևս մի քանի հոգևորականներ, որ համարձակվել են չհամաձայնել նախաձեռնության հետ»,- գրել է Տեր Վահրամ Մելիքյանը։
14:40- Այս պահին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը եկել է Մայր Աթոռ: Նա խոսում է ցուցարարների հետ եւ փորձում է իրավիճակը հասկանալ: Գասպարյանը ասաց, որ հարգում է մարդկանց ազատ կամարտահայտությունը:
14:10- Նոր Հայաստան Նոր Հայրապետ նախաձեռնության անդամ Կարեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինչքան էլ եկեղեցին տարանջատված լինի պետությունից, միեւնույն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հորդորել, որպեսզի կաթողիկոսը հրաժարական տա: Պետրոսյանը հույս ունի, որ իրենց կողմից ընտրված վարչապետը նման հորդոր կհնչեցնի:
13:35- Քիչ առաջ Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատան շենքի իր սենյակից դուրս եկավ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ մի շարք հոգեւորականների ուղեկցությամբ հեռացավ Մայր աթոռից: Այդ ընթացքում ցուցարարները բացականչում էին «Գարեգին հեռացիր» «Ամոթ»: Հնչեցին նաեւ բացականչություններ «Հանրապետական-հոգեւորականներ»: Ցուցարարները պնդում էին, որ Գարեգին Բ-ն Մայր Աթոռում պահվող եզակի մասունք Սուրբ Գեղարդից մեկ կտոր նվիրել է ռուս քաղաքապետի:
12:07- Քիչ առաջ Կաթողիկոսի հրաժարականը պահանջող նախաձեռնության անդամները ներխուժել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնի Դիվանատան շենք՝ «անվայելուչ պահվածքով, իրենց հատուկ վերջնագրային պահանջներով ու սադրիչ գործողություններով»,- տեղեկացնում է Վեհափառի մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ «նրանք որեւէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի եւ դատապարտելի վարվելակերպը»:
Մանրամասները՝ քիչ հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՍյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Արսեն Թորոսյան
ՌԴ փոխվարչապետեր Օվերչուկի պատվիրակությունը ժամանել է Թեհրան․ նախատեսվում են բանակցություններ
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին արված աշխատանքի համար
ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփ
Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին
Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան
Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները
Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից
Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին
Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին
Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան
Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը տգիտության ճիրաններից ազատագրելն է․ Աննա Հակոբյան
Վանաձորի գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել
Որոշում եմ կայացրել այդ ծախսը փոխհատուցել ինքնուրույն․ Ավինյանը՝ վերջերս իր՝ ԱՄՆ կատարած այցի մասին
Թրամփը հայտարարել է, որ 3-րդ համաշխարհային պատերազմը մոտ է. նա ուզում է շտապ հանդիպել Պուտինի հետ
Գործարկվել է transport.yerevan.am-ը․ քաղաքապետը մանրամասներ է հայտնել
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է
Անիի տարածաշրջանում մառախուղ է
Փորձել եմ ամեն ինչ անել, որ որդիս չհեռանա «Բարսելոնա»-ից․ Նեյմարի հայրը անկեղծացել է
Երևանի և 5 մարզի մի շարք հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
Երևանում բախվել են «Պորշ Կայեն»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ վարորդներից մեկը եղել է ոչ սթափ
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ տեղ-տեղ առկա է մերկասառույց
1994-ի հրադադարից հետո բանակցային գործընթացը եղել է ԼՂ-ն Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին․ ՀՀ վարչապետ
Ցուրտ չէ, կարևորը հոգիներս է ջերմ. Գյումրիում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. լուսանկարներ
Ոմանք կորցրին դաշնակցի, մյուսները՝ թշնամու. ինչ հետևանքներ ունի Ասադի ռեժիմի անկումը Մաղրիբի երկրների համար
Բաքուն վախեր ունի, ջղաձգվում է. մի շարք երկրներ փորձում են ստանձնել ՀՀ անվտանգության ապահովումը. Խաչատրյան
Հրդեհ՝ Կիրանց-Ոսկեպար ավտոճանապարհին. այրվել է մեքենա
«Դիմադրության առանցք»-ը կոչնչացնի Իսրայելին, մենք կկործանենք այդ ռեժիմը․ Իրանի հոգևոր առաջնորդ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT