Երևան
12 °C
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ անդրադարձել է եղել Երևանում օդի որակի հետ կապված խնդրին։
Խորհրդակցության ընթացքում Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանն ասել է, որ համաձայն օդի որակի ինդեքսի՝ արժեքները 6 խմբի են բաժանվում՝ լավ, չափավոր, անառողջ զգալի խմբերի համար, անառողջ, շատ անառողջ, վտանգավոր։ Նա տեղեկացրել է, որ Երևանում տեղադրված օդի մոնիթորինգի 151 կայաններից ստացված տվյալներով՝ օդի որակի ինդեքսի միջինացված արժեքը նոյեմբերին եղել է 103, իսկ դեկտեմբերին՝ 140։
Այդ արժեքները գտնվում են զգայուն խմբերի համար անառողջ, այսինքն՝ 100-150 միջակայքում։
«Տեղեկացնեմ, որ Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից իրականացված դիտարկումների համաձայն՝ օդում չտարբերակված փոշու քանակությունները նոյեմբերին սահմանային թույլատրելի արժեքները գերազանցել են առավելագույնը 1․8 անգամ, իսկ դեկտեմբերին՝ 3․4 անգամ։ Համաձայն մթնոլորտի գերաղտոտվածության վերաբերյալ կառավարության որոշման՝ օդի վտանգավոր աղտոտվածություն է համարվում վնասակար նյութերով մթնոլորտի աղտոտումը այդ նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի 20-29 անգամ գերազանցումը երկու օրից ավելի, որի դեպքում Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից իրականացվում են բնակչության ազդարարման և ինչ-որ գործողությունների ձեռնարկման միջոցառումներ»,- նշել է Հայկազյանը։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանի ջանքերի շնորհիվ Երևանում տեղադրվել են 151 տվիչներ օդի որակի վերաբերյալ։
«Այս սարքերը տեղադրվել են հիմնականում 2024 թվականին։ Կապված սեզոնից՝ օդի որակը Երևանում էականորեն տարբերվում է։ Մենք նույն այս սարքերով տեսել ենք, որ գարնանը, ամռանը աշնանը օդի որակը իրապես շատ լավ մակարդակում է գտնվում, բայց ձմեռային սեզոնին խնդիրներ են արձանագրվել են։
«Մենք արդեն հասկացել ենք, թե ինչ խնդիրներ ունենք, մեր հաջորդ քայլը պետք է լինի օդի որակի նկատմամբ իրականացվելիք քառամյա ծրագիր կազմելը։ Շատ քաղաքներ այս պրոցեսի մեջով անցել են։ Երևանը աշխարհագրորեն ոչ շատ բարենպաստ դիրքում է գտնվում օդի որակի տեսանկյունից, և մենք հավելյալ ջանքեր պետք է գործադրենք։ Մի կողմ դրած մարդածին գործոնները՝ մեր աշխարհագրական դիրքը օդի որակի տեսանկյունից ոչ այնքան բարենպաստ է, մասնավորապես ձմեռային սեզոնին։ Մենք նվազագույնը մարդածին հատվածին վերաբերվող գործողությունների հստակ ծրագիր պետք է ունենանք։ Քայլերը լինելու են ռադիկալ, ոչ այնքան հաճելի և պոպուլյար, բայց մեր առողջությունը որևէ մի հին ավտոմեքենայի շահագործումից կամ որևէ հանքից ավելի կարևոր է»,- եզրափակել է քաղաքապետը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԲազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է
Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին
Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան
«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ
Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել
Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան
ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից
Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Արսեն Թորոսյան
ՌԴ փոխվարչապետեր Օվերչուկի պատվիրակությունը ժամանել է Թեհրան․ նախատեսվում են բանակցություններ
Դավիթ Խուդաթյանը շնորհակալություն է հայտնել Վաչե Տերտերյանին և Հովհաննես Հարությունյանին արված աշխատանքի համար
ԱՄՆ-ի պաշտոնական քաղաքականությունն է լինելու, որ գոյություն ունի միայն երկու սեռ՝ արական և իգական․ Թրամփ
Աննա Վարդապետյանն այցելել է սահմանամերձ Խաչիկ բնակավայր և հանդիպել Արենի համայնքի աշակերտներին
Արարատի մարզի մի շարք համայնքներում 36 ժամ ջուր չի լինի
Քննարկվել է «Աջափնյակ» կայարանի կառուցման աշխատանքների ընթացքը․ Հովհաննիսյան
Երևանն օդի որակի տեսանկյունից աշխարհագրորեն ոչ այնքան բարենպաստ դիրքում է․ Ավինյան
Կառավարությունը նախատեսում է բարձրացնել նոտարական ծառայությունների սակագները
Նա նախագահ չի լինելու. Թրամփը խոսել է Իլոն Մասկից
Կրթարշավի կանգառը Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքն էր․ Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
1% idcoin՝ ամանորյա տանջանքի փոխարեն․ ակտուալ խորհուրդներ
Կրասնոդարի երկրամասի ափին հայտնաբերվել է 13 սատկած դելֆին
Գյումրիում իրականացվում են ձյան մաքրման աշխատանքներ (լուսանկարներ)
Սրճարանում ծխող պետական պաշտոնյա տեսնելիս խնդրում եմ նկարել․ վարչապետը դիմել է քաղաքացիներին
Առաջին պատերազմից հետո ՀՀ իշխանություններին ԼՂ-ն պետք էր՝ թալանը կոծկելու համար․ Չախոյան
Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ձերբակալվել է
Կյանքից հեռացել է ակնաբույժ Ալեքսանդր Մալայանը
Կեղծ լիազորագրերի օգտագործմամբ Երևանում կատարվել է 18 անշարժ գույքի հափշտակություն
Կարևոր է՝ Օղակաձև զբոսայգու ծրագիրը հաջորդ տարի սկսենք իրականացնել․ Ավինյան
Ամանորյա ուղերձն եմ գրում․ ՀՀ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT