Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է թվայնացման ոլորտում 2022-2024 թթ. կատարված աշխատանքի հաշվետվությունը և 2025 թ. աշխատանքային պլանը:
Մինչ հաշվետվության ներկայացումը, վարչապետը նշել է.
«Այսօր մենք պետք է քննարկենք թվայնացման ոլորտում մեր կատարած աշխատանքները, և դրա համար կա կոնկրետ առիթ և պատճառ: Մենք ի սկզբանե իմացել ենք և հիմա էլ գիտենք, որ հանրային կառավարման կամ ծառայությունների մատուցման ոլորտում ունենք էական խնդիրներ: Խոսքը Կառավարության և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական այլ մարմինների կողմից մատուցվող ծառայությունների մասին է: Եվ ի սկզբանե մեր պատկերացումներն եղել են այն, որ թվայնացումն է այն հիմնական գործիքը, որով մենք պետք է այդ ոլորտում մեր ունեցած խնդիրները հաղթահարենք: Եվ նաև վերջին շրջանում, քանի որ շատ ահազանգեր են ստացվում ոչ թե թվայնացման, այլ հանրային կառավարման ոլորտում առկա խնդիրների չլուծվածության մասին, շատ պատեհ է, որ մենք էլի վերադառնանք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ընդգծել, որ այս առումով ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել թվայնացման մեր օրակարգի իրականացմանը: Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ շատ կարևոր է ընդհանուր պատկերը տեսնել և հասկանալ, թե պլանավորված աշխատանքն այս պահին ինչ փուլում է, թվայնացման օրակարգն ավելի արդյունավետ իրականացնելու համար ինչ ռեսուրսներ կան և ինչ անելիքներ կան:
Փոխվարչապետ, Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի նախագահ Մհեր Գրիգորյանն իր հերթին հավելել է, որ թվայնացումն իրականացնում է մի շատ կարևոր գործառույթ, որը բացահայտում է ֆունկցիայի իմաստն ու կարևորությունը և ընդգծել, որ թվայնացվելու է միայն այն գործառույթը, որի կարիքը քաղաքացին ռեալ ունի: Մհեր Գրիգորյանի խոսքով, կան նաև թվային լուծումներ, որոնք թելադրում են ճիշտ գործառույթ և միջազգային փորձում կան լուծումներ, որոնք անհրաժեշտ է ադապտացնել մեր կանոնակարգին:
Հաջորդիվ՝ Տեղեկատվական համակարգերի կառավարման խորհրդի քարտուղար Ներսես Երիցյանը ներկայացրել է հաշվետվություն թվային առաջընթացի վերաբերյալ: Նախ՝ համառոտ տեղեկատվություն է ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում խորհրդի գործունեության վերաբերյալ՝ կայացած նիստերի, քննարկված հարցերի, հաստատված որոշումների և հայեցակարգային որոշումների մասով:
Մանրամասներ են ներկայացվել թվայնացման գործընթացների ինստիտուցիոնալ դերաբաշխման և համակարգման, թվային ճարտարապետության հիմնարար օրենքների նախագծերի մշակման, կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի, «Ամպայինն առաջինը» քաղաքականության ընդունման ու կիրառման, հանրային տվյալների կատալոգի, քարտեզագրման և դասակարգման, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի թվայնացման վերաբերյալ և այլն:
2025 թվականի անելիքների շարքում ընդգծվել է թվային հիմնարարների հասանելիությունը՝ ենթակառուցվածք կամ ամպային լուծումներով, «Կյանքի 12 իրադարձություններ»-ի ներքո մատուցվող ծառայությունների թվայնացումը՝ ինչպես սահմանված է Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ, ռազմավարական հաղորդակցումն ու իրազեկումը և այլն:
Վերոնշյալ հաշվետվության շուրջ ծավալվել է քննարկում, հանդիպման մասնակիցները ներկայացրել են դիտարկումներ և առաջարկություններ հանրային ծառայությունների թվայնացման ու որակի բարելավման, ծառայությունների մատուցման քաղաքականության, կիբեռանվտանգության հարցերի շուրջ:
Վարչապետը հանձնարարել է, առաջնորդվելով թվայնացման ճանապարհային քարտեզով, նշել, թե այս պահին որտեղ է գտնվում թվայնացման գործընթացը և նույն տրամաբանությամբ կազմել 2025 թվականի անելիքները՝ նշելով գործառույթի պատասխանատու գերատեսչությանը: Այս համատեքստում կարևորվել է պարբերական հաշվետվությունների ներկայացումը ճանապարհային քարտեզին համապատասխան աշխատանքների իրականցման վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հաջորդիվ կքննարկվեն նաև օրենքների նախագծերը և այս համատեքստում՝ կարևորել խորհրդարանական գործընկերների հետ աշխատանքների ինտենսիվացումը: Ամփոփելով իր խոսքը՝ վարչապետը նշել է, որ 2025 թվականին անհրաժեշտ է թվայնացման օրակարգով ավելի ինտենսիվ զբաղվել, քանի որ բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՔննարկվել են փակ հաստատություններում հատուկ միջոցների, ֆիզիկական ուժի և զենքի գործադրման հիմնախնդիրները
Որն է «Կրթվելը նորաձև է» արշավի նպատակը. Աննա Հակոբյանը մանրամասնել է
Սպանդանոց է, գնալու եմ մինչև վերջ. «Արթկոսմեդ» կլինիկայում «սարսափ ֆիլմ» հիշեցնող տեսարան է. տեսանյութ
2025 թվականին ԵՀՄ մեդիա գագաթնաժողովը տեղի կունենա Հայաստանում
ԱՄՆ-ում դեսպան Մակունցը խորհրդակցություն է հրավիրել. քննարկվել են 2025-ի ռազմավարական ծրագրերն ու անելիքները
Մեքենաներ են բախվել. «Ֆոլկսվագեն»-ը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, կան վիրավորներ
Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը
Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը
Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան
Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ
Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան
ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է
Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը
Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի
Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը
Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին
Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան
Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը
Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին
Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից
Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը
Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը
Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ
Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը
Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ
Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել
Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում
Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց
2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել
Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան
N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է
Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է
Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց
Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին
Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան
Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT