Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է

23/12/2024 schedule16:30

Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևորագույն գործերի քննության վարչությունում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով իրականացվող քրեական վարույթից մեղադրյալ Ռ․ Մաթևոսյանի կողմից առերևույթ հանցանք կատարելու դեպքի առթիվ իրականացված նախաքննության վարույթն անջատվել է, միաժամանակ նախաքննությունն ավարտվել է, որի վերաբերյալ ծանուցվել է նաև տուժող կողմը։

Այս մասին հայտնել է զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը՝ հավելելով, որ առաջիկա օրերի ընթացքում այդ վարույթի նյութերը կուղարկվեն դատարան։

«Ռ․ Մաթևոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 543-րդ հոդվածի 3-րդ մասով, համաձայն որի՝ Զորամասի օրվա վերակարգի մեջ մտնող անձի կողմից (բացի պահակախմբի և պարեկախմբի կազմի մեջ մտնող անձից) ներքին ծառայության կանոնագրքային կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ հանգեցրել է զորամասի տարածքում իրավախախտման, օրվա վերակարգի խափանման, ռազմական միջոցառման կամ մարտական առաջադրանքի խափանման կամ զորամասի տարածքից հափշտակության, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով»,- սոցցանցի իր էջում գրել է Նորիկյանը:

Հիշեցնենք՝ Ազատ գյուղի կացարանում հրդեհը տեղի էր ունեցել 2022-ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում։ Հրդեհի հետևանքով զոհվել էր 15 զինծառայող։

Դեպքից անմիջապես հետո պաշտպանության նախարարի հրամանով աշխատանքից ազատվել էր 2-րդ բանակային կորպուսի հրամանատարական կազմի մի մասը, ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետը: Այնուհետև պարզ դարձավ, որ, ըստ պաշտոնական տվյալների, կացարանում հրդեհը բռնկվել է կապիտանի կողմից բենզինը վառարանը լցնելու հետևանքով։

ՀՀ քննչական կոմիտեն և Գլխավոր դատախազությունն էլ հայտնել էին, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ։ Հրդեհի գործով կալանավորվել է մեղադրյալ կապիտանը:

15 զոհված զինծառայողների գործով թմրաբանական փորձաքննություն էր նշանակվել, միայն մեկի մոտ հայտնաբերվել էին որոշակի հետքեր։ 
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
228 դիտում

Շրջանառությունից հանվել է տնտեսվարողի կողմից իր տարածքը տեսահսկման համակարգերով ապահովելու օրենսդրական փաթեթը

Կատարի պատվիրակությունը քննարկել է Դամասկոսում թռիչքների վերականգնման հարցը

Աննա Հակոբյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Նախարարությունը ստանում է մտահոգիչ ահազանգեր դպրոցներում արձանագրվող բռնության դեպքերի առնչությամբ. Անդրեասյան

Նոր ատոմային էներգաբլոկի կառուցման ծրագրի վերաբերյալ հարցեր են քննարկվել. ՏԿԵ նախարարն այցելել է ՀԱԵԿ

Մի՞թե վարչապետի տիկնոջը հարիր է հատակին նստել և անգլերեն պարապել. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Գերասիմ Վարդանյանը կշարունակի մնալ ազատության մեջ. պաշտպան

ՀՀ որոշ տարածաշրջաններում մառախուղ է

Վերաբրենդավորվել է Ամիօ բանկի «Իջևան» մասնաճյուղը

Չինաստանում ամբոխի մեջ մխրճված վարորդը դատապարտվել է մահապատժի

Դեսպան Կոպիրկինը Արփինե Սարգսյանին է փոխանցել Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարի նամակը

Ծանր քաշերը գտնվում են լավագույն ձեռքերում. Լաշա Տալախաձեն շնորհավորել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին

Բոլորով պետք է ձևավորվենք հանրային պահանջ, որ սրճարաններում չծխելու օրենքը պահպանվի. Նանուշյան

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Եգանյանը

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում բանավեճի է հրավում նախկին նախագահներին

Ինչպես խուսափել տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից

Հայտնաբերվել է ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալը

Դեսպան Քվինն ու ՏԿԵ նախարարը հանդիպման ընթացքում քննարկել են ԱՄՆ ուղիղ չվերթեր սկսելու հնարավորությունը

Պերուում տեղացի թմրավաճառների ձերբակալությունը գլխավորել է Գրինչի հագուստով ոստիկանը. տեսանյութ

Վերաբացվել է Երևան մոլում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Բազմաթիվ հարցերի լուծման բանալին թվայնացման ճանապարհն է, 2025-ին պետք է օրակարգով ինտենսիվ զբաղվել. վարչապետ

Ավտոլվացման 15 կետի գործունեություն է կասեցվել

Բուք է ու մերկասառույց. ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Նոր գլխագրեր «Կրթվելը նորաձև է» արշավի համար. ինչ են առաջարկել Աննա Հակոբյանին Ջերմուկում

Սյունիքի ճախաթթուն մարզի և մայրաքաղաքի խանութներում է. «Իմ Քայլը» հիմնադրամի շահառուն ընդլայնել է բիզնեսը

ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայելու զորակոչիկների ընտրություն․ ժամանակացույց

2024-ի նոյեմբերին Հայաստանում գրանցվել է 782 հազար 832 աշխատատեղ. վարչապետը վիճակագրություն է ներկայացրել

Հայաստանը Գերմանիայի կողքին է և սգում է Մագդեբուրգի Սուրբ ծննդյան տոնավաճառում զոհվածների համար. դեսպան

N1-ը՝ ավանդներով․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջինն է

Ազատի կացարանի հրդեհի գործից մեղադրյալ Մաթևոսյանի վարույթն անջատվել է, նախաքննությունն ավարտվել է

Երևան-Վոլգոգրադ նոր ուղիղ չվերթ է բացվել. ժամանակացույց

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 23-ին

Իմ 45-ամյակին մոտենում եմ կյանքիս թերևս ամենալավ ֆիզիկական վիճակում. Ալեն Սիմոնյան

Հնարավոր է թույլ ձյուն․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

«Կրթվելը նորաձեւ է» արշավի նպատակը նման մտքի հեղինակին հանդարտեցնելն ու ինքն իր հետ հաշտեցնելն է. Հակոբյան

«Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներից 9-ը հունվարի մեկից կդադարեն գործել․ մանրամասներ

Բրազիլիայում մասնավոր ինքնաթիռ է կործանվել

Սյունիքի մարզում կառուցվել են բազմաթիվ տներ, ավելի քան 70-նն էլ սպասում են իրենց հերթին․ Արմեն Խաչատրյան

ԱՄՆ-ը իր քաղաքացիներին կոչ է արել հեռանալ Բելառուսից

Այս մեքենայում խտացված է այն ամենը, ինչի պատճառով մենք բազմիցս կանգնել ենք կոտրած տաշտակի առաջ․ Արսեն Թորոսյան