Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Ռոբերտ Քոչարյանը ստացել է վկայի կարգավիճակով Մարտի 1-ի գործով հարցաքննությանը ներկայանալու ՀՔԾ ծանուցագիրը։ Նույն օրը Ռոբերտ Քոչարյանը, որը այժմ գտնվում է արտերկրում, պատասխանել է «Երեւան թըդեյ»-ի գրավոր հարցերին, եւ դրանք մի քանի կարեւոր արձանագրումների առիթ են տալիս: Անդրադառնալով 2008 թվականի փետրվարի 23-ի հայտնի խորհրդակցությանը, Քոչարյանն ասել է, թե նման խորհրդակցություն, «որպես այդպիսին չի եղել»: Դա եղել է իբր մի կես ժամանոց հանդիպում հրամանատարական կազմի հետ: «Ամենից անհանգստացնող փաստն այն էր, որ բողոքողները փորձում էին իրենց կողմը քաշել «Երկրապահին», հրապարակում վանկարկում էին` «Մանվել, Մանվել»: Այդ ընթացքում «Երկրապահի» ներսում արդեն երկու օր շարունակ այդ հարցի բուռն քննարկումներ էին ընթանում: Ընդ որում, քննարկումներին մասնակցում էին կազմակերպության վարչության մեջ մտնող բազմաթիվ բարձրաստիճան զինվորականներ: Վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ինքը պաշտպանության նախարարի գործող տեղակալ էր, գեներալ-լեյտենանտի կոչումով: Շենքի մոտ այդ ընթացքում հավաքվել էին կազմակերպության շատ անդամներ` ավելի ցածր կոչումով զինվորականներ, ոմանք` զինված: Տեղի ունեցողն անթույլատրելի էր. բանակը, փաստորեն, ներքաշվում էր հետընտրական քաղաքական գործընթացի մեջ, ինչն իրական վտանգ էր հանդիսանում սահմանադրական կարգի համար: Պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել...»,- ասում է Քոչարյանը եւ հատուկ շեշտում, որ այդ «հանդիպմանը» Մանվել Գրիգորյանը չէր եկել:
«Հանձնարարել եմ փոխանցել նրան, որպեսզի գնա տուն եւ այնտեղ սպասի իր ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշմանը: Ասել եմ նաեւ, որ եթե մինչեւ երեկո «Երկրապահ»-ում ժողովները եւ հավաքույթները չդադարեն, ապա անց են կացվելու զենքի եւ զինամթերքի հայտնաբերման միջոցառումներ` շենքի ամբողջ տարածքում եւ ներկաների շրջանում (այդ իսկ օրվա երեկոյին մոտ շենքն արդեն դատարկ էր, Մանվել Գրիգորյանն էլ ենթարկվել ու գնացել էր տուն)»,- ասում է Քոչարյանը:
Կարող ենք արձանագրել մի քանի կարեւոր փաստ: Քոչարյանին, ինչպես ինքն է պնդում, անհանգստացրել է Մանվել Գրիգորյանի պահվածքը, եւ դա է եղել պատճառը որ նա «շտապ միջոցներ» ձեռնարկի: Մարտի 1-ից հետո, սակայն, Քոչարյանը ակնարկում էր, թե «շտապ միջոցներ» ձեռնարկվել են, քանի որ ցուցարարները փողոցում ավտոբուսների ետեւից դուրս էին գալիս ու կրակում իրավապահների վրա ու թաքնվում էին: Նա պնդում էր նույնիսկ, որ իբր կան իր այդ ասածը հաստատող կադրեր: Փաստորեն հիմա Մարտի 1-ին «շտապ միջոցներ» ձեռնարկելու մեղավորը եղել է Մանվել Գրիգորյանը: «Ամենից անհանգստացնող» մեղավորը: Այն նույն Մանվել Գրիգորյանը, որը հիմա կալանավայրում է, եւ հանրությունը նրա նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:
Ու չնայած այլ անուններ Քոչարյանը չի տալիս, բայց նա Մարտի 1-ի մեղքը գցում է այլոց վրա: Ինչպես ասում են, «հանձնում» է մյուսներին: Ասում է, թե իբր ուժայինների հետ հանդիպումների ժամանակ «որեւէ քննարկում կամ գործողությունների ծրագրի մշակում չի եղել»: Նա ընդամենը կարեւոր է համարել «ամրապնդել կարգապահությունը ուժային կառույցներում, պահպանել դրանց ամբողջականությունը եւ զերծ պահել կուսակցական ազդեցություններից» եւ վերջ, հասկանում ես: Մարտի 1-ին ուժ կիրառելու, զորքը Երեւան բերելու հետ նա ոչ մի կապ չունի, հասկանում ես: ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարից թաքուն են զորքը բերել Երեւան, մինչեւ արտակարգ դրություն հայտարարելը: Ընդ որում, իրենից թաքուն զորքը մտցրել են մայրաքաղաք «Ղարաբաղից եկող տագնապային տեղեկությունների` շփման գծի ամբողջ երկայնքով թշնամու շեշտակի աճած ակտիվության ֆոնի վրա»:
Քոչարյանը փորձում է նաեւ իրենից վանել այն ժամանակ դեռ ՀՀ Պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից ստորագրված 0038 հույժ գաղտնի հրամանը: Այդ հրամանի մասին հարցին Քոչարյանը պատասխանել է այսպես. «Դա ներքին փաստաթուղթ է եւ ձեռնարկած գործողությունները գտնվում են ՊՆ իրավասության տիրույթում: ... Զորանոցային վիճակի անցումը մարտական ստորաբաժանումների մարտունակության ամրապնդման նպատակով` բանակի համար սովորական մի բան է: Պարզապես անհեթեթ է մեղադրել նախարարին իր աշխատանքը հավուր պատշաճի կատարելու, կամ էլ այն բանի համար, թե այդ որոշմամբ ինչ-որ «փաստացի ռազմական դրություն» է մտցվել: Որքանով ինձ հայտնի է, բանակային ստորաբաժանումները 2008թ. մարտի 1-ին զենք չեն կիրառել եւ չեն բախվել ցուցարարներին»,- ասում է Քոչարյանը:
Այդ տխրահռչակ հրամանով, որը, ըստ Քոչարյանի, «սովորական մի բան էր», սահմանվում էր հետեւյալը. «Սահմանադրական պարտականությունների կատարումը ՀՀ զինված ուժերի կողմից ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը ս.թ. փետրվարի 23-ին ժամը 18:00-ից տեղափոխել զորանոցային վիճակի՝ մինչեւ հատուկ կարգադրության ստացումը: ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքով: Երեւանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ»: Դրանից մի քանի օր անց, նույնիսկ մինչեւ Քոչարյանի կողմից արտակարգ դրության հայտարարումը, որի սահմանադրականությունը նույնպես վիճելի է, զինված ուժերը բերվեցին մայրաքաղաք: Փաստորեն, ըստ Քոչարյանի, դա արել է Միքայել Հարությունյանը առանց իր հրամանի: Հիմա Միքայել Հարությունյանը գտնվում է հետախուզման մեջ: Արդյոք նա հայտնաբերվելուց եւ կալանավորվելուց հետո կասի՞, թե Քոչարյանը նրան նման հրաման տվել է թե ոչ, ցույց կտա ժամանակը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԳործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» բջջային հավելվածը. քաղաքացիները կարող են ուղարկել սպասարկման խնդիրները
Երեխան մոլորվել է, փորձելով գտնել հարազատներին, քայլել դեպի Լանջազատ. ՆԳՆ-ն նոր մանրամասներ է հայտնել
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր գրառում է արել
Մարտունիում կայացած հանդիպմամբ ավարտեցինք «Կրթվելը նորաձև է» շարժման բանախոսությունների այս փուլը. Հակոբյան
Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ. ՆԳՆ-ն՝ «Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխայի մասին
Տարօրինակ տեսքով «Լաբուբուն» տագնապ է առաջացնում. ինչ է թաքնված փափուկ մորթու տակ. ծնողներն ահազանգում են
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց կորած երեխան գտնվել է. որտեղ է աղջնակը
«Աբովյան» ՔԿՀ-ի հետ կապ չունեցող լուսանկարներ չհրապարակել. ՔԿԾ-ն ցույց է տվել Լիանայի և երեխայի պահման խուցը
Կրթվելը նորաձեւ է Մարտունիում. նախաարձակուրդային ամփոփիչ հանդիպումը. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ճապոնիայի հարավում սեյսմիկ ակտիվության աճ է գրանցվել
Թուրքիան ուշադիր հետևում է Աբու Դաբիում տեղի ունեցած հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին. Էրդողան
Փարիզում մասնակցեցի Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի 50-րդ նստաշրջանի լիագումար նիստին. Ալեն Սիմոնյան
«Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա աղջնակի որոնումը շարունակվում է
Գյումրիում շարունակվում են ճանապարհների և բակային տարածքների հարթեցման, բարեկարգման աշխատանքները
Ինչ աշխատանքներ են կատարվել անցած շաբաթ Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում
Մշակույթը միավորում է մարդկանց, և այսօր դա տեսանելի է. Գանձայում բացվել է Տերյանի վերականգնված տուն-թանգարանը
Ձևավորում ենք ռազմավարություն, որը կդառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը. ՊԵԿ նախագահ
Փոստանջյանի պնդումներն իրականության հետ աղերս չունեն. ՔԿԾ-ն՝ Լիանա Հարությունյանի վերաբերյալ գրառման մասին
Գետազատ գյուղի «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում 4-ամյա աղջիկ է կորել. 2 ժամ է՝ որոնում են երեխային
Հայաստանը բարձր է գնահատում Մոնտենեգրոյի հետ հարաբերությունները. ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել
Վիճաբանություն Բջնիում. «Դեպի ճամբար» ճանապարհահատվածում արնանման հետքեր են հայտնաբերվել
Բոլորը՝ մանկապարտեզ հաճախող երեխայից մինչև վարչապետ, առաջնային պետք է համարեն կրթությունը. Նիկոլ Փաշինյան
Ուղերձը աշակերտներին հստակ է՝ լավ սովորիր, որ լավ ապրես. վարչապետը մասնակցել է Սևանի երաժշտական դպրոցի բացմանը
Սովորում ենք հաշվել. Անդրեի նախկին կինը՝ Անի Օհանյանը, նոր տեսանյութ է հրապարակել
«Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն»-ում ասֆալտապատում և բարեկարգում է իրականացվում. տեսանյութ
Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով. սպասվում է կարճատև անձրև
Անընդունելի է փաստաբանների կողմից ատելության խոսքի տարածումը և ՄԻՊ բարձաձայնումները լռեցնելու փորձը. ՄԻՊ
Իսրայելի հարձակման ժամանակ Իրանի նախագահը վիրավորվել է. երբ և որտեղ է դեպքը տեղի ունեցել. մանրամասներ
Երևանում հսկայական ծառի ճյուղը կոտրվել, ընկել է ավտոմեքենաների վրա
Ալեն Սիմոնյանը Ֆրանսիայի ԱԺ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների խնդրին
Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ
Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Մայրը այրել է տունը, դանակով վնասել երեխաներին. վնասվածքներ և այրվածքներ ստացած փոքրիկների կյանքը փրկվել է
Վիզայի տրամադրումից հետո ստուգումները չեն դադարում. ԱՄՆ դեսպանատուն
Ընթացքի մեջ է Մրգաշատ գյուղի վթարային կամրջի հիմնանորոգումը. տեսանյութ
«Մերսեդես»-ը շրջվել, բախվել է հողաթմբերին և քարերին. 20 և 21-ամյա տղաների կյանքը փրկել չի հաջողվել
Օրեր առաջ բերման ենթարկված ՀՅԴ երիտասարդներից 4-ն ազատ արձակվեցին
ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է
Ապարան-Քուչակ ճանապարհին մեքենան գլորվել, հայտնվել է դաշտում. տուժածները հոսպիտալացվել են
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT