Ինչու ԱԳ նախարարը չի հանդիպում 2008-ի Մարտի 1-ի դեպքերի պատճառով ազատված 10 դիվանագետներին

Հոդված գրելու շարժառիթը օրերս թերթերից մեկում ՀՀ ԱԳՆ խոսնակ Տ. Բալայանի պատասխանն էր լրագրողի հարցին, թե արդյոք հնարավոր է վերականգնել 10 տարի առաջ աշխատանքից հեռացված տասը դիվանագետների իրավունքները: Նա, հղում կատարելով դատարանի՝ ՀՀ ԱԳ նախարարի հրամանը հաստատելու վերաբերյալ վճռի վրա, ընդգծել էր, որ դիվանագետները հեռացվել են օրենքը խախտելու պատճառով: Այստեղ անգամ չեմ ուզում նկատել, որ այդ 10-ից մեկի իրավունքները տարիներ առաջ արդեն վերականգնվել են, հետևաբար՝ այս պատասխանը առաջացնում է ավելի շատ հարցեր:

Բնականաբար, նման պատասխանը կապ չունի ՀՀ ԱԳՆ խոսնակի հետ, որն առանձնահատուկ դերակատարում ուներ մարտիմեկյան իրադարձությունների ժամանակ: Բայց դա այլ թեմա է: Սա ՀՀ ԱԳՆ պատասխանն է: Հայաստանի արտաքին գերատեսչությունը, փաստորեն, թաքնվում է սերժաբարո, զանգի իրավունքի ներքո, արդարադատության հետ որևէ առնչություն չունեցող դատարանի (ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է արտահայտվել Հին Հայաստանում դատարանների վիճակի մասին) վճռի ետևում և դրանով փորձում է առանց այդ էլ անարդար պատժված, 10 տարի տարբեր տեսակի հալածանքների և հետապնդումների ենթարկված իր նախկին գործընկերների վիճակը էլ ավելի բարդացնել: Հավատացեք. ԱԳՆ այս հարվածը շատ ավելի ցավոտ ու վիրավորական է, քան այն, որ Զ. Մնացականյանի և Տ. Բալայանի գործընկերները ստացել էին 10 տարի առաջ: Ճակատագրի հեգնանքով նկատեմ, որ վերջինիս հայրը` Սահմանադրական դատարանի դատավոր Կիմ Բալայանը, աղմկահարույց բացահայտումներ էր արել այն մասին, որ դատարանների վրա ճնշումներ է գործադրել նախագահական գրասենյակից https://www.azatutyun.am/a/29341944.html: Այսինքն՝ 10 դիվանագետի հետ հանդիպումից խուսափելու համար որդին հղում է դատարանի վճռի վրա, իսկ հայրը՝ ասում է՝ դատարանները ազատ չէին…. 

Բոլորին հայտնի է, որ ՀՀ ԱԳ նախարարի փոփոխություն տեղի ունեցավ միմիայն Հայաստանում ժողովրդավարական գործընթացների շնորհիվ: Մամուլը նաև արդեն անդրադարձել ԱԳՆ աշխատանքային որոշ յուրահատկություններին: Այդ հրապարակմանը ՀՀ ԱԳՆ որևէ արձագանք չի հետևել: Սա մի բան է նշանակում՝ հրապարակման մեջ առկա տեղեկությունները ճիշտ են՝ սա Նոր Հայաստանն է և եթե մամուլի հրապարակումը չի հերքվում՝ հայտնված տեղեկությունները համարվում են ճշգրիտ:

Գանք ԱԳՆ այսօրվա քայլերին. Մինչև նշվածս հրապարակումը (հունիսի 21) ԱԳՆ-ն չի խոսել մեզանում ընթացող լուսավոր գործընթացների մասին, չի արժևորել ազգային զարթոնքը: Դա չեն անում մինչ օրս նաև ՀՀ դեսպանությունները (բացառությամբ՝ Իրանում ՀՀ դեսպանությունից), ինչը բացառիկ երևույթ է և անհասկանալի է, թե դեսպանությունների շուրջ 2 ամիս տևող նման դեմարշով ինչո՞ւ չեն զբաղվում համապատասխան մարմինները:

Նույնիսկ սկսնակ դիվանագետները գիտեն, որ եթե դու չես հենվում քո առավելությունների վրա, չես շեշտադրում տեղի ունեցած դրական զարգացումները, ապա դու չես կարող որևէ օգուտ բերել քո երկրին, չես կարող հայցել գործընկերոջ, բանակցող կողմի համակրանքն ու հետևաբար աջակցության պատրաստակամությունը: Եվ միայն մամուլում այդ մասին ահազանգից հետո է ԱԳՆ-ն վերջապես անդրադառնում վերոնշյալ հարցերին: Այս կապակցությամբ ցանկանում եմ նկատել, որ լրագրողին շնորհակալություն հայտնելու փոխարեն ԱԳՆ մամուլի խոսնակը, կրկին վերադասի ցուցումով, ամենացածրորակ բնորոշումներով հանդես եկավ հոդվածի հեղինակների հասցեին https://mediamax.am/am/news/foreignpolicy/29060/, կրկնելով լրագրողի նկատմամբ հարձակումը հունիսի նաև 22-ին իր ֆեյսբուքյան գրառումով (ցավալի էր տեսնել նաև իմ նախկին որոշ գործընկերների like-երը այդ ցեխարձակման փորձի տակ):

Մի քանի նկատառում ևս.

- ԱԳՆ չընկալեց մայիսի 15-ին վարչապետի խոսքը

- ԱԳՆ չի ցուցաբերում արտաքին քաղաքական գերատեսչությանը հատուկ այն հեռատեսությունն ու մասնագիտական ունակությունները, որ ինքնուրույն հանգի թավշյա հեղափոխության առավելությունների, երկրի հեղինակության աննախադեպ աճի մասին բարձրաձայն հայտարարելու և դրանք նյութականացնելու անհրաժեշտությանը

- ԱԳՆ-ում շարունակում են առանցքային դերակատարություն ունենալ Է. Նալբանդյանի ամենառեակցիոն կադրերը, որոնք չեն կարողանում ճիշտ կողմնորոշել նախարարին: Ցավոք, ԱԳՆ նոր ղեկավարությունը չկամեցավ հենվել Նոր Հայաստանի գաղափարախոսությունը կրողների վրա, թարմ և ժամանակակից մոտեցումներ ունեցող դիվանագետների վրա, հույսը դնելով հին, նախորդ իշխանություններին անմնացորդ ծառայած, Մարտի 1-ի ոճրագործությունից հետո պաշտոնեական առաջխաղացում ստացած և Սերժի արժեհամակարգը կիսողների վրա:

- Կարդացեք ՀՀ ԱԳՆ մամլո հաղորդագրությունները, զգացեք ՀՀ ԱԳՆ աշխատանքը, հետևեք փոխնախարարների, դեսպանների, ԱԳՆ խոսնակի ասածներին՝ կհամոզվեք, որ ԱԳՆ-ն մնացել է Հայաստանի ամենահետադիմական կառույցը, ուր դեռևս իշխում է հինը։

Անդրադառնանք նաև 10 դիվանագետների խնդրին: Այդ մարդիկ 2008թ. փետրվարյան օրերին ցուցաբերել են քաղաքացիական կամք ու հավատարմություն ժողովրդավարական արժեքներին: Նրանք բարձրաձայնել են լայնածավալ ընտրախախտումների մասին, կոչ արել դիմակայող կողմերին ձեռնպահ մնալ ուժի գործածումից: Հայտարարությունում որևէ կերպ չի վնասվել Հայաստանի հեղինակությունը, հակառակը՝ նախազգուշացվել է ամենավտանգավոր հետևանքների մասին:

Հենց այդ 10–ն են կանխազգացել Հայաստանում օրեր անց տեղի ունեցած ռազմական հեղաշրջման վտանգը, իշխանության հրահանգով 10 սպանությունները Երևանի կենտրոնում, հարյուրավոր մարդկանց բանտարկությունները, Հայաստանի միջազգային վարկանիշի կտրուկ անկումը, հակահայկական բանաձևի ընդունումը 2008 թ. մարտին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում: Նրանք կոչ են արել, որ իշխանությունները չթուլացնեն Հայաստանը, գնալով նման բարբարոսական քայլի սեփական քաղաքացիների նկատմամբ: Ասելով այդ ամենը՝ պատրաստ են եղել ցանկացած հետևանքի, անելով իրենց քայլը՝ ծառայել են Հայաստանի Հանրապետությանը: Հատկանշական է, որ այդ հայտարարությունները Ազատության հրապարակում հնչեցրել էր շարժման ամենաառանցքային ղեկավարներից՝ Նիկոլ Փաշինյանը: 10 դիվանագետների աշխարհընկալումը հենվում է պարզ, անսասան արժեհամակարգի վրա, որի հիմքում ժողովրդավարությունն է, հարգանքը՝ մարդու իրավունքների նկատմամբ և Հայաստանի շահի հստակ գիտակցումը: Նրանք չէին ընկրկել ռեժիմի հետապնդումների առջև, բարձր են պահել գլուխները, ամեն մեկն իր ձևով՝ 10 տարի պայքարել են Հայաստանում փոփոխությունների համար: Միանգամայն հասկանալի է, որ այդ փոփոխությունները պետք է նաև իրենց ոգևորեին և մղեին Նոր Հայաստանի կառուցման նվիրական գործին: Նրանցից յուրաքանչյուրը շատ կցանկանար, որ ՀՀ նորանշանակ ԱԳ նախարարը նախաձեռներ հանդիպում և իր համերաշխությունը հայտներ այն արժեքների նկատմամբ, որ կիսում են մեր դիվանագետները:

Քանի որ ՀՀ ԱԳՆ-ն ցույց է տվել, որ արձագանքում է մամուլի հրապարակումներին, ինչպես դա արեց հունիսի 21-ից սկսած՝ որոշեցի հենց այս հոդվածով նպաստել, որ այսքան սպասված, հասարակության կողմից ակնկալվող հանդիպումը վերջապես կայանա:

Վիգեն Նիկողոսյան

ՀՀ ԱԳՆ նախկին աշխատակից /Միջազգային տնտեսական համագործակցության վարչության Բազմակողմ տնտեսական հարաբերությունների բաժնի ժամանակավոր պաշտոնակատար, երկրորդ քարտուղար/

08.07.2018

Հ.Գ. 2008 թ. դիվանագետների հայտարարությունները արվել էին այն պահին, երբ ՀՀ իշխանությունները պատրաստվում էին իրենց նենգ ու օրինազանց հարձակումը Ազատության հրապարակում հավաքված քաղաքացիների վրա: Այդ մասին էին խոսում կոնկրետ մարդիկ ԱԳՆ-ում և, վստահաբար, դա կպարզի Մարտի 1-ի վերսկսված քննությունը: Հաջորդ օրը, երբ այն ժամանակվա ԱԳ նախարար Օսկանյանը ԱԳՆ աշխատակազմին էր պատմում տեղի ունեցածի մասին, ես միակն էի, որ կանգնեցի և իմ համերաշխությունը հայտնեցի 10 դիվանագետների հետ, քաջ գիտակցելով դրա հետևանքները: Դրանք երկար սպասել չտվեցին...

Տպել
5443 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց