Երևան
12 °C
Գյումրիում եզակի գաղափար է կյանքի կոչվել: Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվել է «Երիտասարդների տուն» բաց երիտասարդական ծրագիր»-ը, որի շրջանակներում Հայաստանում առաջին «Երիտասարդների տուն»-ն է բացվել:Այստեղ օրվա ցանկացած ժամի կարող են այցելել Շիրակի մարզի եւ Գյումրու 13-ից 18 տարեկան երիտասարդները: Նրանք ոչ ֆորմալ կրթություն ստանալու հնարավորություն ունեն տարբեր դասընթացների, խաղերի եւ ուղղակի շփումների միջոցով: Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից, տարածքը կազմակերպությանը հատկացրել է Գյումրու քաղաքապետարանը՝ անհատույց, 10 տարի ժամկետով: «Երիտասարդների տան» գաղափարը դուր եկավ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանին: Ասաց՝ Գյումրիում գործունեություն ծավալող Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնն այսուհետ ինչ առաջարկություն ու ծրագիր ներկայացնի, նախարարությունը կաջակցի, քանի որ նրանց կողմից իրականացվող ծրագրերը դրված են նաեւ նախարարության քաղաքականության հիմքում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը եւս պատրաստ է կանգնել այս գաղափարի տարածման կողքին: Նախարարի տեղակալ Արման Ուդումյանն ասաց՝ նորաբաց «Երիտասարդների տուն»-ն ուղղակիորեն օժանդակություն է պետության կողմից իրականացվող խնամքի եւ մանկատների բեռնաթափման ծրագրին:«Մենք այսօր խնդիր ունենք ենթակառուցվածքների, խնդիր ունենք մասնագիտական ներուժի եւ խնդիր ունենք աշխարհագրական առումով մարզային եւ համայնքային մակարդակում նման կենտրոններ ունենալու: Գյումրու այս կենտրոնի մոդելը հետաքրքիր կլինի նախարարության համար նաեւ այլ տեսանկյունից: Պետք է այն ուսումնասիրենք, բայց ես տեսա փաստաթղթերում ծախսային արդյունավետության հաշվարկները: Դրանք շատ կարեւոր կլինեն նախարարության համար նույնպես, որպեսզի մենք էլ հետագայում ունենանք նմանատիպ ցերեկային կենտրոններ, որտեղ կկարողանան այցելել նաեւ խնամքի տներից եւ մանկատներից տուն վերադարձած երեխաները»,-ասաց Ուդումյանը:Նախարարությունների ներկայացուցիչները նաեւ նշեցին, որ այդ աշխատանքներում իրենք կունենան «Երիտասարդների տան» հեղինակների օգնության կարիքը: ԵՆԿ հկ նախագահ Արթուր Նաջարյանը վստահեցրեց, որ ոչ միայն կաջակցեն տեսական մասով, այլեւ գործնականում կկանգնեն նախարարությունների կողքին՝ աշխատանքների կազմակերպչական մասով, որովհետեւ այսօր նման կենտրոններ ունենալն ուղղակի անհրաժեշտություն է:ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանն էլ ընդգծեց, որ Գյումրիում նմանատիպ մի քանի կենտրոն պետք է բացել, որպեսզի ավելի մեծ թվով երիտասարդներ ինքնակրթվելու, զարգանալու, փողոցից կտրվելու հնարավորություն ունենան: Այս մասին արդեն մտածել են գաղափարի հեղնակները: Նորաբաց կենտրոնը 600 երիտասարդի հաշվարկով էր պլանավորված եւ նախատեսված էր օրական 20-25 երիտասարդի այցի համար: Չնայած Երիտասարդների տունը բացվել է Գյումրու երկրորդական թաղամասերից մեկում, օրական 40-ից 50 այց է լինում: Ըստ Ծրագրի ղեկավար Աննա Եղոյանի, կենտրոն այցելած երիտասարդն ունի բոլոր հնարավորությունները ինքնակրթվելու, զարգանալու, սեփական գաղափաները կյանքի կոչելու համար: Այստեղ նրանք կարողանում են վերաարժեւորել իրենց, դառնալ ինքնավստահ: Սա բարդ աշխատանք է նաւ հոգեբանական տեսանկյունից: Կենտրոն են այցելում ամենատարբեր սոցիալական խմբերի պատանիներ եւ երիտասարդներ, տարբեր կեցության եւ զբաղվածության: Հիմնական նպատակը, որը որդեգրել է ԵՆԿ-ն, այն է, որ կենտրոն մտած երիտասարդին ցույց տա ճիշտ ապրելու, այս կյանքում ուղիղ ճամփով քայլելու, սեփական ես-ն ունենալու անհրաժեշտությունը:«Երիտասարդների տան»-ը երիտասարդներին ամեն ինչ թույլատրվում է: Բայց հստակ սահմանափակումներ կան. կենտրոնում արգելվում է ալկոհոլ օգտագործելը, ծխել, վիճելը, միմյանց նվաստացնելը: Երիտասարդների տուն չբերել վատ սովորույթներ: Սա առաջին եւ կարեւոր նախապայմանն է:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան
Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել
Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը
Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել
Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել
Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին
Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ
Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ
Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին
Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր
Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը
Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու
Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր
Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ
2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը
Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են
Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում
Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ
Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած
«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի
Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու
Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ
Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել
ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից
«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը
Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան
Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին
Եվրահանձնաժողովն առաջարկել է Վրաստանի պաշտոնյաների համար դադարեցնել առանց մուտքի արտոնագրերի ռեժիմը. նախագիծ
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT