«Փյունիկը» պատմական հաջողության հասավ. Եվրոպա լիգայի որակավորման 3-րդ փուլում է

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը պատմություն է կերտում: Քիչ առաջ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ավարտված Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում հաղթեց «Տոբոլին»: Ղազախական թիմի նկատմամաբ առավելության հասավ 1:0 հաշվով ու հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց:

Այս թիմերի առաջին խաղում «Փյունիկը» մրցակցի հարկի տակ պարտվել էր (1:2), սակայն վերջին րոպեներին Ռուսլան Կորյանի խփած 1 պատասխան գոլը հույս էր պարգեւում հայկական թիմին: Այսօր՝ հուլիսի 31-ին, «Փյունիկի» ֆուտբոլիստները հանդիպման հենց սկզբից փորձում էին խփել այդքան կարեւոր գնդակը: Մի քանի դրվագներում իր թիմին փրկեց «Տոբոլի» դարպասապահը: Մրցակիցն իր հերթին ամեն ինչ անում էր առաջին խաղի առավելությունը պահպանելու համար:

Հանդիպման վերջին րոպեներին «Փյունիկի» ջանքերը վերջապես արդյունք տվեցին: 83-րդրոպեին իր թիմին հաղթանակ պարգեւեց Մոհամեդ Կոնատեն: Մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին: 2 հանդիպումների արդյունքում գրանցվեց 2:2 հաշիվը, ու «Փյունիկը» 3-րդ փուլ դուրս եկավ մրցակցի հարկի տակ խփած գոլի շնորհիվ:

Հայ ֆուտբոլասերները հաճախ են տեսել, որ հայկական թիմերը պարտվում են վերջին րոպեներին բաց թողած գոլի պատճառով: Այս անգամ տեղի ունեցավ հակառակը. «Փյունիկը» հաջողության հասավ 2 անգամ գոլի հեղինակ դառնալով վերջին րոպեներին: Թիմը դարձավ հայկական ակումբային ֆուտբոլի առաջին ներակայացուցիչը, որը կարողանում է եվրագավաթների որակավորման 3-րդ փուլ դուրս գալ: Մինչեւ հիմա հայկական թիմերը առավելագույնը 2-րդ փուլ էին հասել:

Ողջ հանդիպման ընթացքում «Փյունիկը» մեծ աջակցություն ուներ տրիբունաներից: «Հանրապետականում» թիմին երկրպագում էին մի քանի հազար ֆուտբոլասերներ:

Հաջորդ փուլում «Փյունիկի» միցակիցը կլինի «Մաքաբի»-«Ռադնիչկի» զույգի հաղթողը: Առաջին հանդիպումը ավարտվել է «Մաքաբիի» 2:0 հաշվով հաղթանակով: Պատասխան խաղը կայանալու է այսօր: Հաջորդ մրցակցի հետ «Փյունիկի» առաջին հանդիպումը կկայանա օգոստոսի 9-ին, պատասխանը՝ 16-ին:

Օգոստոսի 2-ին նման պատմական արդյունքի կարող է հասնել նաեւ ՀՀ Բարձրաույն խմբի առաջնության գործող չեմպիոն «Ալաշկերտը»: Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլի առաջին խաղում նույնսիկ «Փյունիկից» ավելի լավ արդյունքի էր հասել: Հաղթել էր: «Սուտյեսկայի» նկատմամբ առավելության էր հասել 1:0, եւ հիմա նույնպես որակավորան 3-րդ փուլ հասնելու հիանալի շանսեր ունի: Պատասխան խաղը «Հանրապետականում» կսկսվի 19:00-ին: Մուտքը ազատ է: Ակումբը իր պաշտոնական էջում ընդգծում է, որ երկրպագուների աջակցության կարիքը ունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12285 դիտում

Հովիկ Աղազարյանի կաշառքի գործով մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը դատարանում են

«Բյուջեներ քաղաքացիների համար» ծրագրի 20 մասնակից այցելել է Ազգային ժողով. լուսանկարներ

Օմանի Սուլթանությունում ՀՀ դեսպանություն կստեղծվի

Ադրբեջանը համաձայնագրի ստորագրումը ձգձգելու արհեստական պատճառներ է փնտրում. Արշակյանը՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահին

Ամիօ բանկը մասնակցել է «ՓՄՁ ոլորտի ֆինանսավորման հնարավորություններն ու հեռանկարները» համաժողովին

Մոնիթորինգային այցելություններ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուներին

Հաստատվել է ԿԸՀ 2025-2028 թվականների զարգացման ռազմավարական պլանը

Վերաբացվեց Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը

Հանրային խորհուրդը համարվում է կազմավորված. հայտնի է՝ ով է նախագահը. վարչապետի հայտարարությունը

Բյուրեղավանի պոլիկլինիկան վերանորոգված և վերազինված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Աբովյանի նախկին ղեկավարը կեղծ աճուրդ-վաճառքով ձեռք է բերել մսուր-մանկապարտեզի և գեղարվեստի դպրոցի հողամասերը

Ալիևը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է վարչություններից մեկի նորանշանակ պետին

23-ամյա վարորդը հետիոտնային անցման մոտ վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը տեղափոխվել է հիվանդանոց

Դոլարը թանկացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 10-ին

Հայաստանը պատրաստ է հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը. Սարգիս Խանդանյանն այցելել է Նորվեգիա

Վարչապետը Կառավարության նիստին ընթերցեց քաղաքացուց ստացած նամակ և հանձնարարեց պատասխանել մինչև հաջորդ նիստը

Ալիևը Ռուսաստանին «օկուպանտ» է անվանել

Առաջիկա օրերը կլինեն տեղումնառատ. սպասվում են անձրև, կարկուտ և ձյուն. ջերմաստիճանը կնվազի

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ. Հայաստանի ազատոճայինները 5-րդն են ԵԱ թիմային հաշվարկում. լուսանկարներ

Անօրինական պահվող վայրի թռչունը վերադարձվել է բնություն. նրան վաճառելու հայտարարություն է եղել

Հայաստանում մշտապես անցկացվել են պահեստազորայինների վարժական հավաքներ. դրանք արտառոց չեն. ՊՆ

Օլիվիե Դըկոտինյին ընդունել է հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդին

Նախատեսվում է բարեկամության և համագործակցության մասին համաձայնագիր ստորագրել Երևանի և Նեապոլի միջև

Պուշկինի փողոցում և Բաղրամյան պողոտայում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Թուրքիան և Իսրայելն Ադրբեջանում բանակցություններն են անցկացրել. Ալիևը դա անվանել է իր «ձեռքբերումը»

Զվարթնոցի կամրջի հարևանությամբ հրդեհ է բռնկվել «Լեքսուս»-ում. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Նոր հրատապ սոցիալական աջակցության միջոցառում ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար. մանրամասներ

Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանն արցախցիների վրան են այցելել, ԶԼՄ-ների համար փակ քննարկում ունեցել

Եթե ՀՀ անվտանգության մասով սպառնալիք լինի, հանրության հետ կկիսվենք. Արմեն Գրիգորյան

Ես հրաժարական չեմ ներկայացնելու․ Դավիթ Առուշանյան

ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել ու պարզաբանել դատախազին «խոնարհվելու» վերաբերյալ կեղծ պնդումները

Սահմանադրության նախաբանի փոփոխության հարց չի քննարկվում․ Տիգրան Դադունց

Էլեկտրամեքենաների բանալիները հանձնվել են Կոնվերս Բանկի արշավի հաղթողներին

Թվային վճարումների էվոլուցիան, «չեկ դուրս գրելուց» մինչև կենսաչափական նույնականացում

Մարդ 30 տարի փարոս է ստանում. վարչապետը հանձնարարել է պարզել` քանի մարդ է տասնյակ տարիներ փարոսի համակարգում

«Նիսսան Մարչ»-ը կոտրել է գազատարն ու հայտնվել ձորակում. վարորդը հոսպիտալացվել է

Այն, ինչ ասացի այսօր, նշանակում է, որ ես 7 տարի «մնացել» եմ նույն դասարանում. Փաշինյան

Նոր Գեղիի ու Բյուրեղավանի քոլեջները կմիավորվեն. սպասվում է օպտիմալացման գործընթաց

Էջմիածնում հիմնանորոգվում են մի շարք շենքերի բակային տարածքներ. տեանյութ