Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանը մեդիամագնատ դառնալու հայտ է ներկայացրել: Սոցիալական ցանցերում տեղեկություն տարածվեց, որ 2-րդ նախագահը «առել է» Արարատ, ԱրմՆյուզ հեռուստաընկերությունները, BlogNew.am, News.am, Panorama.am լրատվական կայքերը: Միանշանակ պարզ է, որ Քոչարյանին ձեռնտու է ունենալ լսարան ունեցող լրատվամիջոցներ, որոնցով կփորձի հասարակական կարծիք ձեւավորել: Քոչարյանը ԶԼՄ-ների տեր դառնալու ցանկություն հայտնեց այն ընթացքում, երբ Մարտի 1-ի գործով կալանավորվեց: Ասել է, թե Քոչարյանը, որ փորձում է ներկայանալ որպես «քաղբանտարկյալ», որոշել է իր միլիարդները ծախսել իշխանություններին վարկաբեկելու ուղղությամբ:
Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ 2018 թվականի օգոստոսի 10-ից Արարատ հեռուստաընկերությունն անցել է քոչարյանամերձ գործարարներից մեկին: Խոսքը Արմեն Թավադյանի մասին է:
«Դա բաց աղբյուրներից ստացված տեղեկատվություն է: Այստեղ որեւէ գաղտնիք չկա: Ելնելով նոր սեփականատիրոջ՝ Արմեն Թավադյանի անունից, հետեւելով նրա անվան հետ կապվող կազմակերպությունների եւ բիզնեսների անուններին, որոնք կապվում են Ռոբերտ Քոչարյանի անվան հետ, հիմք են տալիս այդպես մտածելու: Մեր մոտ հիմնովին կասկածներ կան, որ դա կապ ունի Քոչարյանի հետ»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը:
Նա միաժամանակ տեղեկացրեց, որ առաջին դեպքն է, երբ հեռուստաընկերության սեփականատեր է փոխվում, բայց հանձնաժողովը չի տեղեկանում այդ մասին: ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ օրենքով հեռուստաընկերության սեփականատերը պարտավոր չէ հանձնաժողովին տեղեկացնել հեռուստաընկերության սեփականատիրոջ փոփոխության մասին: Սակայն նախկինում իշխանությունների կողմից ոչ օրինական պահանջ է եղել, որ պարտադիր ներքին կարգով տեղեկացվի: Նրա փոխանցմամբ՝ հեռուստաընկերությունը պարտավոր է հանձնաժողովին տեղեկացնել գործադիր տնօրենի փոփոխության մասին: Սակայն Արարատ ՀԸ-ի հետ կապված հանձնաժողովը տեղեկություն դեռ չի ստացել:
«Եթե չեմ սխալվում՝ մեզ պետք է տեղյակ պահեն հինգ օրվա ընթացքում: Մենք դեռ որեւէ թուղթ չենք ստացել, բայց, անպայման ստանալու ենք: Դա բաց տեղեկատվություն է»,- ասաց Հակոբյանը:
ՀՀ կառավարության պետական ռեգիստրի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Արարատ» հեռուստաընկերության ամբողջ բաժնետոմսերն այժմ պատկանում են Արմեն Թավադյանին: Հղում անելով նույն կայքին՝ ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ նախկինում հեռուստաընկերության սեփականատերերն են եղել ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը՝ 67 տոկոս բաժնեմասով եւ Ալեքսանդր Հարոյանը՝ 33 տոկոս բաժնեմասով: Օգոստոսի 10-ից բաժնետոմսերի 100 տոկոս սեփականատերը Թավադյանն է:
Վերջինս քոչարյանամերձ շրջապատից է համարվում, քանի որ ըստ մամուլի հրապարակումների՝ նա բաժնեմաս ունի Քոչարյանի ընտանիքի հետ կապվող «Արդշինբանկի» «Նուռ քարտ» վարկային ծրագրում:
Ի դեպ, Արարատ ՀԸ-ն մինչեւ օգոստոսի 10-ի առքուվաճառքը պատկանում էր ՀՀԿ-ին: ՀԺ-ին տեղեկություններ հասան այն մասին, որ հեռուստաընկերությունը Ռոբերտ Քոչարյանին անցնելուց հետո այն ղեկավարելու է Հ1-ի լրատվական ծրագրերի նախկին ղեկավար Հարություն Հարությունյանը: Այս տեղեկությունը Հարությունյանից հնարավոր չեղավ ճշտել, քանի որ նրա հեռախոսահամարն անհասանելի էր, իսկ Արարատ ՀԸ մեր զանգերը մնացին անպատասխան:
Անդրադառնալով Արմնյուզին, նշենք, որ ՀՌԱՀ-ից փոխանցված տեղեկատվության համաձայն՝ այս հեռուստաընկերությունում բաժնետերերի փոփոխություն չի եղել: 100 տոկոս սեփականատեր համարվում է Արմեն Պողոսյանը:
Վերջին շրջանում ջերմ կապեր են հաստատվել ՀՅԴ-ին պատկանող «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ: Քոչարյանը իր կարեւոր հայտարարություններն անում է հենց այս հեռուստաընկերությամբ: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի իրավաբան Դավիթ Մարգարյանը ՀԺ-ին փոխանցեց, որ այս ՀԸ-ում եւս բաժնետերերի փոփոխություն չի եղել: «Երկիր Մեդիա»-ում 24.9 տոկոս բաժնետոմս ունի Արսեն Մանուկյանը, մոտ 17 տոկոս՝ Նարինե Ասատրյանը եւ եւս մի քանի հոգի ունեն 8-ական տոկոսներ:
Ռոբերտ Քոչարյանի հետ է կապվում նաեւ Հայկական երկրորդ հեռուստաալիքը եւ Yerevan.today կայքը, որը մինչեւ Քոչարյանի շուրջ տեղի ունեցող աղմուկը վերազինվեց նոր կադրերով:
Հ2-ի բաժնետոմսերը 2003-ից պատկանում են Նատալիա Մարտինյանին եւ Սամվել Մայրապետյանին՝ յուրաքանչյուրին 50 տոկոս: ՀՌԱՀ-ից փոխանցեցին, որ գործադիր տնօրենը Մայրապետյանն է: Նա Քոչարյանին հավատարիմ մարդկանցից է, ղեկավարում է նաեւ Քոչարյանի որդիներին պատկանող «Տոյոտա-Երեւան» ընկերությունը:
ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հնարավոր է փոխվի խմբագրական քաղաքականություն թելադրողը, սակայն բաժնետերերը մնան նույն մարդիկ:
Անդրադառնալով News.am կայքին, նշենք, որ գործակալության գլխավոր խմբագիր Արմենիկա Կիվիրյանը ՀԺ-ի հետ զրույցում առաջարկեց իրեն զանգել մեկ ժամ անց, սակայն մեր մյուս զանգերին նա այդպես էլ չպատասխանեց: Պետռեգիստրի կայքի համաձայն՝ News.am-ի սեփականատերն Արմենիկա Կիվիրյանն է, նախկինում համասեփականատեր է եղել նաեւ Աշոտ Մանուկյան անունով քաղաքացին, սակայն աղբյուրի համաձայն՝ նա այլեւս կապ չունի լրատվամիջոցի հետ:
Blognews.am կայքը Միքայել Մինասյանին պատկանող ՊանԱրմենինա հոլդինգում էր, սակայն, Քոչարյանի հայտնվելուց հետո կայքը հանվեց հոլդինգի կազմից, իսկ որոշ ժամանակ անց շրջանառվեց տեղեկություն, որ այն գնվել է Քոչարյանի կողմից: Պետռեգիստրի կայքի համաձայն՝ այս լրատվամիջոցի սեփականատերը միայն Կարեն Անտինյանն է:
Panorama.am-ն էլ մինչեւ Քոչարյանի անվան հետ կապվելը պատկանում էր ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանին: Սակայն նշենք, որ պետռեգիստրի կայքի համաձայն՝ Panorama.am-ի սեփականատերերը շարունակում են մնալ Արա Սաղաթելյանը եւ Մարինա Մանուկյանը: ՀԺ-ն փորձեց Սաղաթելյանից ճշտել՝ արդյո՞ք իր այս կայքն արդեն Քոչարյանի «տիրապետության» տակ է, բայց չհաջողվեց: ԱԺ աշխատակազմից փոխանցեցին, որ նա երկրում չէ:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց՝ Քոչարյանի եւ նրա թիմի ընտրած պայքարի մեթոդը հնացած է:
«Իրենց թվում է, թե այդ քարոզչական մեքենաներով կարող են մեղադրանքներն իրենց վրայից հանել: Իրականում սա ոչ մի արդյունք չի տալու: Որոշ մարդիկ փող են աշխատում, թող աշխատեն: Ուրիշ առանձնահատուկ բան չկա: Իր մոտեցումը հնացած է, որովհետեւ ասելիքն առանց լրատվամիջոցների էլ տեղ է հասնում շատ արագ: Քարոզչության տեսանկյունից, որ դրական կերպար ստեղծեն իր անվան շուրջը, ոչ մի օգուտ էլ չի տալու»,- նման կարծիք հայտնեց Բարսեղյանը:
Վերջին շրջանում ֆեյսբուք սոցիալական ցանցում շատացել են նաեւ կեղծ էջերն ու օգտատերերը, որոնք փորձում են Ռոբերտ Քոչարյանին ներկայացնել դրական լույսի ներքո: Լեւոն Բարսեղյանի խոսքով՝ նրանց կարծիքը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ:
«Ֆեյքերի մեջ որեւէ վտանգավոր բան չկա: Մի բան է, որ հանրահայտ մարդն է քննադատական խոսք ասում եւ բոլորովին այլ բան է, որ ֆեյքն է ասում: Ֆեյքի ասածը չասածի հաշիվ է: Եթե ինքը վճարում է ֆեյքերի համար, ապա իրեն համոզել են, որ փող կթեն»,- եզրափակեց Լեւոն Բարսեղյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
Իրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով
Ավտովթար Նուբարաշեն-Մասիս ճանապարհին. մոտոցիկլը կողաշրջվել է
Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվեն պրոպան և պարարտանյութեր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT