Երևան
12 °C
Մարտի 1-ի գործով ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակիցները խուզարկություն են կատարել Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում:
Տեղեկությունը երեկ մեր հարցմանն ի պատասխան հաստատեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: Մեր հարցին, թե խուզարկությամբ որեւէ բան հայտնաբերվել եւ առգրավվե՞լ է, Օհանջանյանը չպատասխանեց, միայն ասաց, որ հատուկ իրականացրած գործողությունների արդյունքները չեն հրապարակվում` նախաքննության շահերից ելնելով։
Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում խուզարկությունը կատարվել է օգոստոսի սկզբին՝ այն ժամանակ, երբ նա անազատության մեջ է գտնվել. այս մասին մամուլում տեղեկություն շրջանառվեց օրեր առաջ, որն էլ երեկ պաշտոնապես հաստատվեց:
Բացի այս, երեկ ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում էր բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան` Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակելու ՀՀ վերաքննիչ դատարանի որոշման դեմ:
Այս մասին մեր զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Թե մասնավորապես ինչ է պահանջում դատախազությունը Վճռաբեկ դատարանից, Աբրահամյանն ասաց, որ մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնի:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Քոչարյանը, սակայն անազատության մեջ շատ չմնաց. օգոստոսի 13-ին վերաքննիչ դատարանը դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ վերացրեց առաջին ատյանի դատարանի որոշումը՝ բավարարելով Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած՝ խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը: Այս որոշումը մեծ աղմուկ բարձրացրեց հանրության շրջանում: Ազատ արձակվելուց հետո Քոչարյանը որոշել էր ասուլիս հրավիրել, սակայն ակտիվիստները դեռ ասուլիսը չսկսած տապալել էին այն՝ ներխուժելով ասուլիսի համար նախատեսված սրահ:
ՀՔԾ պետը Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի որոշմանը, այն ապօրինի էր որակել եւ հույս հայտնել, որ Գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք կներկայացնի, եւ Ռոբերտ Քոչարյանը դարձյալ կհայտնվի անազատության մեջ՝ այդ կերպ չխոչընդոտելով գործի քննությանը:
Վճռաբեկ բողոք են պատրաստվում ներկայացնել նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները: Այս մասին մեր զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը:
- Պարոն Ալումյան, արդեն ներկայացրե՞լ եք բողոք, թե՞ ոչ, եւ պաշտպանական կողմն ի՞նչ պահանջով է դիմում Վճռաբեկ:
- Դեռ չենք ներկայացրել, աշխատում ենք հիմա: Մեր կարծիքով՝ դատարանի որոշման մեջ պետք է գնահատականներ տրված լինեին նաեւ մեր մյուս փաստարկներին, որովհետեւ մենք մեր վերաքննիչ բողոքներում բավականին շատ փաստարկներ ենք ներկայացրել, որոնցից միայն մեկին է անդրադարձել դատարանը (Քոչարյանի անձեռնմխելիությանը,-հեղ.): Մեր վճռաբեկ բողոքի մեջ պահանջում ենք, որպեսզի Վճռաբեկ դատարանը գնահատական տա նաեւ մեր մնացած փաստարկներին, որովհետեւ մեր կարծիքով՝ մի շարք փաստարկների մեջ առնվազն երկու փաստարկը ոչ պակաս կարեւոր եւ ոչ պակաս հիմնավոր է մեր գնահատմամբ, քան անձեռնմխելիությունը:
- Կմանրամասնե՞ք որոնք են այդ երկու կարեւոր փաստարկները:
- Դրանցից մեկին անդրադառնալու իրավունք չունեմ, որովհետեւ որոշ չափով իր մեջ շոշափում է պետական եւ նախաքննական գաղտնիք: Մյուսի մասով՝ մի այսպիսի ձեւակերպում կա մեղադրանքի եւ առաջին ատյանի դատարանի որոշման մեջ, որ արտակարգ դրություն մտցնելու մասին հրամանագիրը եղել է ապօրինի, այսպիսի փաստարկ ունի մեղադրանքի կողմը, որը առաջին ատյանի դատարանը նույնպես ընդունել է: Մենք գտնում ենք, որ դատարանը եւ նախաքննական մարմինը իրավունք չունեն այդպիսի գնահատական տալ, որովհետեւ նախագահի հրամանագիրը կարող է վիճարկել միայն Սահմանադրական դատարանը. այստեղ ինստիտուտների խնդիր կա, թե որ ինստիտուտը իրավունք ունի այդ հարցին անդրադառնալ ու այդպիսի գնահատականներ տալ: Եթե Սահմանադրության մեջ նշված է, որ նախագահի հրամանագիրը միայն Սահամանադրական դատարանը կարող է ճանաչել սահմանադրությանը հակասող, ապա նշանակում է, որ ոչ մի ուրիշ մարմին չի կարող դա անել: Տվյալ դեպքում նախաքննական մարմինը հենց այդպիսի պնդումներով է փորձել մեղադրանքը հիմնավորել:
- Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ որեւէ քննչական գործողություն կատարվե՞լ է, թե՝ ոչ:
- Չի ցանկացել առերեսման մասնակցել, դա քննարկվել է:
- Ո՞ւմ հետ պետք է առերեսում կատարվեր:
- Դա չեմ կարող ասել:
- Չեք կարող ասել, թե ի՞նչ կարգավիճակ ունի այդ անձը սույն քրեական գործով:
- Ոչ, զուտ ավելորդ ենթադրությունների տեղիք չտալու համար:
- ՀՔԾ-ն այսօր հաստատեց այն տեղեկությունը, որ խուզարկություն է կատարել Քոչարյանին պատկանող առանձնատանը եւ գրասենյակում, կմանրամասնե՞ք՝ որեւէ բան հայտնաբերվել եւ առգրավվե՞լ է, թե՝ ոչ:
- Մեր թիմից մեկ ուրիշ պաշտպան է մասնակցել խուզարկությանը, ոչ մի այնպիսի առարկա կամ տվյալ, որը կարող է կապ ունենալ տվյալ քրեական գործի հետ, չի հայտնաբերվել, եւ ես կարծում եմ՝ դրանում չկա նախաքննական գաղտնիք:
- Այսինքն՝ որեւէ բան խուզարկությամբ չի՞ առգրավվել:
- Այ դա արդեն չասեմ:
- Իսկ միայն առանձնատանն ու գրասենյակո՞ւմ է կատարվել խուզարկություն:
- ՀՔԾ-ն ինչի մասին խոսում է, մենք եկեք դա խոսենք, թե չէ մի բան ավել հենց ասենք, կասեն՝ նախաքննական գաղտնիք եք հրապարակում, այլապես այնքան բան կունենայինք ասելու:
- Ռոբերտ Քոչարյանն այժմ Հայաստանո՞ւմ է, իր տեղաշարժի հետ կապված խոչընդոտ կա՞:
- Իհարկե, Հայաստանում է: Սահմանափակումը ընդհանուր բոլոր քաղաքացիների համար է, որովհետեւ, եթե նրանք թեկուզ վկայի կարգավիճակով անցնեն, ապա իրենց տեղափոխությունների մասին միշտ պետք է նախաքննական մարմնին տեղյակ պահեն, որ եթե անհրաժեշտ լինի վարույթն իրականացնող մարմինը իմանա՝ ինքը որտեղ է: Բացի դա գիտեք, պարոն Քոչարյանը օր ու գիշեր հսկվում է թիկնապահների կողմից, ովքեր ԱԱԾ աշխատողներ են, այնպես որ այս առումով իր ցանկացած տեղաշարժ վերահսկվում է, այդ առումով բոլորը կարող են առավել հանգիստ լինել, նախ, ինքը ցանկություն չունի որեւէ տեղ գնալ, եւ երկրորդը՝ շուրջօրյա հսկողություն է սահմանված:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Շնորհակալություն այս ջերմ ընդունելության համար»․ Մակրոնը երևանյան զբոսանքից տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսը
Հայաստան է ժամանել Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին
Հեռուստաաշտարակը փոխել է գույները մեր հյուրերի պատվին և ի նշանավորումն Երևանում անցկացվող ԵՔՀ գագաթնաժողովի
Պետական այցով Հայաստանում է Ֆրանսիայի նախագահը․ լուսանկարներ, տեսանյութ
Հայաստան է ժամանել Սան Մարինոյի ԱԳ, միջազգային տնտեսական համագործակցության և հեռահաղորդակցության նախարարը
Հայաստան է ժամանել Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման
ԵՔՀ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն
Հայաստան է ժամանել Խորվաթիայի Հանրապետության վարչապետ Անդրեյ Պլենկովիչը
Վարչապետի անունից ի պատիվ ԵՔՀ գագաթնաժողովի մասնակիցների տրվել է ընթրիք․ լուսանկարներ
Արմեն Գրիգորյանն ընդունել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդականին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հայաստան. տեսանյութ
Հուսով եմ՝ Ձեր այցելությունն իր նպաստը կբերի Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամությանը. Խաչատուրյան
Հաղթանակի այգու ուղղությամբ տեղի կունենա դրոն-շոու՝ նվիրված նվիրված ԵՔՀ գագաթնաժողովին
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին բախվել են շտապօգնության մեքենան և «BMW»-ն․ կա տուժած
Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը ժամանել է Հայաստան
Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը
Եվրամիության պատվիրակությունը ժամանել է Երևան. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը
Կոսովոյի վարչապետը Փաշինյանին հայտնել է՝ տպավորված է Երևանով և նրա պատմությամբ, արվեստով ու ավանդույթներով
Նռնակի պայթյուն Տավուշի մարզում. տուժել է երիտասարդ
Հանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հայաստանում է. լուսանկարներ
Իզուր չէ, որ արհեստական բանականությանն էր դիմում, որովհետև իրական մտքերը մեկը մեկից մարազմատիկ են. Մանավազյան
Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն ժամանել է Երևան. լուսանկար
Հայաստան է ժամանել Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը
Կանադայի վարչապետը Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է՝ տպավորված է տարածաշրջանի կայունությանն ուղղված քայլերով
Հայաստան է ժամանել Միացյալ Թագավորության վարչապետը. նրան դիմավորել է ՀՀ նախագահը. լուսանկարներ
Առաջին անգամ էի Երևանում, մինչև հիմա տպավորությունների ներքո եմ. Ալսու
Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը. լուսանկարներ
Նորվեգիայի Թագավորության վարչապետը ժամանել է Երևան
Հայաստան է ժամանել Շվեյցարիայի Համադաշնության նախագահը
Հայաստան է ժամանել Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտը
Մեր ժողովուրդը գիտի, թե հունիսի 7-ին ձեր բաժանած «շըլվարները» որտեղ կհագցնի. Հարությունյան
Ուկրաինայի նախագահ Զելենսկին Երևանում է. նրան դիմավորել է Ալեն Սիմոնյանը. լուսանկարներ
Հայաստան է ժամանել Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետը
Ինստագրամիս հետեւորդների թիվը հատեց 900 հազարը. գրոհում ենք 1 միլիոնը. վարչապետ
Փաշինյանը և Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները. լուսանկար
Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT