Նաիրիտի սնանկության գործերով կառավարիչը բոլորի քթից բռնած ֆռռացնում է. նախկին տնօրեն

Մեկ ամիս առաջ ՀԺ-ն գրել էր, որ «Նաիրիտ»-ի վերագործարկման հարցերով հետաքրքրված ներդրողները սնանկության գործերով կառավարչի հետ համաձայնության են եկել, որպեսզի գործարանում աուդիտ անցկացնեն: Գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը նշել էր, որ համաձայնությունը ձեռք էր բերվել նոր կառավարության աջակցությամբ: ՀԺ-ն զրուցեց Իսրայելյանի հետ, հասկանալու համար, թե ի՞նչ փուլում են փորձագիտական աշխատանքները:

- Պարոն Իսրայելյան, ի՞նչ փուլում են «Նաիրիտ»-ի փորձագիտական աշխատանքները:

- Մեզ թույլ չեն տվել մտնել գործարան՝ աուդիտ անցկացնելու համար՝ անհասկանալի պատճառաբանություններ բերելով: Ասում են, թե ԱԱԾ-ն պետք է թույլ տա, որպեսզի մենք մտնենք գործարան: Ես գնացել եմ ԱԱԾ Շենգավիթի բաժնի պետի մոտ, նա ասաց՝ նման բան չկա: Զանգել ենք պարոն Վանեցյանին, ասել է՝ այդպիսի բան չկա, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ:

Նույն սնանկության գործերով կառավարիչը վերջում բոլորին ասաց, թե պետք է անպայման լինի դատարանի որոշում, որ ես իրավունք ունենամ ձեզ թույլ տալ, որ մտնեք գործարան: Ես քիչ առաջ դուրս եկա դատավորի օգնականի մոտից, նրանք գրել են, որ իրենք կապ չունեն դրա հետ եւ որ թույլ տալու համար դատարանի որոշում պետք չի: Այսինքն՝ սնանկության կառավարիչը, ուղիղ 2 ամիս է, բոլորի քթից բռնած` նույն կառավարության անդամների, ֆռռացնում, խաբում է, հիմա էլ գնացել է արձակուրդ: Ու իր դեմ ոչ ոք ոչինչ չի կարողանում անել:

- Ո՞րն է ձգձգելու պատճառը:

- Բավական իրարամերժ բան կհայտնաբերվի, երբ մենք մտնենք գործարան. մենք կֆիքսենք, որ, օրինակ, այս սարքավորումը այստեղ կար ժամանակին, հիմա չկա եւ արդեն իրավապահ մարմինները կփորձեն ճշտել, թե այդ սարքավորումը ինչ գնով է վաճառվել: Բացի դա սնանկության կառավարիչը ամսական 3 միլիոն դրամից ավել փող է ստանում եւ, իհարկե, դրա համար ինքը դեմ կլինի, որ հանկարծակի գործարանում աուդիտ լինի: Որովհետեւ, եթե  աուդիտ լինի եւ աուդիտի վերջում մենք համաձայնվենք գործարանը աշխատեցնել, սնանկությանը գործը կկանգնի եւ կառավարիչը կմնա առանց այդ գումարի:

Դրա համար ինչքան որ ինքը ձգի, այդքան ինքը շահում է, ամսական 7-8 հազար դոլար փող է աշխատում: Նա այսօր գործարանի սարքավորումները վաճառում է, 80 տոկոսով իր հարցերն է լուծում, 20 տոկոսով՝ մնացածի:

- Իսկ կառավարությունն ի՞նչ է անում՝ այդ հարցերը կարգավորելու համար, կարծես թե նրանց հետ համաձայնության էիք եկել:

- Ոչ մի բան, արդեն մի ամիս է՝ ես կառավարությանը ասում եմ, որ այս մարդը խաբում է ձեզ, մտեք ուսումնասիրեք, ոչ մեկին չի հետաքրքրում դա` բառիս բուն իմաստով: Մի հատ կառավարիչ կարողանում է բոլորին մատի վրա խաղացնել եւ խաբել:

- Այսինքն, կառավարությունն այլեւս միտված չէ՞ օգնել գործարանի վերագործարկմանը:

- Ես չեմ կարող ասել՝ միտված է, թե ոչ, ես կարող եմ ասել, որ կառավարությանը չի հետաքրքրում այդ հարցը: Եթե կառավարությունը ցանկանար, կարող էր հանգիստ կառավարչին կանչել եւ ասել, որ օրենքով շարժվի:

Մենք օգոստոսի 1-ին արդեն պետք է գործարանում լինեինք, բայց իրենք մեկուկես ամիս է՝ ժամանակ են ձգում, իսկ սնանկության գործերով կառավարիչն էլ գնացել է արձակուրդ մինչեւ սեպտեմբերի 10-ը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3315 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին