Երևան
12 °C
Մոտ մեկուկես ամիս առաջ ՀՀ կառավարության եւ ներդրողների միջեւ «Նաիրիտ» գործարանի վերագործարկման շուրջ բանակցություններ տեղի ունեցան, որոնք, ըստ «Նաիրիտ» գործարանի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանի, արդյունավետ էին:
ՀԺ-ն զրուցեց Կարեն Իսրայելյանի հետ, պարզելու, թե ի՞նչ փուլում են բանակցությունները եւ ե՞րբ է հնարավոր վերագործարկել «Նաիրիտ»-ը:
- Պարոն Իսրայելյան, ի՞նչ փուլում են «Նաիրիտ»-ի վերագործարկման շուրջ քննարկումները:
- Քննարկումները, կարելի է ասել, արդեն ավարտվել են, ըստ սնանկության կառավարչի հետ պայմանավորվածության՝ վաղը մենք պետք է մտնենք գործարան` փորձագիտական աշխատանքներ սկսելու համար:
- Այսինքն, արդեն բոլոր կողմերի հետ պայմանավորվածությո՞ւն է ձեռք բերվել:
- Մենք հայտարարել էինք, որ սնանկության խորհուրդը նիստ վարեց եւ նիստում որոշում կայացվեց թույլատրել, որ մենք մտնենք գործարան՝ աուդիտ անելու համար:
- Ի՞նչ գործընթացներ են այժմ սպասվում, ինչքա՞ն ժամանակում պարզ կլինի՝ հնարավոր է գործարանի վերագործարկումը, թե՝ ոչ:
- Մեր հաշվարկով՝ առավելագույնը 3 ամսվա ընթացքում: 3 ամիս մենք պետք է հաշվարկներ անենք, որպեսզի հանկարծակի չսխալվենք, որպեսզի գումարի մեծությունը կարողանանք ճիշտ որոշել:
- Էկոլոգիական առումով խնդիրներ չի՞ առաջացնի գործարանի վերագործարկումը:
- Մենք հանդիպել ենք բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ, պայմանավորվել ենք համատեղ իրար հետ աշխատել, որ էկոլոգիայի հետ կապված հանկարծ ոչ մի հարց չառաջանա:
- Նոր կառավարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկում գործարանի վերագործարկմանը նպաստելու համար:
- Եթե նոր կառավարության համաձայնությունը չլիներ, մենք չէինք կարող մտնել: Որ ասում եմ՝ մենք որոշում ունենք, մենք թույլտվություն ունենք, դա չէր լինի: Իհարկե, նոր կառավարության դրական մոտեցումը եղել է:
- Ներդրումներն արտասահմանի՞ց են:
- Այո, Եվրոպա-Ասիա հոլդինգ կենտրոնի, որի մեջ մտնում են մի շարք խոշոր ընկերություններ: Նրանք արդեն շուրջ 3 տարի է՝ բանակցում էին կառավարության հետ, որպեսզի թույլտվություն ստանան՝ իրենց ներդրումների միջոցներով վերագործարկել ընկերությունը:
- Ստուգումների փուլում որքա՞ն գումար է նախատեսված ծախսել եւ եթե արդյունքում որոշվի վերագործարկել ընկերությունը, այդ ժամանակ ինչքա՞ն ներդրում է նախատեսվում:
- Այս փուլում նախատեսված է փորձագիտական աշխատանքների համար շուրջ 300 հազար դոլարի ծախս, իսկ եթե արդեն ամեն ինչ նորմալ եղավ ու մենք կարողացանք հիմնավորել, որ «Նաիրիտ» գործարանը կարող է աշխատել մեր ներդրումային ծրագրով, այդ ժամանակ նախնական նախատեսված է ներդնել 100 մլն դոլար, բայց մեր տվյալներով՝ մոտավորապես մեզ անհրաժեշտ կլինի 150 մլն դոլար: Դա միայն կաուչուկի արտադրամասի վերականգնման համար:
- Քանի՞ աշխատատեղ կարող է բացվել:
- 2100 աշխատատեղ՝ նախնական, բայց այն ծրագիրը, որը ունի հոլդինգը, շուրջ 5000 հոգի մարդ կարող է աշխատել, որովհետեւ նրանք ցանկանում են, բացի կաուչուկի արտադրությունից վերականգնել նաեւ շատ ուրիշ արտադրանքներ:
- Նորից դո՞ւք եք շարունակելու ղեկավարել ընկերությունը:
- Ըստ հոլդինգի հետ պայմանավորվածության` այո: Իրենք ինձ են տեսնում այդ դիրքում: Մենք ունենալու ենք 2 մաս` քիմիագիտական եւ արտադրական: Գիտական մասը ղեկավարելու է Վարդան Վարդանյանը, արտադրական մասը ղեկավարելու եմ ես:
- Նախկին աշխատողների բողոքների հարցերով ի՞նչ է արվում: Նրանք վերականգնվելո՞ւ են աշխատանքի, թե նոր աշխատողներ են լինելու: Նրանց չվճարված աշխատավարձերի հարցով ի՞նչ եք արել:
- Աշխատողները միանշանակ լինելու են այն մարդիկ, ովքեր նախկինում աշխատել են, ովքեր փորձ ունեն՝ առանց հաշվի առնելու նրանց տարիքը: Մենք մի քանի անգամ ասել ենք, որ «Նաիրիտ»-ում փողոցից մարդ չենք կարող բերել աշխատացնել, նրանք պետք է սովորեն: Մեր նպատակն այն է, որ հին, փորձառու, տարիքով մասնագետները աշխատեն մի երկու տարի, այդ ընթացքում պատրաստեն համապատասխան հերթափոխը եւ գնան իրենց արժանի թոշակին:
Ինչ վերաբերվում է նախկին աշխատավարձերին, ապա ասեմ՝ նախկին աշխատավարձերի հետ կապված «Նաիրիտ» գործարանը նախնական դեռ ոչ մի պարտավորություններ չունի: Այդ ամենը հետագա բանակցությունների հարց է, որ պետք է հոլդինգը բանակցի կառավարության հետ, որովհետեւ բավական շատ պարտքեր կան:
Հույս ունենք, որ կառավարությունը այն օժանդակությունը, որն այսօր տալիս է, նույն ձեւով կշարունակի տալ, պատկերացնո՞ւմ եք «Նաիրիտ»-ի վերագործարկումը: Կառավարության օժանդակությունը եղավ հիմնական պատճառը, որ նրանք թույլ տվեցին, չլսեցին ասեկոսեները, որ իբր հոլդինգը գումար չունի, հոլդինգը ծրագիր չունի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT