Երևան
12 °C
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձը:
«ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի հնարավոր ինքնությունը: Մաքսային հսկողության է ենթարկվել Սան Պաուլո-Դոհա-Երևան ավիաչվերթով «Զվարթնոց» օդանավակայան ժամանած Հարավաֆրիկյան Հանրապետության քաղաքացի Ջ․ Մ․-ն: Վերջինս ենթարկվել է ռենտգեն սկանավորման, արդյունքում անձի որովայնի շրջանում նկատվել են օտար մարմիններ։
Նշված օտար մարմինները քաղաքացու մարմնից հեռացնելու նպատակով վերջինս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Նրա մարմնից դուրս Է բերվել «կոկաին» տեսակի թմրամիջոցին նմանվող սպիտակ, փոշենման զանգվածների պարունակությամբ 117 գլանաձև փաթեթավորմամբ պարկ: Դրանց ընդհանուր քաշը կազմել է 1620 գրամ: Նշված պատիճների զանգվածները ստուգվել են համապատասխան սարքով և պարզվել է, որ հայտնաբերված զանգվածներն իրենցից ներկայացնում են «կոկաին» տեսակի թմրամիջոց։
Հայտնաբերված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների զանգվածների շուկայական արժեքը գերազանցում է ավելի քան 550․000 ԱՄՆ դոլարը:
Թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից Ջ․Մ․-ն ձերբակալվել և տեղափոխվել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն։ ՀՀ տարածքում հիշյալ թմրամիջոցները ստացող հնարավոր անձանց պարզելու նպատակով որոշում է կայացվել իրականացնել «Օպերատիվ տեղեկությունների ձեռքբերում» և «Վերահսկելի մատակարարում և գնում» օպերատիվ-հետախուզական միջոցառումները։
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Երևան քաղաքի Իսակովի պողոտայի հասցեներից մեկում գործող հյուրանոցից, թմրամիջոցի մաքսանենգություն կատարելու անմիջական ծագած հիմնավոր կասկածով, ձերբակալվել և ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչություն է տեղափոխվել Իրանի Իսլամական Հանրապետության 2 քաղաքացի:
Վերջիններս ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ և 399-րդ հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական վարույթի շրջանակում բոլոր քաղաքացիները ձերբակալվել են։
Քրեական վարույթի շրջանակում, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` ձերբակալված անձանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով: Դատարանի որոշումների համաձայն հիշյալ երեք քաղաքացիներն էլ կալանավորվել են»,- ասված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ «Ալրաղացի Լյովիկ»-ը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման
Հայտնի է՝ երբ տեղի կունենա Կառավարության նիստը
Շվանիձոր-Նռնաձոր հատվածում պայթեցման աշխատանքներ են կատարվելու
ՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է ջազմեն Լևոն Մալխասյանի համերգին
Կեղծ թղթադրամներով Ամանորի նվերներ են գնել. 17-ամյա տղան ձերբակալվել է
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 25-ին
Ադրբեջանում դեկտեմբերի 26-ին սուգ կհայտարարվի
Քովիդի թեստը կրկին դրական է․ ՀՀ վարչապետ
Կոնվերս Բանկի Card2Card արշավի մրցանակները հանձնվել են հաղթողներին
Պուտինն ԱՊՀ գագաթնաժողովը սկսել է Ղազախստանում ավիավթարի հետևանքով զոհվածների ընտանիքներին ցավակցելով
ԼՂ հարցում մեր մոտեցումները փոխվեցին, երբ դաշնակցային պարտավորությունները չկատարվեցին․ Կոնջորյան
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը
Վահագն Ալեքսանյանը ներկայացրել է Մեղրիի փոխանակման թեմայի շուրջ առկա վկայությունները
Ղազախստանում կործանված ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից փրկվել է 32 ուղևոր
Պեսկովը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետը տեսակապի միջոցով կմասնակցի ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի․ ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի երկու օդաչուները զոհվել են
Եզակի դեպք էր, որ դիմել եմ դատարան, որոշ լրատվամիջոցներ բոլոր չափերն անցնում են․ Հարությունյան
Հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության չեմպիոնները
Ալիևն ու Պուտինը ցավակցել են ավիավթարի հետևանքով զոհված Ադրբեջանի, ՌԴ և այլ երկրների քաղաքացիների հարազատներին
Ողբերգությունը չի կարող վիշտ չառաջացնել․ ՀՀ վարչապետը ցավակցել է Բաքու-Գրոզնի ավիավթարի զոհերի ընտանիքներին
Բաքվի օդանավակայանի աշխատակիցները ապամոնտաժում են տոնածառը
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
Ադրբեջանական կործանված ինքնաթիռի ուղևորներից 28-ը փրկվել է․ մի քանիսի վիճակը ծանր է
Կայքը, որին բոլորը հղում են անում, չի կարող համարվել հավաստի․ Թորոսյանը՝ Երևանի օդի աղտոտվածության մասին
ՃՇՀԱՀ-ի հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հայտարարում է բաց մրցույթ համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի համար
ԿԳՄՍՆ ոսկե հուշամեդալ՝ Լևոն Մալխասյանի 80-ամյակի կապակցությամբ
AZAL ինքնաթիռի կործանման պատճառով Ալիևը ՌԴ-ից Բաքու է վերադառնում
Նախկին նախագահներին բանավեճի օր ու ժամ առաջարկված չի եղել. վարչապետի խոսնակը պարզաբանել է
Պարագվայում առգրավվել է մարիխուանայի ամենամեծ խմբաքանակը
Հայտնաբերվել են սմարթֆոններ, արգելված իրեր․ ՊՆ ռազմական ոստիկանությունն ամփոփում է աշխատանքը
Հայտնի է Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռի ընկնելու պատճառը․ վթարի վայրում ողջ մնացածներ կան
Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ. վարչապետ
Վթարի է ենթարկվել Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը․ ականատեսները նկարահանել են ընկնելու պահը
Մեկ օրում հանրապետությունում արձանագրվել է 7 ավտովթար․ 2 մարդ զոհվել է, 7-ը՝ վիրավորվել
Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար բաց է
Վլադիկավկազի առևտրի կենտրոնում գազի պայթյունից հրդեհ է բռնկվել
Նորագավթի 61-ամյա բնակչի տանն ու ավտոմեքենայում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք
Իրանում հանվել է WhatsApp-ի և Google Play-ի օգտագործման արգելքը
ՄՊՀ-ն տուգանել է Երևանում և մարզերում գործող բենզալցակայաններ․ իրացրել են պահանջներին չհամապատասխանող բենզին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT