Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

21/11/2024 schedule20:05

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։

Ինչպես հայտնել են ՄԻՊ-ից, բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Մոնիկա Սանդրին։

Անահիտ Մանասյանն իր խոսքում նշել է, որ թեև մարդու իրավունքների պաշտպանության համակարգում փախստականներին վերաբերելի խնդիրները կարևորագույններից են, այնուամենայնիվ, հաճախ դրանք չեն արժանանում պատշաճ ուշադրության:

«Փախստականների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա բոլոր խնդիրները գտնվում եմ իմ անմիջական ուշադրության ներքո: Առանձին խումբ են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց իրավունքների պաշտպանությունը և խթանումը ևս ինձ համար ունի առաջնահերթ նշանակություն: Շատ կարևոր է, որպեսզի պետությունը փախստականների իրավունքների ապահովումն իրականացնի պատշաճ մակադակով, մասնավորապես, փախստականների առողջության պահպանման, կրթության իրավունքի ապահովման, աշխատանքի հնարավորութան և անվտանգության hամատեքստում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Միջոցառմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավորներ, ՀՀ առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների տեղակալները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ներկայացուցիչներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից, ՀՀ միասնական սոցիալական ծառայությունից, փախստականների հետ աշխատող «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությունից, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև փախստականներ, բռնի տեղահանված անձինք:

Աշխատաժողովի շրջանակներում անցկացվել է պանելային քննարկում՝ «Փախստականների իրավունքների ներկա վիճակը Հայաստանի Հանրապետությունում» թեմայով:

Մասնակիցներն անդրադարձել են փախստականների իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնական մարտահրավերներին և դրանց հաղթահարման լավագույն փորձին, վերջիններիս իրավունքների ոլորտում ձեռքբերումներին և առկա մարտահրավերներին, մեր երկրում նրանց իրավունքների պաշտպանության ներկա վիճակին, օրենսդրական բացերին:

Հատկանշական է, որ իրենց խնդիրների մասին խոսել են փախստականներն ու բռնի տեղահանված անձինք, որոնք հրավիրված են եղել աշխատաժողովին:

«Հարկ ենք համարում ընդգծել, որ փախստականների և ապաստան հայցող անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին անդրադարձ է կատարվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման մեջ: Վերջիններիս իրավունքների ապահովմանն ու պաշտպանությանն առնչվող օրենսդրության ուսումնասիրությունները վկայում են, որ խնդիրները, ունենալով համակարգային բնույթ, շարունակում են մնալ արդիական և գտնվում են Պաշտպանի ուշադրության կենտրոնում:

Բացի այդ, աշխատաժողովի մասնակիցների կողմից ներկայացվել են ներկայումս գործող բնակարանային ապահովման և սոցիալական պաշտպանության մեխանիզմները, աշխատաշուկային հասանելիությունը, ինչպես նաև փախստականների ներգրավվածության խթանման կարևորությունը և ինտեգրման փորձի փոխանակումը։

Հանդիպման ավարտին Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել այն կազմակերպություններին, պետական իրավասու մարմիններին և անհատներին, միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա գործընկերներին, ովքեր հանձնառու են լուծելու փախստականների և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության բնագավառում առկա խնդիրները:

Պաշտպանն ընդգծել է, որ մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հնարավոր է բարելավել միայն համատեղ աշխատանքի արդյունքում՝ հատուկ ընդգծելով, որ տեղահանված անձանց կամ փախստականների պատշաճ ինտեգրումը հնարավոր է բացառապես համագործակցային միջավայրում»,- ասված է ՄԻՊ հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
173 դիտում

Երևանի ամենահին՝ Կարմիր կամուրջը վերականգնվում է, այն մեր մշակութային ժառանգության կարևոր մասերից է. Ավինյան

Հրթիռների հետագա տեղակայման հարցը կորոշենք՝ կախված ԱՄՆ-ի և նրա արբանյակների գործողություններից. Պուտին

Շամպայն, կեղծ օղիներ, գինիներ և կոնյակներ. ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպքեր են բացահայտվել

Ռուսաստանն առանց միջուկային մարտագլխիկի բալիստիկ նոր հրթիռ է կիրառել. Պուտին

Տիեզերք արձակված «Սոյուզ-2.1» հրթիռն այլ իրերի հետ տիեզերագնացներին նաև Ամանորի ծանրոցներ և նվերներ կհասցնի

Կասեցվել է Գավառի կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Այս պահից սկսած Արևմուտքի հրահրած հակամարտությունն Ուկրաինայում ձեռք է բերում գլոբալ բնույթ. Պուտին

Ուժի ցուցադրում է, «ատամ» ցույց տալու միջոց. քաղաքագետը՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների մասին

ՀՀ-ն պատրաստակամ է իր հնարավորությունների չափով աջակցել Իսպանիայի ջրհեղեղի հետևանքների մեղմացմանը. փոխվարչապետ

Պարգևատրվել են Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության 55 կգ քաշային կարգի մրցանակակիրները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց կտա

Վթարային ջրանջատում Արարատում. որ քաղաքում և գյուղերում ջուր չի լինի նոյեմբերի 22-23-ին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Բաքվում մասնակցել է COP-29-ի գագաթնաժողովին

Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը. ինչ է քննարկվել

Ոչ պրոֆեսիոնալների պատճառով մարդիկ վստահությունը կորցնում են ամբողջ իշխանության նկատմամբ. քաղաքագետ. տեսանյութ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

ՀՀ-Իրան էլեկտրաէներգիայի փոխհոսքը 350 ՄՎտ-ից կդառնա 1200. ավարտին կհասցվի օդային գծի և ենթակայանի կառուցումը

Թեև համակարգում փախստականների խնդիրները կարևորագույններից են, հաճախ չեն արժանանում պատշաճ ուշադրության. ՄԻՊ

Ժամկետային զինծառայող Արման Ավագյանը հաղթել է իտալացի մասնակցին

Մհեր Գրիգորյանն ընդունել է միջազգային հեղինակավոր Ֆոսթեր ընդ Փարթներս ճարտապետական ընկերության պատվիրակությանը

Գերմանիան կշարունակի քաղաքական աջակցությունը Հայաստանին. Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն այցելել է ԱԺ

ԱՄՆ քաղաքացին մեղավոր է ճանաչվել դաշնային աշխատակիցների սպանությունները նախապատրաստելու համար

Առանձնապես ծանր հանցագործություն է բացահայտվել․ կասկածյալը «Պույի Արմենի» որդին է, տուժածը՝ «Կյաժ Կարենը»

Ժամկետային զինծառայողներ Սամվել Գրիգորյանը և Հրայր Ալիխանյանը բրոնզե մեդալներ են նվաճել

Կոչ ենք անում Բաքվին և Երևանին բաց չթողնել պատմական հնարավորությունը, խաղաղությունը մոտ է, քան երբևէ. Ֆիդան

ՆԳ նախարարությանը կից Կանանց հարցերով խորհրդի հանդիպում է անցկացվել Գյումրիում. ինչ է քննարկվել

Միրզոյանը Անտոն Հոֆրայթերին է ներկայացրել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ՀՀ տեսլականը

Այս պահին թիմային աղյուսակում ԶՈՒ հավաքականը հունահռոմեական ոճում 1-ին հորիզոնականում է. Պապիկյան

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

2024-ին կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, ավելացել է կիրառված այլ խափանման միջոցների թիվը

Ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանն արծաթե մեդալ է նվաճել

Հայ-էստոնական հարաբերություններն արագընթաց են զարգանում. Արսեն Թորոսյանն ընդունել է դեսպանին

Կպչուն ժապավենով պատին ամրացված «The Comedian» բանանը աճուրդում վաճառվել է 6,2 միլիոն դոլարով. ով է գնորդը

Անդրադարձ է կատարվել խաղաղության պայմանագրի քննարկումներին. վարչապետն ընդունել է Բունդեսթագի պատվիրակությանը

Բելգիացի քաղաքական գործիչները Ադրբեջանին կոչ են արել դուրս բերել զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքից

ԱԳ փոխնախարարը Բենժամեն Հադադին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Միջազգային քրեական դատարանը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին ձերբակալման հրաման է տվել

Հանքաքար վերամշակող ընկերությունում ապօրինի ջրառ է իրականացվել

Զախարովային ուղիղ եթերի պահին զանգահարել և խնդրել են չմեկնաբանել բալիստիկ հրթիռների թեման

«Կոկաին»-ի պարկեր՝ ՀՀ ժամանած օտարերկրացու մարմնում. կանխվել է 550 հազար դոլարի թմրամիջոցի ներմուծման փորձը