Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալյոշա Աբրահամյանի ընտանիքին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Ալյոշա Աբրահամյանի ընտանիքին՝ նրա մահվան կապակցությամբ: President.am-ը հրապարակել է նրա ցավակցական ուղերձը:

«Խորը վշտով տեղեկացա լեգենդար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանի մահվան մասին: Նա պաշտպանում էր ոչ միայն իր թիմի, այլեւ իր ժողովրդի պատիվը՝ միշտ մնալով բարձրության վրա թե՛ որպես մարզիկ, թե՛ որպես մարդ:

Ալյոշա Աբրահամյանի կորստից հետո, շնորհիվ նրա լեգենդար խաղի ու ֆուտբոլային կենսագրության, «Արարատ 73-ի» դարպասը կշարունակի մնալ անառիկ, իսկ նա մեր հիշողության մեջ կմնա որպես «մեր բոլորի դարպասի» անձնուրաց ու արժանապատիվ պաշտպանը: Ցավակցում եմ անվանի մարզիկի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու բոլոր ֆուտբոլասերներին եւ կիսում նրանց վիշտը»,- գրված է ուղերձում:

Ալյոշա Աբրահամյանը երկարատեւ հիվանդությունից հետո կյանքից հեռացել է երեկ՝ օգոստոսի 26-ին: Օգոստոսի 29-ին նա կդառնար 73 տարեկան: Հոգեհանգստի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ օգոստոսի 28-ին՝ 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցում: Թաղման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 29-ին՝ նրա ծննդյան օրը՝ 13:00-ին:

Տպել
791 դիտում

Հոգեկան խնդիրներ ունեցող հարևանուհու պատճառով տունը մոխրակույտի է վերածվել. տանտիրուհին օգնություն է խնդրում

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը չի մասնակցի ընտրություններին. գաղափարական սկզբունքի խնդիր է

Քրեական գործեր՝ հոգեբուժարաններում արձանագրված խախտումների վերաբերյալ

«Քաղաքացու որոշում» ՍԴԿ-ն հրապարակել է ցուցակի առաջին 31 թեկնածուների անունները

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել ձմեռային անվադողերով

Ես կլինեմ ՀՀԿ-ի կենտրոնական հարձակվողը. Մենուա Հարությունյան

Դեկտեմբերին արտահերթ ընտրություններ կլինեն նաեւ Ուրցաձորում, համայնքի ղեկավար են ընտրելու

«Ազգային Առաջընթաց» կուսակցության ցուցակը կին է գլխավորում

Գլխավոր դատախազությունը կարճել է Հայաստանում Քևին Օքսուզի դեմ հարուցված քրեական գործը

Գողություն Աբովյան փողոցի սրճարաններից մեկում. որոնվում է տեսապատկերված անձը (տեսանյութ)

ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանն այցելել է «Սպայկա» ընկերություն

Դատախազությունը նոր երևան եկած հանգամանքով վերանայման վարույթ կսկսի. Մարտի 1-ի գործով նախկին փոխոստիկանապետը փոշմանել է

ԱԳ նախարարի պաշտոնակատարն ընդունեց ՄԱԿ-ի հատուկ զեկուցողին

Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարին

ՕԵԿ համապետական ցուցակի առաջին տասնյակը. այն գլխավորում է Արթուր Բաղդասարյանը

Հայաստան ապօրինի թմրամիջոց ներկրելու հերթական դեպքն է կանխվել (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ

Նոյեմբերի 14-ի դրությամբ համաներմամբ ազատ է արձակվել 475 դատապարտյալ

Դեռ չեմ գիտակցում, որ աշխարհի չեմպիոն եմ. Սիմոն Մարտիրոսյան

Հռիփսիմե Խուրշուդյանն այլեւս ՀՀ հավաքականի անդամ չէ. Փաշիկ Ալավերդյան