2008-ի մարտի 3-ին բաժնում մեզ ծեծեցին. ստիպում էին գրել, թե Նիկոլը զենքեր է բաժանել

«2008 թվականի մարտի երեքին ոստիկանության բաժնում մեզ ծեծեցին: Ամենաահավորն էն էր, որ ստիպում էին գրել, թե Նիկոլն ապստամբության կոչ էր անում, զենք էր բաժանել, պիտի հելնենք»: Մարտիմեկյան արյունալի դեպքերի ծեծուջարդի մասին պատմում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրություն այցելած ազատամարտիկ Վասիլ Խանաղյանը: Ասում է՝ Մարտի մեկը հո մենակ Երեւանու՞մ չի եղել, մարզերում էլ է եղել: Խանաղյանի խոսքով՝ ինքն ու շատ այլ մարդիկ տասը տարի ապրել են վիրավորանքով ու ցավով:

Վասիլ Խանաղյանը Արարատի մարզի Մասիս քաղաքից է: Ազատամարտիկը հիշում է, որ 2008 թվականի մարտի երեքին իրեն ու էլի մարդկանց տարան Մասիսի ոստիկանության բաժին ու ծեծեցին, որովհետեւ իրենք ակտիվ մասնակցում էին նախորդ օրերի հանրահավաքներին.

«Ինձ տարան ամսի երեքի առավոտյան: Մեզ վերաբերվում էին որպես երրորդ սորտի մարդ: Ճուտը՝ Մասիսի պետի տեղակալ Արթուր Զաքարյանը, սադրիչներից մեկն էր Մարտի մեկի ժամանակ: Ես լրիվ տեսել եմ, հիշում եմ: Բերեք դեմս նստեցրեք, ես կասեմ: Մի ամբողջ օր ծեծում, հայհոյում էին: Բացի էդ հայհոյանքները, ամենաահավորն էն էր, որ թքում էին մեր վրա: Ամեն ձեւ կոտրեցին, էդ Ճտի կաբինետում»,- մեր զրույցում ասում է Վասիլ Խանաղյանն ու նշում, որ «Ճուտն այդ ժամանակ աշխատում էր քրեականում»: Ճուտ մականունով Արթուր Զաքարյանը ներկայումս Արարատի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալն է:

Խանաղյանի խոսքով՝ ոստիկանության բաժնում ինքը մենակ չէր, էլի մարդկանց էին տարել ու իրենց հերթով ծեծում էին՝ Արթուր Զաքարյանը, հետո Գագիկ Բեգլարյանը, ոստիկանապետ Գագիկ Բադալյանը. «Դրանք, էդ «ճտերով» ծեծեցին, մի ամբողջ սուտկա պահեցին, ջուր չտվեցին: Ստիպված ասել եմ ՝ զուգարան եմ գնում, որ ջուր խմեմ գոնե: Ամբողջ գիշեր պահել են»,- ասաց Վասիլ Խանաղյանը:

«Ասում էին՝ գրեք, որ զենքեր կան: Ասում եմ՝ էդ դուք եք արել, մենք՝ ընդհակառակը, կանգնած էինք ոստիկանների կողքին, որ բախում չլինի հանկարծ: Էն ժամանակ մարզի դատախազն էլ Պարսամյան Սուրիկն էր: Էկավ, բա թե՝ գրի՛: Չէի գրում, իմ վրա գործեր սարքեցին, ամբողջ գիշեր էլ մի նեղ, փոքր խցում պահեցին»,-մեր զրույցում պատմում է Վասիլ Խանաղյանն ու նեղսրտում, որ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե Մարտի մեկը բացահայտված է, այնինչ, Ճուտ մականունով Արթուր Զաքարյանը դեռ աշխատում է ոստիկանական համակարգում.

«Արթուր Զաքարյանը ո՞նց ա Մարտի մեկ բացահայտելու, եթե էդպիսի սադրիչ բաներ ա արել: Այ էս ա ցավը: Դրանց մի մասը գնացել ա հանգստի, մի մասի պաշտոնն էլ բարձրացրել են: Բա իմ բարոյական վնասի համար ո՞վ ա պատասխան տալու: Էրկու տարի ինձ անընդհատ տարել-բերել են: Գրի, հա գրի, գրի, հա գրի: Ես ո՞նց կարայի էդ գրեի: Ճտի տեղը բաժինը չի, Ճտի տեղը կամ Սովետաշենն ա, կամ, չգիտեմ, Արթիկը (նկատի ունի քրեակատարողական հիմնարկը.-հեղ.): Տասը տարի ա անցել, բայց ես որ հիշում եմ էդ ամենը, էլի հուզվում եմ, չգիտեմ»,- ասում է Խանաղյանը:

«Հայկական ժամանակ»-ը երկու օր շարունակ փորձեց մեկնաբանություն ստանալ ոստիկանության աշխատակից Արթուր Զաքարյանից, սակայն ոստիկանության բաժնից մեզ անընդհատ տեղեկացնում էին, որ Զաքարյանը տեղում չէ: Ապա, իմանալով, թե ինչ թեմայի մասին է մեկնաբանություն պետք, Զաքարյանը հերթապահի միջոցով փոխանցեց, որ հեռախոսով չի կարող պատասխանել որեւէ հարցի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30089 դիտում

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան