Հայաստանն ու Շվեյցարիան զարգացնում են բազմոլորտ փոխգործակցությունը․ նախագահն ընդունել է դեսպանին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ստեֆանո Լազարոթոն:

Ինչպես հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից, Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ դիվանագիտական առաքելությունը ստանձնելու առթիվ եւ հաջողություններ մաղթել այդ պատասխանատու աշխատանքում:

Նշելով, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձեւավորված բարեկամական հարաբերություններ ունեն՝ Հանրապետության նախագահը գոհացուցիչ է համարել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու հումանիտար ոլորտներում համագործակցության ներկա մակարդակը, միաժամանակ նկատելով, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:

Նա համոզմունք է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեության շնոր­հիվ փոխգործակցության օրակարգն էլ ավելի կընդլայնվի:

Դեսպան Լազարոթոն իր հերթին նշել է, որ երկու երկրների բարեկամական հարաբերությունները հետեւողականորեն զարգանում են եւ 2011 թվականին Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան բացումը մեծապես նպաստել է կառուցողական երկխոսության ընդլայնմանը: Նա պատրաստակամություն է հայտնել ներդնել բոլոր ջանքերը՝ առավել զարգացնելու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը:

Տպել
420 դիտում

Գործարարները պատրաստակամություն են հայտնել աջակցել «Իմ քայլը» հիմնադրամին ոչ միայն ֆինանսապես

Քիչ առաջ Վանաձորում բերման են ենթարկել «օրենքով գող» Օշականցի Գեւորիկի եղբորորդուն

Հայկական ստորաբաժանումը առաջիկայում լիովին պատրաստ կմեկնի Սիրիա. Դավիթ Տոնոյան

Կարգադրվել է բարձրացնել զինվորականներին տրվող ներքնաշորերի որակը. Դավիթ Տոնոյան

Արցախում կայացել է մարտավարական զորավարժություն. ՊԲ-ն ներկայացնում է լուսանկարներ

Բուռն քննարկումներից հետո ՀԱԿ-ը որոշել է չմասնակցել արտահերթ ընտրություններին

Հայաստանի մի մասում անձրեւ, մյուսում՝ ձյուն է սպասվում. ԱԻՆ-ը հորդորում է անցնել ձմեռային անվադողերի

Գալուստ Սահակյանին փոխարինելու է Նաիրա Կարապետյանը

Պարգեւատրվել են լավագույն պարտադիր ժամկետային զինծառայողների ուսուցիչները

Դատախազությունն ուսումնասիրում է Հակոբ Հակոբյանի հայտարարությունը՝ կեղծ դեղեր գնվելու մասին

Հիմա էլ որպես ընդդիմություն են ստում. վերջին վարիանտ՝ Սերժ Սարգսյանը չէր հրաժարվի նաեւ ժողովրդի դեմ չերյոմուխա կիրառել

Քաղաքապետը Միջազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահի հետ հանդիպմանը կարևորել է պարասպորտի զարգացումը

Քրեական հեղինակություն Շալիկոյի սպանությունը նախապատրաստելու համար մարզիկին մեղադրանք է առաջադրվել

Ամփոփվել են ՎՏԲ-Հայաստան Բանկի #երբշահումես  մարքեթինգային արշավի արդյունքները

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Վարչապետի խորհրդականը՝ ռեյտինգային թեկնածու

Ազգային ժողովի արձակումից հետո նոյեմբերի 11-ին տեղի կունենա առաջին լիագումար նիստը

Թուրքիային Քեմալ Օքսուզին հանձնելու միջնորդությունը ստացվել է ԱՄՆ-ի միջնորդությունը բավարարելուց հետո

Քունջութի յուղից և մածուկից մինչև դիզայն ու փրոդաքշն. սփյուռքահայերի բիզնեսը Հայաստանում (տեսանյութ)

Աննա Հակոբյանն այցելել է սիրված դերասան, թատրոնի ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանին