Սահմանամերձ տավուշցին կրակոցներից դուխը չի գցում. բերքահավաք՝ ամենաթեժ կետերում (լուսանկաներ)

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդի տարածաշրջանում խաղողի բերքահավաքը երեկվանից մեկնարկել է: Չնայած հակառակորդի կրակոցներին, սահմանամերձ բնակիչները դուխները չեն գցում, շարունակում են մեծ թափով խաղողաքաղ իրականացնել ու թուզ հավաքել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, ով երեկ անձամբ է այցելել բերքահավաք իրականացնող համայնքներ, եղել մթերող գործարանում ու տեղում ծանոթացել իրավիճակին. «Ամենամեծ այգիներն ունի Պառավաքար համայնքը, որտեղ սպասվում է մոտ 2500 տոննա բերք: Մթերումն իրականացվում է Բերդ քաղաքում տեղակայված մթերման կետում՝ 1կգ-ը՝ 140 դրամով: Բնակիչների հետ կնքված է պայմանագիր՝ եռօրյա ժամկետում գումարը փոխանցվում է»,- ասաց մարզպետը:

Վահե Ղալումյանի խոսքով՝ նախորդ տարվա համեմատ բերքն այս տարի աննախադեպ շատ է. «Օպտիմալ հաշվարկներով՝ 5000 տոննա խաղող է լինելու միայն Բերդի տարածաշրջանից, նախորդ տարվա 3500-ի փոխարեն»:

Մարզպետն ուրախությամբ փաստեց, որ աննախադեպ է նաեւ թզի բերքն ու մթերման գործընթացը. «Սկսել են թուզ մթերել Մովսես եւ Այգեձոր համայնքներում, 150 տոննայից ավելի արդեն իսկ մթերվել է Վրաստանից ժամանած գործարարների կողմից՝ սառնարան բեռնատարներով, 3 այգեձորցի էլ սեփական միջոցներով են բեռնատարներ գնել ու մթերում են իրականացնում: Մթերման գինը 700-800 դրամ է»,- ասաց Ղալումյանը, հիշեցնելով նախորդ տարվա գինը՝ 250-300 դրամ:

Մարզպետի խոսքով՝ ինքը երեկ անձամբ եղել է Պառավաքարի խաղողի այգիների ամենավտանգավոր կետերում, վստահեցնում է, բնակիչները մեծից փոքր աշխատում են այգիներում՝ ապացուցելով, որ իրենք ոչնչից չեն վախենում. «Իհարկե, վտանգը կա, բայց ողջ գյուղը իրար թեւ թեւի տված, իրար օգնելով խաղողաքաղ են անում»:

Վահե Ղալումյանի խոսքով՝ մարզում մեծ թափով ճանապարհաշինություն է իրականացվում պետական միջոցներով ու տարբեր ծրագրերով. «Մրցույթները կայացել են, շինարարությունը սկսվել է, շուտով կավարտվեն: Բերդ-Այգեձոր-Չինարի ճանապարհն է նորոգվում»:

Անդրադառնալով վերջին օրերին սահմանամերձ բնակավայրերի վրա հակառակորդի արձակած կրակոցներին՝ մարզի ղեկավարն ասաց, որ շոշափելի վնասներ չեն գրանցվել, բայց նաեւ նշեց՝ ամենամեծ վնասը Կոթի համայնքի վիրավոր բնակիչն էր, ով չնայած իրեն լավ էր զգում, բայց սեփական նախաձեռնությամբ տեղափոխվել է Երեւան՝ հետազոտման:

Վահե Ղալումյանի խոսքով՝ ներկայումս աշխատանքներ են տարվում համայնքներում արագ լուծում պահանջող խնդիրների լուծմանը, հիմնականում խմելու եւ ոռոգման ջրի խնդիրներին. «Դպրոցներում են շինարարություններ իրականացվում տարբեր միջոցներով, քայլեր են արվում չգազաֆիկացված համայնքներում գազաֆիկացնելու ուղղությամբ»: Այս ամենին զուգահեռ, ըստ մարզի ղեկավարի, խնդիր է դեռեւս մարզի հատկապես Իջեւանի տարածաշրջանում կաթի մթերման հարցը, չնայած այս ուղղությամբ որոշակի քայլեր ու պայմանավորվածություններ արդեն իսկ կան, սակայն մի շարք համայնքներում կաթի մթերման խնդիրը լուրջ է, ինչի հետեւանքով շատ բնակիչներ պարզապես կովերին չեն կթում՝ կաթը տալով հորթերին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9546 դիտում

7 տարի անց սառույցը հալվու՞մ է. պատժամիջոցների ու սպառնալիքների ներքո Իրանը ուղիղ բանակցել է ԱՄՆ-ի հետ

Արցախցիների դժգոհությունների վրա «ձեռքերն են տաքացնում». Կառավարության հետ վերջնագրերով թող չխոսեն. Ստեփանյան

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում