Երևան
12 °C
Վճռաբեկ դատարանը Մարտի 1-ի տասը զոհերի իրավահաջորդների բողոքն առանց քննության է թողել:
Այս մասին մեր հարցին ի պատասխան ասաց իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը: Վերջինս Վճռաբեկ դատարանի որոշումը ստացել է երեկ:
Հետաքրքիր «պատահականությամբ» տուժողների իրավահաջորդների բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավորներն այն անձինք են, որոնք կամ քննել են Մարտի 1-ի գործը կամ պաշտպանել այդ գործով մեղադրանքը:
Մասնավորապես՝ բողոքն առանց քննության թողնելու որոշում է կայացրել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի հետեւյալ կազմը՝ նախագահ՝ Լիլիթ Թադեւոսյան, Սամվել Օհանյան, Արթուր Պողոսյան, Համլետ Ասատրյան եւ Ելիզավետա Դանիելյան:
Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը Մարտի 1-ի գործով Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի, Գեւորգ Մանուկյանի, Գագիկ Ջհանգիրյանի եւ մի քանիսի գործով մեղադրող դատախազներից մեկն է եղել: Նա Մարտի 1-ի գործով կրկին նախկին դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է: Թադեւոսյանը վերջերս է նշանակվել Քրեական պալատի նախագահի պաշտոնում:
Արթուր Պողոսյանը եղել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի վերաքննիչ բողոքը քննած դատավորների կազմում:
Համլետ Ասատրյանը՝ Նիկոլ Փաշինյանի վճռաբեկ բողոքը քննած դատավորների կազմում, իսկ Ելիզավետա Դանիելյանը՝ Սասուն Միքայելյանի: Ինչ վերաբերում է Սամվել Օհանյանին, ապա նա էլ է եղել վճռաբեկի կազմում այն ժամանակ, երբ վճռաբեկ դատարանը մերժել է Մարտի 1-ի գործով դատապարտված անձանց բոլոր բողոքները։
Այս նույն կազմը, սակայն վարույթ է ընդունել Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալներից Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշման դեմ ներկայացված ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, ինչպես նաեւ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված բողոքը:
Սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին է պատասխանել Մարտի 1-ի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը:
- Պարոն Գրիգորյան, ի՞նչ պատճառաբանությամբ է տուժողների իրավահաջորդների բողոքը Վճռաբեկ դատարանը թողել առանց քննության:
- Այն պատճառաբանությամբ, որ տուժողների իրավահաջորդները իրավունք չունեն նման բողոք ներկայացնել: Դատարանը բացարձակապես անտեսել է այն, որ կայացված որոշումը ուղղակիորեն առնչություն ունի իրենց հարազատների կյանքի իրավունքի դատավարական երաշխիքներին: Սրա վերաբերյալ որեւէ դատողություն չկա:
- Պարոն Գրիգորյան, բայց ինչո՞ւ չպետք է իրավահաջորդները բողոք ներկայացնեին:
- Իհարկե, պետք է ներկայացնեին: Այդ որոշումը հանգեցնում է նրան, որ նույնիսկ եթե քննությունը հասնի անձանց, ովքեր ենթադրաբար սահմանադրական անձեռնմխելիությունից են օգտվում, ապա քննությունը այդտեղ դադար է առնելու: Այդ անձեռնմխելիությունից օգտվող անձանց վերաբերյալ վարույթները դրանցից այն կողմ չեն գնալու, ինչը ուղղակիորեն կյանքի իրավունքի գործերով արդյունավետ քննության երաշխիքի խախտում է:
- Որոշումը կայացրած դատավորների կազմը հայտնի է: Ի՞նչ եք կարծում՝ նրանք չպե՞տք է ինքնաբացարկ հայտնեին:
- Փաստացի, առնվազն 5 դատավորիից չորսը ուղղակիորեն քննել է Մարտի 1-ի վերաբերյալ գործերը մեկը՝ պաշտպանել է մեղադրանքները: Իրենք կոնկրետ այս գործով արդեն ունեն հստակ ձեւավորված համոզմունք, որը իրենց անկողմնակալությունը լրջորեն կասկածի տակ է դրել: Իրենք առհասարակ անկողմնակալ չեն եւ ոչ միայն անկողմնակալ չեն, նրանք նույնիսկ կողմ են այս դատավարությունում: Նամանավանդ Մուշեղ Սաղաթելյանի ՄԻԵԴ վճռից հետո կոնկրետ դատավորներ կան օրինակ Պողոսյանը եւ Ասատրյանը, որ արդեն ուղղակիորեն կողմ են: Այսինքն՝ Մարտի 1-ի գործի քննությունը եթե խորացավ այն ուղղությամբ, որ ուղղությամբ որ նախանշել էր Եվրոպական դատարանը, մենք այս մարդկանց պատասխանատվության ենթարկելու խնդրի առաջ ենք կանգնելու եւ իրենք սա գիտակցում են: Այս գործով նրանք անելու են ամեն ինչ, որպեսզի այդ պատասխանատվությունը չկրեն: Ամփոփ ասեմ՝ կոնկրետ կայացված որոշումը եւ Վճռաբեկ դատարանում այս կազմով վճռաբեկ բողոքների քննությունը արդեն ապացուցում է, որ Հայաստանի արդարադատության համակարգն ի վիճակի չէ քննել Մարտի 1-ի գործը: Հայաստանի արդարադատության համակարգի առանցքային դերակատարները Մարտի 1-ի գործով կողմեր են հանդես գալիս: Նրանք ոչ միայն անկողմնակալ չեն կարող լինել, նրանք արդեն իսկ կողմ են, ինչը նշանակում է, որ Մարտի 1-ի գործով բացահայտումները եւ արդարադատությունը կոնկրետ գործող Կոնվենցիոն արդարադատության համակարգի շրջանակներում իրենց իսկ գործողություններով իրենք անհնար են դարձրել: Հիմա անցումային արդարադատությունը իրենք են թելադրում, այլեւս ո՛չ գործադիր իշխանության պահանջն է, ո՛չ էլ հանրության, դատավորներն իրենք են հենց սրանով անցումային արդարադատության պահանջ թելադրել: Միանշանակ պետք է ինքնաբացարկ հայտնեին, այնպես ինչպես դատավոր Ազարյանը վերաքննիչ դատարանում եւ նրանք հաշվենկատորեն այդ բանը չեն անում, որովհետեւ սա իրենց համար հնարավորություն եւ առիթ է, որ իրենք իրենց պաշտպանեն այս գործով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թմբուկների առցանց դասի ժամ. վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀԷՑ-ը կսուբսիդավորի 3 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող աշխատակիցների էլեկտրաէներգիայի սպառման ծախսերը
ՀՀ ԱԺ պատվիրակությունը կգործուղվի Ստրասբուրգ՝ մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին
Արտակարգ դեպք Սևանում նոր կառուցվող հյուրանոցում. աշխատակիցը բարձրությունից ընկել է ու մահացել
Սրբուհի Գալյանը հանդիպել է ֆրանսիական համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ
2025 թվականի լավագույն մարզիկները. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Կառավարությունը սպորտի զարգացման գործընթացն ավելի հասցեական և արդյունավետ է դարձնելու. վարչապետ
Յուրի Սարգսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցում կիրականացվեն վերակառուցման և բարեկարգման աշխատանքներ
Իրանը Միացյալ Նահանգներին ներկայացրել է հակամարտությունը լուծելու կարևոր առաջարկ. Թրամփ
Սպորտի ոլորտում տարվա լավագույն մարզիկները պարգևատրվել են. լուսանկարներ
Գավառում «ՎԱԶ 21099»-ը բախվել է բնակչի տան քարե պարսպին և կողաշրջվել․ կա վիրավոր
Իրանի համար ծայրահեղ և վերջին ժամկետը վաղն է. ԱՄՆ նախագահ
Մոսկվայում մահու չափ վախենում են Երևանի մի որոշումից. Պուտինի հայտարարությունը խայտառակություն էր. տեսանյութ
ՓԾ տնօրենը Հատուկ նշանակության փրկարարական կենտրոնում ծանոթացել է նյութատեխնիկական հագեցվածությանը. տեսանյութ
Կանխվել է ծանր հանցագործություն. կալանավորվել են 33 և 38 տարեկան տղամարդիկ. տեսանյութ
Սրանք քաղաքական տզրուկներ են, պարազիտներ. որ էդքան ուժեղ տղերք եք, ինչի՞ եք ընտրակաշառք բաժանում. տեսանյութ
Ինչ է կատարվել Էկոնոմիկայի նախարարությունում. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Կրակոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում․ կա վիրավոր
Պարեկներն անցած շաբաթ հայտնաբերել են 400 ոչ սթափ վարորդ. տեսանյութ
ՀՀ տարածքում կցրտի 4-6, մի շարք մարզերում՝ 6-8 աստիճանով. ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Սամվել Կարապետյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը լեզու չեն գտել իրար հետ. կոալիցիա չեն կազմի
Դատախազությունը պահանջում է Հովիկ Աբրահամյանի եղբորից և 2 փեսայից բռնագանձել 20 անշարժ գույք, 1 մլրդ դրամ
10 մլն ռուբլի պարտքը ստանալու համար խոշտանգել են տղամարդուն ու նրա անչափահաս եղբորորդուն. նախաքննության ավարտ
Հայտնաբերվել ու ձերբակալվել են հետախուզվողներ
Հարավային Կովկասն այսօր արդեն վերածվում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոնի. Ալիև
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է Կահիրեի աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր
ԱԺ այգում տեղի է ունեցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան կարգ. լուսանկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր
Զվարճալի է Ծառուկյանի և Կարապետյանի խոսքն արտագաղթի մասին, երբ մեկի որդին Բելառուսում է, մյուսինը՝ Կալուգայում
Մարզական վարկանիշավորման սանդղակի առաջատարները կստանան մարզագույք
Քուվեյթին իրանական հրթիռների հարվածների հետևանքով կան տուժածներ
42-ամյա Գրիգոր Հակոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Կողեսի՝ ավելի քան 1 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Փոփոխություններ են առաջարկվում պարտադիր զինծառայության կարգավորումներում. հանձնաժողովը բացասական է արձագանքել
Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am
Ընդդիմադիրները կեղծում են անգամ երեխաների զգացմունքները. Չախոյանը հրապարակել է ֆեյք և իրական տեսանյութերը
Իրանը հայտնել է ԻՀՊԿ հետախուզության ղեկավար Մաջիդ Խադեմիի սպանվելու մասին
TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ տվել է մի առավելություն՝ սահմանին կրակոցներ չկան. Քոչարյան
Նոր նշանակում Քննչական կոմիտեում
Մոսկվայում փորձ է արվել ՀԱՊԿ-ի հետ գործողությունները կապել ԼՂ վիճակի հետ, բայց կառույցն անելիք ուներ. Քոչարյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT