Միջադեպ. Արթուր Գեւորգյանից բողոքող բռնցքամարտի գործիչների ասուլիսը տապալվեց

ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանից բողոքող բռնցքամարտի գործիչների ասուլիսը չկայացավ: Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, նրանք եկել էին պարզաբանումեր տալու, սակայն Գեւորգյանին պաշտպանող կողմից որոշ մարդիկ, այդ թվում՝ մարզիկներ ու մարզիչներ եկան, իրենց դժգոհությունները ներկայացրին, լրագրողներն էլ չկարողացան մինչեւ վերջ ուղղել իրենց հարցերը:

Գեւորգյանին պաշտպանող կողմից եկածների թվում էր բռնցքամարտիկ Անժելիկա Ստեփանյանը, նրա մայրը եւ քույրը: Հատկապես զայրացած էր քույրը՝ Նանե Ստեփանյանը: Նա պատմեց, որ Գեւորգյանի կողմից ֆեդերացիայից հեռացված եւ նրա դեմ բողոքող մարզիչներից մեկը՝ Ռաֆայել Մեհրաբյանը, միջազգային մրցաշարի ժամանակ հարվածել է իր քրոջը՝ Նանեին: Նրա խոսքով՝ Գեւորգյանն իրենց խնդրել է բողոք չներկայացնել մարզչի դեմ, քանի որ տարիքով է, եւ խոստացել է լուծել հարցը: Հետագայում մարզիչը հեռացվել է:

Ավելի վաղ այս միջադեպի մասին խոսել էր նաեւ Գեւորգյանը: Օրեր առաջ իր հրավիրած ժողովի ժամանակ նա ասել էր նույնը, ինչ այսօր ասաց Նանեն: Նշել էր, որ պարզել է, որ մենամարտի ժամանակ Մեհրաբյանը հարվածել ու հայհոյել է աղջկան: Ասել էր, որ խոսել է նաեւ այդ մենամարտում Անժելիկայի մրցակցի մարտավկայի հետ, հասկացել է՝ ինչ է տեղի ունեցել ու խնդրել աղջկա ծնողներին չբողոքել, իսկ մարզչին հեռացրել է:

Գեւորգյանին պաշտպանող կողմը: Ձախից՝ Անժելիկա Ստեփանյանի մայրը, նրա հետեւում Անժելիկա Ստեփանյանը, իսկ կողքին Նանե Ստեփանյանը

Բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ այս աղմուկն առաջացել է նախագահի ընտրություններից հետո: Օգոստոսի 2-ին Գեւորգյանը, որը միակ թեկնածուն էր, վերընտրվեց: Դրանից հետո բռնցքամարտի մի շարք ներկայացուցիչներ ոտքի կանգնեցին, դիմեցին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանին, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարար Լեւոն Վահրադյանին: Ըստ նրանց՝ ընտրություններն անցել էին խախտումներով:

Նախարարությունը դիմեց ԱԻԲԱ (բռնցքամարտի միջազգային միություն): Գեւորգյանի խոսքով՝ ԱԻԲԱ-ն դրանից հետո իրենցից ընտրությունների վերաբերյալ փաստաթղթեր է խնդրել, ուսումնասիրել ընտրությունների ընթացքն ու կոշտ պատասխան տվել ՀԱՕԿ-ին ու նախարարությանը, եւ հենց այդ պատճառով էլ իրենից բողոքողները որոշել են նոր ֆեդերացիա հիմնել:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

Տպել
2884 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց