Երևան
12 °C
Բռնցքամարտի այն մարզիչները, որոնք դժգոհ է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից (ՀԲՖ) ու նախագահ Արթուր Գեւորգյանից, չէին եկել նրա հրավիրած ժողովին: Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, Աշխատանքային ռեզերվներ ՄՀԿ-ում նա հանդիպում էր կազմակերպել ՀԲՖ անդամների ու այն մարդկանց միջեւ, որոնք ինչ-ինչ պատճառներով նախկինում հեռացվելուց հետո բողոքներ ունեն եւ այլ ֆեդերացիա են հիմնել: Գեւորգյանը ցանկանում էր, որ նրանք անձամբ իրեն հայտնեն իրենց դժգոհությունները:
«Անձամբ զանգել եմ բոլորին: Ում հեռախոսահամարը չունեի, ընկերոջն եմ ասել, որ իմ անունից խնդրում եմ՝ ասեք, հրավիրեք, թող գան»,- ասաց նա:
Այդ մարզիչների դժգոհության պատճառներից մեկն օգոստոսի 2-ին կայացած ՀԲՖ նախագահական ընտրություններն են, որում վերընտրվեց Գեւորգյանը (միակ թեկնածուն էր): Այնուհետեւ նրանք հանդիպում ունեցան Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Հետո էլ ՀՀ Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը նամակ ուղարկեց ԱԻԲԱ (բռնցքամարտի միջազգային) միություն:
«ԱԻԲԱ-ն համապատասխան փաստաթղթերը պահանջեց, Ճշտեց ընթացակարգը՝ ինչպես են եղել ընտրությունները, եւ շատ կոշտ պատասխան տվեց ՀԱՕԿ-ին եւ սպորտի նախարարությանը, այն մակարդակով, որ իրենք կհրավիրվեն պատասխանատվության եւ բացատրություն տալու, թե ինչու են միջամտում ՀԲՖ-ի գործերին»,- ասաց Գեւորգյանը՝ ավելացնելով, որ տեսնելով, որ օրինական ճանապարհով չեն կարող իրենց ուզածին հասնել, որոշել են այլ ֆեդերացիա հիմնել, ինչը, ըստ նրա, աբսուրդ է:
Տեւական ժամանակ ֆեդերացիան եղած դժգոհությունների վերաբերյալ պաշտոնական դիմումներ չի ստացել: Առաջին անգամ այդ մասին իմացել է ԱԻԲԱ-ից. այնտեղից են տեղեկացրել, որ ՀԱՕԿ-ն ու նախարարությունն ընտրությունների հետ կապված վերապահումներ ունեն: Գեւորգյանի խոսքով՝ բավական ուշ ստացել են բողոքի վերաբերյալ մի գրություն, որում առկա ստորագրությունների վերաբերյալ կասկածներ ունի:
«Նախարարությունից ուղարկել էին ստորագրություններ, նշվում է, որ որոշակի բողոքներ ունեն: Աչքի տակով անցկացնելով տեսա մարդկանց, եւ զանգահարեցինք մի քանիսին, ովքեր կտրականապես հրաժարվեցին, որ իրենք ստորագրել են: Սա արդեն քրեական հանցագործություն է: Եվ, եթե ուշադրություն դարձնեք, առաջին էջում ստորագրած եւ վերջին էջում հաստատող ստորագրությունների մեջ նույն մարդկանց անունների դիմաց տարբեր ստորագրություններ են: Շատերին չեն ասել՝ ինչի համար են ստորագրում, ասել են՝ ստորագրեք, որ ժողով անենք, հավաքվենք»,- ասաց նա:
Գեւորգյանը կարծում է, որ այս ամենը հրահրել է Ծառուկյանը: Նա նշում է, որ ՀԱՕԿ նախագահն իրականությանը չհամապատասխանող օրենքներ է մեջբերել նոր ֆեդերացիա ստեղծելու գաղափարը հիմնավորելու համար:
«Ծառուկյանը հրահրեց, ոգեւորեց նրանց եւ ոչ իրավական ձեւակերպումներ արեց, որ մենք կստեղծենք նոր ֆեդերացիա, այսինքն՝ մենք կճանաչենք, եթե մենք չճանաչենք, ԱԻԲԱ-ն չի ճանաչի, մենք, որ ճանաչում ենք, ԱԻԲԱ-ն իրավունք չունի չճանաչելու: Օրենքի հետ կապ չունեցող արտահայտություններ են: Օլիմպիական կոմիտեն եւ սպորտի նախարարությունը վերադաս մարմին չէ (խմբ. ՀԲՖ-ին)»,- ասաց նա:
Ըստ ՀԲՖ նախագահի՝ մարզաձեւի շուրջ ստեղծված սկանդալն արշավ է իր դեմ: Կարծում է, որ պատճառն այն է, որ ավելի վաղ հայտարարել է, որ 2020 թ. պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել ՀԱՕԿ նախագահի ընտրություններում:
«Մի անգամ լրագրողները հարց տվեցին՝ հնարավո՞ր է՝ ՀԱՕԿ ընտրություններին մասնակցեք: Պատասխանեցի, որ դեռ շուտ է այդ մասին խոսել, բայց, եթե հարցնում եք, ասեմ, որ ոչ թե հնարավոր է, այլ այո՛, մասնակցելու եմ: Դրանից հետո սկսվեց որոշակի կասկածելի արշավ: Դա էլ եմ ասում, դեռ շուտ է, շուտ եք սկսել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է մարզիչների ու որոշ ծնողների բողոքներին, Գեւորգյանը նշում է, որ ֆեդերացիան կայացրած յուրաքանչյուր որոշման համար բացատրություն ունի: Պատմեց, որ մարզիչներից մեկը, օրինակ, հեռացվել է աղջիկ բռնցքամարտիկին հարվածելու ու հայհոյելու համար: Մեկ այլ դեպքում ծնողը տեղեկանալով, որ ֆեդերացիան իր երեխային միջազգային մրցաշարի չի ուղարկում, քանի որ ցուցանիշները չեն բավարարում, պատրաստականություն է հայտնել ինքը ֆինանսավորել նրա մասնակցությունը: Մարզիչը պահանջվածից ավելի գումար է վերցրել, ինչի համար հեռացվել է: Որոշ ծնողների էլ, ըստ նրա, գուցե չեն գոհացնում խիստ չափանիշները:
«Պատանիների մոտ ստուգվում են դպրոցի ցուցանիշները: Եթե դպրոցում շատ վատ ես սովորում, չես գնում Եվրոպայի առաջնություն, այլ գնում է 2-րդ համարը: Նախորդ օրը ֆեյսբուքով ինձ մի ծնող գրել է, որ իմ տղան հաղթող է դարձել, բայց նրան չեն տանում: Տպավորություն է ստեղծվում, որ կա ինչ-որ անարդարություն, բայց նրա տղան իրեն անշնորհք է պահել ռինգում եւ որակազրկվել է. հայհոյել է հակառակորդի մարտավկային: Հասկանո՞ւմ եք՝ մեզ վաղվա քաղաքացի է պետք»,- ասաց նա:
Գեւորգյանն ընդգծեց, որ ֆեդերացիան բարձր արդյունավետությամբ է աշխատում: Կարողանում է այնպես անել, որ հավաքականները համալրվեն տաղանդավոր մարզիկներով: Նաեւ կազմակերպում է, որ համապատասխան որակներ ունեցող բռնցքամարտիկներն ուժերը փորձեն պրոֆեսիոնալ բռնցքամարտում ու գումար աշխատեն:
«Մեր շնորհիվ մեր տղաներից շատերը տարեկան աշխատում են այնքան գումար, որքան Հայաստանում վաստակում է օլիմպիական չեմպիոնը: Սա ամենափայլուն օրինակն է, սա իդեալական մոդել է, որ տժվժիկի պատմությունը չդառնա, երբ դու մի կոպեկ փող ես տալիս, մեքենա ես նվեր տալիս, հետո ամբողջ կյանքում քթերից բերում ես, այլ նա ինքնուրույն վաստակում է եւ ոչ մեկիս պարտք չէ, դու ուղղակի ճիշտ ճանապարհ ես ցույց տալիս, ճիշտ ուղու վրա ես դնում»,- ասաց նա:
ՀԲՖ նախագահը հերթական անգամ ցուցադրեց Բռնցքամարտի Եվրոպայի միության (EUBC) նախագահ Ֆրանկո Ֆալչինելիի նամակը եւ հորդորը չմիջամտել ՀԲՖ գործերին: Նշեց, որ տեղեկություններ ունի, որ ցանկանում են նաեւ բռնցքամարտի եւս մեկ՝ 3-րդ, ֆեդերացիան բացել, սակայն միայն իրենց՝ ՀԲՖ-ի միջոցով բռնցքամարտիկները կարող են միջազգային մրցաշարերի մասնակցել, քանի որ միջազգային կազմակերպությունները միայն իրենց են ճանաչում: Նաեւ ասաց, որ այս աղմուկն իրենց չի խանգարում, ֆեդերացիան բնականոն հունով շարունակում է աշխատանքնը ու այս շրջանում պատրաստվում է ՀՀ մեծահասակների առաջնությանը:

Գեւորգյանը տրամադրեց Ֆալչինելիի նամակը եւ դրա թարգմանությունը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT