Երևան
12 °C
Ռիո 2016-ի չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի գյումրեցի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը շարունակում է մարզվել անմխիթար պայմաններում գտնվող մարզադպրոցում: Կառույցը կապիտալ վերանորոգման կարիք ունի դեռեւս 2005 թվականից, սակայն պետական ու տեղական իշխանությունների մակարդակով` այս խնդիրն առայսօր անուշադրության է մատնված:

Արթուրի ցանկացած հաղթանակից հետո, ոչ միայն Գյումրին, այլեւ ամբողջ երկիրը ցնցվում է ուրախությունից: Ցնցվողների թվում են նաեւ այն անձինք, ովքեր տարիներ շարունակ հպարտացել են Արթուրի հաջողություններով, բայց խնդիրը թողել են չլուծված:

Արթուր Ալեքսանյանը մարզվում է իր անունը կրող մարզադպրոցում, որի պատերից յուրաքանչյուրի պահի քարաթափումներ են տեղի ունենում, հատակն ամբողջությամբ է խարխլված, սանհանգույցը, մարզագույքը եւ մյուս պարագաները չեն համապատասխանում չափանիշներին:

Արթուր Ալեքսանյանի անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանը armtimes.com-ի հետ զրույցում նշեց, որ այս պահին իրականացվում է մարզադպրոցի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքներ, որի պատասխանները պարզ կլինի մոտ մեկ ամսից:
«Երեկ եմ հանդիպել նախագծողների հետ, աշխատանքները մոտենում են վերջին փուլին: Դրանից հետո պատվիրատուին կներկայացնեն, թե որքան գումար է անհրաժեշտ վերանորոգման համար: Եթե բյուջեով գումար հատկացվի, ապա տարվա սկզբին աշխատանքները կսկսեն եւ մինչեւ տարվա վերջ կավարտեն: Պատվիրատուն քաղաքաշինության նախարարություն է: Մենք ունենք դպրոց՝ իր տարածքով, հողամասով: Որոշում է կայացվել, որ լինելու է կապիտալ վերանորոգում, նաեւ հարակից շենքեր են կառուցվելու: Դահլիճի հարակից կողմերից կկառուցվի վարչական մաս, մարմնամարզության դահլիճ եւ բաղնիքներ»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Գեւորգ Ալեքսանյանը:

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի անվան ըմբշամարտի դպրոցը միջազգային ստանդարտներին համապատասխան վերանորոգելու մասին ամպագոռգոռ հայտարարություն արել էր նաեւ Գագիկ Ծառուկյանը: Այդ մասին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր 2016 թվականին Ռիոյի հայ մեդալակիր օլիմպիականների պարգեւատրման արարողության ժամանակ:

Այսօր armtimes.com-ը ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանից հետաքրքրվեց, թե Ծառուկյանի խոստումը որ փուլում է գտնվում: Ռոստոմյանի խոսքով`մտադրություն չկա նշյալ մարզադպրոցը վերանորոգել:
«Նայել ենք, խնդիրը քննարկել ենք, բայց եկել ենք այն եզրահանգմանը, որ վերանորոգել հնարավոր չէ այդ շենքը: Ավելի ճիշտ կլինի, որ նորը կառուցենք, որովհետեւ ժամանակակից որեւէ նորմի չի համապատասխանում: Այդտեղ մենք չենք կարող տեղադրել ոչ վերականգնողական կենտրոն, ոչ շոգեբաղնիքներ: Վերանորոգումից հետո շարքային դպրոց կարող է դառնալ: Նոր դպրոցի կառուցման աշխատանքները քննարկման փուլում են»,- ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղարը:

Գեւորգ Ալեքսանյանն էլ անդրադառնալով այն հարցին, թե որքանով է ճիշտ, որ օլիմպիական չեմպիոնը մարզվի նման պայմաններում, ասաց.
«Ճիշտ չէ, որ այդ պայմաններում մինչեւ հիմա մարզվում են, բայց հիմա ես ինչ ասեմ, այդ գործընթացն այնպիսի գործընթաց է, որ ավելի շուտ վերանորագման խոստումներ եղել էին անհատների կողմից: Հետո էլ նախարարությունն ասում էր՝ երբ գումար հատկացվեց Շիրակի մարզին, առաջին այս դպրոցն է կառուցվելու: Խոստումներ շատ են եղել, բայց երկրի վիճակից էլ է կախված այս ամենը... հիմա տեղաշարժ նկատվում է»,- եզրափակեց Ալեքսանյանը:

Մարզադպրոցի լուսանկարները`Լեւոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT