Երևան
12 °C
Հոկտեմբերի 1-ին Մարտունու զորամասերից մեկում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի հարազատները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում են ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Արցախի նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանի հրաժարականները: Այսօր Գեւորգի մորեղբայր Արմեն Բեգլարյանն իրազեկման ակցիա էր կազմակերպել Գյումրու սբ Հակոբ Մծբնա եկեղեցու բակում, որին մասնակցում էին նաեւ Գեւորգի ընկերները: Մեկ անգամ եւս Արմենը ընդգծեց, որ Գեւորգն ինքնասպանություն չի գործել, չի ինքնավնասվել, Գեւորգին սպանել են, եւ դրա համար պետք է շատերը պատասխան տան:
«Խնդիրը մենակ իմ խոխան չի, բոլորի երեխաներն էլ ապրելու իրավունք ունեն: Փաշինյան ջան, դուն ասիր բոլորիս երեխեքը հավասար են, բոլորին տանենք բանակ, տարանք, ու՞, վերջը՞: Բոլորս էլ գիտենք, թե ընդեղ ինչ ա կատարվում, մենք մեր ձեռով մեր երեխեքին տանում ենք, ու վարի ենք տալիս: Ռուլետկա եք սարքել, ժեռեբյովկա եք սարքել, ուսկի ռուլետկա: Վեկալեցիր, քաշեցիր, ընկար, գնացիր: Թող էսի վերջին երեխան, վերջին զոհը լինի էս ձեւով գնացած: Եթե Դուք չեք կարող էս հարցը լուծեք, ասեք: Էդ մի Մանվել բռնեցիք տուշոնկա ուտող, էլ լեփողներ չկայի՞ն, կան, էդ լեփողները էլի նստած են նույն տեղերը, էլի լեփում են, մենք էլ էշի պես մեր երեխոցն ուղարկենք, որ գեներալնին իրանց լավ զգա՞ն, կայֆավատ անին, իրեք հատ լյուբովնիցա պահի՞ն»,-ասում է Արմենը:
Գեւորգին մայրը դեպքից 1 օր առաջ էր տեսել: Տղան եղել է ընկճված, առանց հագուստների, կոպը կապտած, գլխին էլ՝ սպի: «Մերը տեսել ա, ասել ա՝ Գեւորգ ջան, հենց հմի մտնում եմ պետի մոտը, Գեւորգն ասել ա՝ չէ, մամա ջան, բան չասես: Էդ րոպեին, որ Արմինեն ուզել ա մտնի պետի մոտը, մեկ էլ մի գիրք են տվել КПП-ում, էդ էլ թազա ձեւ ա, որ ծնողը իրա կարծիքը գրի, լավ ա, վատ ա, ինչ ա: Արմինեն ասում է՝ էդ մոմենտին զամպալիտը ֆաշիստի պես կանգնած էր, երեխես մի տեսակ լարվեց, ասեց՝ մամա ջան, մենակ գոհ ու շնորհակալ գրի»:
Ըստ Արմենի, այն, որ Մարտունու այդ զորամասում անմարդկային պայմաններ են, Գեւորգից բացի ուրիշներից էլ են իմացել: Վիճակահանությամբ է Գեւորգն այդ զորամասում հայտնվել: Կարճ ժամանակ անց տղան տեղեկացրել է, որ անհնար է ոչ թե ծառայելն այնտեղ, այլ՝ ապրելն ու կենդանի մնալը:
Արմենն ասում է՝ իրենք իրենց հետաքննությունն են անելու, ներքին շատ ինֆորմացիաների են տիրապետում, ժողովուրդը պետք է հասկանա՝ ով ով է, պետք է գիտենա՝ ինչ բանակ ունենք: Ո՞վ գիտի, որ այս մեկ շաբաթում 10 զինվոր է մահացել: Մեր երեխեքին թուրքը չի սպանել, այ ցավներդ տանեմ: Էն օրն էլ պաշտոնավորներից մեկի երեխեն ոտաբոբիկ փախել ա չաստից, աֆիցեռները մեքենայով ընկել են հետեւից, եկել, ընկել ա Ֆիզուլիի չաստը, մի կերպ զանգել ա թե՝ հոպար ջան, արի ինձ տար, սպանում են, է»:
Արմենն ասում է՝ նամակ են գրել, հանձնել նաեւ վարչապետի կնոջը՝ Աննա Հակոբյանին, ամեն ինչի մասին նամակում մանրամասն պատմել են, բայց ոչ մի արձագանք չեն ստացել:
«Նամակը դրել ենք Աննա Հակոբյանի մոտը: 3 օր ա անցել, պատասխան չկա: Էսօր շատերը կմիանային մեզ, բայց դեռ ոչ ծնող ա ելել, ոչ ուրիշ մարդ, ասեցին՝ ֆրանկոֆոնիա ա գնում, մի խանգարեք: Բայց Ղարաբաղը կանգնած ա, Էջմիածինը կանգնած ա, սաղ էլ էս հարցը բարձրացնելու են: Ֆրանկոֆոնիա ենք անում ինչի՞ համար, որ էս ժողովրդին խաբենք, թե մենք լավն ե՞նք: Ասում ենք՝ լավ բանակ ունե՞նք, չկա ըտենց բան, կանչի, ամեն ծնող, ամեն տղա, ամեն նորմալ մարդ, կելնենք, կգանք, մենք կծառայենք, երկու տարի ա պետքը, մենք կծառայենք, բերեք մաքրենք»:
Հիմա վարչապետ Նիկոլ Փաշինյանից հստակ հրաժարականների պահանջ ունեն: Հետաքննությանը զուգահեռ պետք է Դավիթ Տոնոյանը, Բակո Սահակյանն ու Լեւոն Մնացականյանը հրաժարական տան: «Բակո Սահականն էս ամեն ինչում խառնված ա, ու շատ լավ գիտի, թե ինչ ա կատարվում իրա բանակում, ամեն ինչ էլ իմանում է, մեր նալոգներով ապրողները մեր խոխեքին սպանում են»,-ասում է Արմենը:
«Կարգի, օրենքի պետություն ես սարքում Փաշինյան ջան, ու՞ր ա քու օրենքի պետությունը: Եթե դուք ծնող եք, հելեք մենք գնանք սարքենք մեր բանակը, մենք մեր երեխեքին չենք տալու էլ, իրանք չեն սարքում, իրանք լափում են սաղը: Եթե նորմալ տղեք կան, ես իրանց ցավը տանեմ, բայց ես գիտեմ՝ ինչ եմ ասում: Էդ նորմալ տղեքը էսքան տարի ոչ պաշտոնի բարձրացում են ստացել, ոչ մի բան, զզված ուզում են թողնեն գնան»:
Արմենն ասում է՝ հենց վերադառնա Արցախ, այս հարցն այլ ձեւաչափով կբարձրացնեն: Սա միայն Գեւորգի խնդիրը չէ, բոլոր տղաներին պետք է փրկել: Այս պահին արդարության հասնելու իրենց ճանապարհին վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունն են պահանջում: «Փաշինյան ջան, դու Գյումրիից սկսեցիր քու ամեն ինչը, ու սաղը կանգնեցին քու կողքը, բա հիմա չես ասու՞մ մին տեսնիս, թե էս ինչ ա կատարվում: Ոչ մի բան չես փոխել, ոչ մի բան չի փոխվել, ասում են, թե ցար նե նաստայաշի, հիմի իմանանք դու էլ նաստայաշի ես, թե չե՞ս նաստայաշի»,-ասաց Արմենն ու նշեց, որ այսօր իր խնդրանքով ակցիան բազմամարդ չէր: Հաջորդ քայլերի մասին, որոնք չեն ուշանա, տեղյակ կպահի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերթի մեջ երկար ե՞ք մնացել․ վարչապետի հետ լուսանկարվելու ցանկություն ունեցողների հոսքը չի դադարում․ տեսանյութ
Մահվան դալալները ձախողվեցին հերթական անգամ․ ՀՀ քաղաքացիներն Ամիրյան փողոցում նրանց իրենց տեղն են ցույց տալիս
Ոստիկաններն ապահովում են կարգը, փրկարները՝ հերթապահում․ լուսանկարներ
Վարչապետը ներկա է գտնվել Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ
Արաղչի-Ասիմ Մունիր հանդիպումն ավարտվել է․ ինչ են քննարկել կողմերը
Կրթությունը Հայաստանի զարգացման գլխավոր ռազմավարական ուղղություններից է․ վարչապետը բանախոսել է Մարալիկում
Ինչպես են նշում Քաղաքացու օրը Երևանում․ լուսանկարներ
Սփյուռքահայ եմ, շնորհակալ եմ Ձեր լավ գործերի համար․ վարչապետը Երևանի Ամիրյան փողոցում է․ տեսանյութ
Գաստրոֆեստը շարունակվում է․ երեկոյան շռնդալից համերգ է լինելու․ Արսեն Թորոսյանը տեսանյութ է հրապարակել
ՀՀ-ն աշխարհի և հարևանների հետ երկխոսում է իրավական, քաղաքական ինքնիշխանության դիրքերից․ Մոնտեվիդեոն աջակցում է
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պետական արարողություն՝ Փարիզի` Հայաստանի անվան էսպլանադում
ՀՀ քաղաքացու օրն է․ քաղաքացիությունը պետության հետ ամենաամուր իրավական կապն է․ ՆԳՆ․ լուսանկարներ
Ըմբշամարտի ԵԱ․ Արսեն Հարությունյանը կիսաեզրափակչում է
Վարչապետն Ալագյազում մասնակցել է Մալխաս և Ռոման Ամոյանների անվան մարզադպրոցի հիմնարկեքին․ տեսանյութ
Հազարավոր մարդիկ տոնում են Քաղաքացու օրը. Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Պարոն Փաշինյան, Ձեզ հետ ենք, ամեն ինչ լավ կլինի․ վարչապետն Արթիկում է․ տեսանյութ
Մեկնարկել է ուսուցիչների կամավոր ատեստավորման լրացուցիչ փուլը
Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևային եղանակը կպահպանվի
Շնորհավոր Քաղաքացու օրը․ վարչապետը տոնական Մարալիկում է․ տեսանյութ
Շնորհավորում եմ բոլորիս․ Պապիկյանը նոր լուսանկար է հրապարակել
Աշխարհի տարբեր կետերում մեր դիվանագետների աշխատանքի կարևոր բաղադրիչը ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունն է
Վարչապետը Մարալիկում է․ ներկայացրել է Իրական Հայաստանի գաղափարախոսությունը․ տեսանյութ
Հայաստանի Հանրապետությունում նշվում է Քաղաքացու օրը․ վարչապետը տեսանյութեր է հրապարակել
Մենք ենք մեր պետությունը․ իմ երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է․ տեսանյութ
Իսլամաբադում մեկնարկել է Աբբաս Արաղչիի և Պակիստանի ԶՈՒ հրամանատար Ասիմ Մունիրի հանդիպումը․ տեսանյութ
Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանն ունի երկու մասնակից
Կապանի բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինի
Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվեն Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող անշարժ գույքերը
«Չայեվո» են բաժանում, որ սաղ «տոչնի» ըլնի․ Քաղաքացու տված դասի համը կալուգացի օլիգարխենց բերաններն է մնալու
Շնորհավորում եմ բոլորիս Քաղաքացու օրվա առիթով. սիրում եմ բոլորիդ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Պենտագոնը մշակում է Հորմուզի նեղուցում իրանական ռազմական թիրախներին հարվածելու ծրագրեր, եթե հրադադարը խզվի
Շատ էի ուզում հենց այսօր դառնալ չեմպիոն․ հաղթանակը նվիրում եմ բոլորիս, մեր հայ ազգին․ Էմմա Պողոսյան
Ալ-Շարաան կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Իսրայելի հարձակումները Սիրիայի վրա
Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի մուտքին հարակից տարածքը բարեկարգվել է, վնասված քարերը՝ վերանորոգվել
Հայաստանը 2025-ին աշխարհում 16-րդն է՝ տնտեսական զարգացման տեմպով․ Արժույթի միջազգային հիմնադրամ
Էմմա Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն․ 2023-ին Երևանի առաջնության ժամանակ կանխատեսել էի․ Հարությունյան
Ու այս եռագլուխ աղբակույտը պետք է մասնակցի՞ հայաստանյան ընտրություններին․ Ռուբինյան
Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կազմակերպվել է Մեծ եղեռնի զոհերի հիշատակի և ոգեկոչման արարողություն
Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ին խնդրել է չճանաչել Ցեղասպանությունը. մեր վիշտը գործիք են դարձրել. Ղազարյան. տեսանյութ
Սգալով Մեծ Եղեռնի անմեղ զոհերին՝ վերահաստատում ենք մեր կոչը` պաշտպանել անմեղներին, խթանել խաղաղությունը․ Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT