Գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի ընտանիքը բացառում է ինքնասպանությունը, ասում են տղային ծեծել, հետո սպանել են

Հոկտեմբերի 2-ին ՀՀ Զինվորական քննչական վարչության տարածած հաղորդագրության համաձայն` հոկտեմբերի 1-ին, ժամը 10:50-ի սահմաններում, Արցախի N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գևորգ Սուրենի Հարոյանը, վաշտի զինանոցում ինքն իրեն կրծքավանդակի շրջանում հասցրել է հրազենային վիրավորում, տեղափոխվել զինվորական հոսպիտալ, որտեղ նույն օրը՝ ժամը 15:05-ի սահմաններում, գրանցվել է նրա կենսաբանական մահը: Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Սա պաշտոնական հաղորդագրությունն է, որում տեղ գտած ձեւակերպման, մասնավորապես՝ ինքն իրեն վնասվածք հասցնելու հետ գյումրեցի զինվորի ծնողները համաձայն չեն: Նրանց պնդմամբ` զինվոր Գեւորգ Հարոյանին նախ դաժանաբար ծեծել, հետո՝ սպանել են: Մայրն ասում է` Մարտունիում դատախազությունից ասել են` կրակոցն եղել է 2 մետրից: «Այդ դեպքում ինչպե՞ս կարող էր տղան 2 մետրից կրակել ինքն իրեն եւ մահացու վիրավորում ստանար»,-հարցնում է Արմինե Հարոյանը:Գեւորգ Հարոյանի հորեղբայրը՝ Հարություն Հարոյանը, ՀԺ-ի հետ զրույցում պատմեց, որ անձամբ է ներկա եղել տղայի դիահերձմանը, ուստի պնդում է, որ տղան ինքնավնասում կամ ինքնասպանություն չէր կարող գործել: «Գեւորգը ծառայում էր Մարտունի 2-ում, 13-րդ վաշտում: Դա զորմասին հատուկ վաշտ չի եղել, գազանանոց է եղել էդ 13-րդ վաշտը: Ինձ ասել են՝ հենց զորամասի մեջ է եղել դեպքը: Ինքը ընդամենը 2 ամիս է ծառայել, 2 ամսվա զինծառայողն իմ իմանալով զենքի հետ չպետք է գործ ունենար: Դեպքը կատարվել է օրը ցերեկով, ինչպե՞ս կարող է զորամասում դեպքը կատարվի ու վկաներ չլինեն, եթե ինքն է կրակել, ո՞վ է թույլ տվել, որ զենքին մոտենա: Ես դին տեսել եմ, հեռավորությունից է կրակած, ինքնասպան լինողը զենքը կկպցնի իր մարմնին, կրակելիս 4 կողմը կլոր պետք է այրվի, չէ՞: Իսկ ես տեսել եմ մի փոքր անցք, տակը մի թեթեւ այրվածք»:Գեւորգի մայրը՝ Արմինե Հարոյանը, եւս պնդում է, որ իր որդին ինքնասպան չի եղել: Դեպքից մեկ օր առաջ է որդուն տեսել, տղան էր զանգել, խնդրել, որ մայրն այցելի:  Լուսանկարում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի մայրն է՝ Արմինե Հարոյանը

«Ես պետք է ամսի 4-ին գնայի, (նկատի ունի հոկտեմբերի 4-ը), ասեցի՝ Գեւորգ ջան, ամսի 4-ին, 5-ին աշխատավարձ կստանամ, կգամ էլի, ասեց՝ մամա ջան, արի էլի, մամա ջան: Ըտենց որ ասեց, էլ աչքիս հեչ բան չերեւաց, գիշերվա 11-ին տաքսի եմ պատվիրել, զանգել եղբորս: Ասի՝ գալիս եմ Մասիս, տաքսի բռնի, որ գնանք Գեւորի մոտ: Առավոտ 8-ին հասանք ու գնացի վաշտ: Գեւորս եկավ՝ մի հին շոր հագը, առանց մայկի, աչքի վերեւը կապտած, ինքն էլ ճնշված ահավոր: Ասեցի՝ Գեւորգ ջան, սապոկներդ գողացել են, հասկացանք, բա շորդ ի՞նչ եղավ: Ասում ա՝ շորս էլ են գողացել»,-պատմեց տիկին Արմինեն:

«Եկավ ոնց որ որբ լիներ, նիհարած, աս՝ի Գեւորգ ջան, էդ ի՞չ ա պատահալ: Ասավ՝ էստեղ բանտ է՝ բաց երկնքի տակ: Շատ տխուր էր խոխաս, ասում եմ՝ Գեւոր ջան, յանի էդքան բանեցնու՞մ են, որ նիհարել ես, ասավ՝ բա ի՞նչ են անում, ինչ ասում են, անում ենք»,-ՀԺ-ին պատմեց Գեւորգի տատիկը՝ Նինա Բեգլարյանը:

Լուսանկարում մահացած գյումրեցի զինվոր Գեւորգ Հարոյանի տատն է՝ Նինա Բեգլարյանը

Տղային տատիկի հետ թողել, գնացել, զինվորական նոր հագուստ է գնել եւ անհրաժեշտ այլ պարագաներ, վերադարձել վաշտ: Հագուստը փոխելու պահին մայրը տղայի գլխին եւս սպի է նկատել:

«Ասեցի՝ Գեւորգ ջան, աչքդ հասկացանք, ասում ես ընկել ես, բա գլխինդ ի՞նչ է: Ասեց՝ դե խրամատների մեջ ենք մտնում, ընկել եմ: Ասեցի՝ Գեւոր ջան, մի սուտ ասա, աչքիդ կապտուկը ծեծի բան է, խրամատի բան չի: Բայց բան չասեց: Մենակ ասաց, թե մամա ջան ես ոչ մի բանից չեմ բողոքում, սնունդը լավ է, բայց ինձ տարեք էս վաշտից: Ասեց՝ մամ ջան, ըսոնց հախից մենակ գեներալը կարող է գալ: Ղարաբաղի գեներալը՝ Կարապետյան Սամվելը»:

Հետո եկել, Գեւորգին կանչել են: Արմինեն ասում է՝ եկողի ազգանունը Միրզոյան էր: «Ասեց՝ կես ժամ ենք ժամանակ տվել Գեւորգին»: Տիկին Արմինեն էլ խնդրել է, որ մի քիչ ավել տեսակցություն թույլ տան, քանի որ Գյումրիից է հասել Մարտունի:

«Դե, ասաց, թող մինչեւ իրիկուն մնա: Ասի՝ ինձ պետք չէ մինչեւ 8-ը, մինչեւ 1 անց կես, որ ետ դառնանք Ստեփանակերտ: Երբ որ եկան ասին՝ Գեւորգ բա խի՞ չես գալիս, երեխաս ոնց որ սարսափեր, ասաց՝ պարոն Միրզոյան գալիս եմ, գալիս»,-հիշեց Գեւորգի մայրը:

Գեւորգը երբեք ծառայությունից չի բողոքել, սակայն մեկի անունն այնուամենայնիվ տվել է: Ասել է, որ զինվորներին եւ հատկապես իրեն նսեմացնում է: Այս մասին Գեւորգի տատը բարձրաձայնեց:

«Լեննականցի Լուկաշ, անունը տվեց, չգիտեմ անունն է, թե կլիչկա է, ասեց՝ լեննականցի Լուկաշ: Նսեմացնում ա, հաց ուտելիս հանգիստ չէր թողնում: 80 հոգու միջին, նստի, վեր կաց, նստի, վեր կաց, իրանց հենց անմիջապես աֆիցերն էր, իրանց վերահսկող աֆիցերը, լեննականցի Լուկաշ անունով: Ասում ա՝ տատի, հլը մի թիքա հաց չեմ դրել բերանս, ասում ա՝ վեր կաց, մինչեւ կանգնում եմ, թե բա՝ նստի: էդ սվոլոչը էնքան չարչարել ա, երեխայի ներվերը կերել ա, դե ինքն էլ երեւի տղաներին ասել ա, իրանց միջին էլ խաբար բերող տանող ա իլել Լուկաշին, նա էլ գնացել դրան մի բան ասել ա, ծեծել են երեխային երեւի, որովհետեւ ցարապինա կար, աչքն էլ կապուտ էր: Մենք կիրակի գնացինք Գեւորգին տեսանք, սեպտեմբերի 30-ին, իրան խփեցին հոկտեմբերի 1-ին»,-ասաց Նինա տատը:

Ստեփանակերտցի տատը եւս պնդում է, որ թոռանը սպանել են, ասում է՝ գնդակը մարմնի մեջ է մնացած եղել, հիվանդանոցում են հեռացրել: «Ես կյանք տեսած մեծ կնիկ եմ, ես ամեն ինչ եմ տեսել, Բաբայան Սամվելի ժամանակ  կրակել են մեր հարեւանի փեսու ճակատիցը, գլխի հետեւից դուրս ա եկել: Իսկ Գեւորգին ավտոմատով կրակել են, թոքի արանքով թեք ա գնացել, էդ պուլյան դուրս չի եկել: Բժիշկներն ուզել են վզից բան դնեն, շնչառությունն ապահովեն, չի ստացվել: Բայց ստեղ ականջին սկոպկա կա, ականջն էլ ուռած է (ցույց է տալիս ականջի հետեւի հատվածը): Սկոպկան դրել են, որ էդ ճեղքվածքը փակեն: Ծեծել են, նոր են սպանել»,-պնդեց տիկին Նինան:Գեւորգի հորեղբայրը մեր հետ զրույցում ասաց, որ Մարտունիում իր բազմաթիվ հարցերը մնացել են անպատասխան: Հիմա սպասում են դատական կարգով նշանակված հետաքննությունների վերջնական արդյունքներին եւ եզրակացություններին: Բացառելով ինքնասպանությունը կամ ինքնավնասումը, Հարոյանները պահանջում են գործի բացահայտում:

«Ինքնասպանությունը բացառված է, բայց ինչպես ընդունված է եղել մեր երկրում, միշտ նման հարցերը սահմանափակվել են ինքնասպանության վարկածն առաջ տանելով: Գեւորգն ինքնասպան չի եղել եւ համապատասխան մարմինները չփորձեն նմանատիպ վարկածներով, արագ տեմպերով այս հարցը եզրափակեն: Մենք սպասում ենք եզրակացության արդյունքներին, դրանից հետո նոր մեր հետագա գործողությունների մասին կմտածենք»,-ասաց Հարություն Հարոյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15832 դիտում

Վերադարձվել է մոտ 6 մլն դոլարանոց հողամաս, հեգնողները թող սրան էլ տան «մասնագիտական» գնահատական. Չախոյան

«Շենգավիթ» ԲԿ-ի սուպերհերոսը. 1050 գրամ քաշով ծնված Եվան տուն է գնացել 2100 ցուցանիշով. տեսանյութ

Երբեք չենք եղել այսքան մոտ խաղաղությանը և կայունությանը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը թուրքական NTV-ին

Մայիսի 3-ը հայտարարվել է համապետական շաբաթօրյակի օր. քննարկում ՏԿԵ նախարարությունում

Հայ-թուրքական սահմանում անհետացած թուրք երիտասարդի դին հայտնաբերվել է Արաքս գետում

Հիմնանորոգվում է Ներքին Խնձորեսկը Գորիսին կապող ճանապարհը

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Իրանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. Ռավանչի. տեսանյութ

ՀՀ 2 տարածաշրջանում ձյուն է տեղում. Սյունիքում և Դիլիջանում մառախուղ է

Տիեզերք է արձակվել բացառապես կանանցից բաղկացած անձնակազմով տիեզերանավը. տեսանյութ

Սարգսյանն ընդունել է Լիտվայի ՆԳ նախարարին. համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր է ստորագրվել

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ է տեղի ունեցել. լուսանկարներ

Հայաստանը պնդում է՝ պատրաստ է հենց վաղն ունենալ լիովին կարգավորված հարաբերություններ Թուրքիայի հետ. Ռուբինյան

Հայաստանում ապրող միգրանտ ընտանիքների դպրոցահասակ երեխաների համար հայերենի անվճար դասեր կանցկացվեն

Հօգուտ ՀՀ-ի բռնագանձվել է Երևանի Աճառյան 39/6 հասցեում գտնվող հողամասը. գույքը ներկայացվել է աճուրդի. վարչապետ

Ռուբեն Ռուբինյանն ու Լագոդինսկին անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 21 հարց է ընդգրկված

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ. ի՞նչ է քննարկվել

Ավտոբուսը հետիոտնի համար նախատեսված անցման վայրում վրաերթի է ենթարկել քաղաքացուն. տուժածը հիվանդանոցում է

Գլխավոր դատախազությունը նախկին դատավորից բռնագանձման պահանջ է ներկայացրել

«Ճանապարհային դեպարտամենտ»-ի տնօրենը հետևել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ճանապարհաշինական աշխատանքներին

Դոլարն էժանացել է. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 14-ին

Քարաթափում Տաթև-Լծեն ավտոճանապարհին

Վարչապետն ու Լիտվայի ՆԳ նախարարը քննարկել են ԵՄ համաձայնագրի շրջանակում փոխգործակցության մասին հարցեր

Մեր ջանքերը պետք է կենտրոնացնենք ՀՀ-ի հետ ռազմավարական փաստաթուղթ ստորագրելու ուղղությամբ. Իրանի ԱԳ փոխնախարար

Մարտուն Գրիգորյանը «kinder surprise» է, անակնկալների հարցում՝ պրոֆեսիոնալ․ Ալեքսանյան

Ֆրանսիայի արտգործնախարարն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճով

ՎՏԲ-Հայաստան բանկ. Ապառիկ վարկերը գնալով առավել տարածված են դառնում երիտասարդների շրջանում

Ալժիրը վտարում է ֆրանսիացի դիվանագետներին և դեսպանատան աշխատակիցներին՝ տալով 48 ժամ

Կատարողական վարույթին վերաբերող օրենսդրական փաթեթի՝ ուժի մեջ մտնելու ժամկետը կերկարացվի. նախագիծ

Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Մոսկվա

Գյումրու նորընտիր ավագանու նիստը կվարի Վարդան Ղուկասյանը. ինքնաբացարկ Մարտուն Գրիգորյանից և մանդատների բաշխում

Թրամփն իր գոլֆ-ակումբում սեփական արձանն է կանգնեցրել. լուսանկարներ

«Քայլ դեպի տուն» ծրագիրը՝ հնարավորություն՝ բացահայտելու հայրենիքը

Որքա՞ն եք ատում մեզ ու հայրենիքը, միլիարդներից չկշտացա՞ք, թե՞ նաչալնիկը սապոգի կրնկի տակ ճզմում է. Սաֆարյան

Ելույթներով Գյումրին կառուցող, ղեկավարող Մարտուն Գրիգորյանը նախընտրեց պատգամավորի տաքուկ աթոռը. Հարությունյան

ՀՀ բանակը կունենա սերժանտական պաշտոններ. մանրամասներ

Հանրապետության ամբողջ տարածքում կդիտվեն ակտիվ տեղումներ, ձյան ծածկը որոշ մարզերում կհասնի 30-40 սմ-ի

Այս օրերին Տավուշում կրակոցի ձայներ չեն լսվել․ Ղալումյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը և ԱՄՆ դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերը