Երևան
12 °C
Բացահայտելով հայրենիքը՝ ամրապնդել ազգային ինքնությունը. «Քայլ դեպի տուն» ծրագիրն արդեն յոթերորդ անգամ է հնարավորություն ընձեռում սփյուռքի 13-18 տարեկան շուրջ 600 պատանու և երիտասարդի երկու շաբաթ անցկացնել Հայաստանում:
Հայտերի ընդունման փուլն արդեն ավարտվել. այս տարի Հայաստան կժամանի 600 մասնակից 27 երկրից: Նախատեսվում է ծրագիրն իրականացնել վեց փուլով՝ հունիսի 6-ից մինչև օգոստոսի 27-ն ընկած ժամանակահատվածում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում «Քայլ դեպի տուն» ծրագրի համակարգող Իսկուհի Ազիզյանը նշել է՝ այս ծրագիրը «Արի տուն» ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի միջոցով փորձում են սփյուռքում զարգացնել և պահպանել ազգային ինքնությունը և տարիքային այդ շեմում գտնվող երեխաներին կապել Հայաստանի հետ:
«Մենք ցանկանում ենք նաև, որ սփյուռքում ապրող երեխաների շրջանում ձևավորվի գիտակցում, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, կապ չունի, թե աշխարհի որ երկրում են: Նրանք հնարավորություն են ունենում բացահայտելու հայրենիքը և ամրապնդելու ազգային ինքնությունը:
Հայտերի ընդունման գործընթացը սկսել էինք հունվարի 27-ից և ավարտել մարտի 12-ին, 45-օրյա ժամկետում 27 երկրից ստացել ենք 1400 հայտ: Ամեն տարի ծրագրի հանդեպ հետաքրքրվածությունն ավելի է մեծանում, և հայտերի թիվն ավելանում է, որովհետև ծրագրի մասնակիցները կիսվում են իրենց տպավորություններով և ոգևորում իրենց շրջապատին: Վիճակագրություն չկա, բայց ես կարծում եմ, որ մեկ մասնակիցը հաջորդ տարվա համար պոտենցիալ երեք մասնակից ապահովող է»,-ասել է Իսկուհի Ազիզյանը:
Նա նշել է՝ հայտերն ընդունվում են ըստ ժամանակագրության, այսինքն՝ ծրագրին կարող են մասնակցել առաջին 600 գրանցվող մասնակիցները, իսկ մյուսները կարող են սպասել, քանի որ լինում են դեպքեր, որ մասնակիցներից ոմանք հրաժարվում են և իրենց փոխարեն ընտրվում է սպասման մեջ գտնվող ժամանակագրորեն հաջորդ մասնակիցը:
Ծրագրի պատասխանատուի խոսքով՝ մասնակիցների համար նախատեսված ծրագիրը ներառում է հայոց լեզվի (արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգի, պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ:
«Մենք նաև ծրագրի շրջանակում երեխաների համար կազմակերպում ենք այցելություն կրթական հաստատություններ, որտեղ մեր մասնակիցները ծանոթանում են հայաստանյան բուհերի հնարավորություններին: Այս մի կետի շնորհիվ էլ մենք փորձում ենք երեխային մեր կրթական հնարավորություններին ծանոթացնել և հուշել, որ կարող են իրենց կրթությունը շարունակել Հայաստանում, ինչի արդյունքում ամեն տարվա համար ունենում ենք մասնակիցներ, որոնք վերադառնում են Հայաստան սովորելու, ինչպես նաև հետո շարունակում են աշխատել և կյանքը դասավորել Հայաստանում»,- ասել է նա:
Ազիզյանը նշել է, որ մինչև Հայաստան գալը, երեխաները հայտադիմումների մեջ նշում են իրենց լեզվի իմացության՝ գրելու և կարդալու մակարդակը, և այդ հարցերի միջոցով կազմվում են խմբեր և ուսուցիչներն արդեն յուրաքանչյուր խմբին համապատասխան լեզվական մակարդակով փորձում են հայերեն սովորեցնել, ինչը բավական հաջող արդյունքներ է գրանցում:
«Դասընթացների դրական արդյունքը նկատել ենք ծրագրին երկրորդ անգամ մասնակցել ցանկացող երեխաների տեսագրություններից, որտեղ երեխաներն իրենց ներկայացնում են արդեն հայերեն»,-ասաց նա:
Ծրագրի համակարգողի խոսքով՝ նախորդ տարի մասնակիցների շրջանում իրականացրել են անանուն հարցում, թե ինչ կփոխեին ծրագրում և ինչ առաջարկություններ ունեն: Մեծ մասը պատասխանել էր, որ կցանկանան երկրորդ անգամ մասնակցելու հնարավորություն ստեղծվի, սակայն ծրագրի պայմաններից մեկն այն է, որ երկրորդ անգամ նույն մասնակիցը չի կարող մասնակցել, որպեսզի հնարավորություն տրվի բոլորին:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՊԵԿ-ը միակ պետական կառույցն է, որն օգտագործում է արհեստական բանականության գործիքներ. Էդուարդ Հակոբյան
Ֆրանցիսկոս պապի մշտական ուշադրության ներքո էր Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հարցը. վարչապետ
Դաշնակների ցնորամտությունն է դա. որևէ հայ մարդ չի կարող Ցեղասպանությունն ուրանալ. Հովհաննիսյան. տեսանյութ
ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը կմեկնի Բաքու. ինչ հանդիպումներ են նախատեսված
Թրամփը Պուտինից նվեր է ստացել իր դիմանկարը. CNN-ը հրապարակել է այն
«Այսուհետ Օսման-Դաշնակցական պիտ կոչվին». Ալեքսանյանը 1909-ին լույս տեսած շաբաթաթերթից ծաղրանկար է հրապարակել
Աջապահյանին և Ղուկասյանին ոչ թե Գյումրու նկատմամբ սերը, այլ Ստալինի հանդեպ զգացմունքն է միավորում. տեսանյութ
Բախվել են ՆԳՆ ոստիկանության ուղեկցող գնդին պատկանող «Գազել»-ն ու «Նիսսան»-ը
Բաքվում շարունակվել է Ռուբեն Վարդանյանի շինծու դատավարությունը
Թուրքիան ստեղծել է ԱԹՍ-ով համալրված աշխարհում 1-ին նավը
Ինչո՞ւ են դժգոհ քասախցիները. նրանց ակցիաներում ավելանում է քաղաքական բնույթի խոսույթը
ՀՅԴ-ն օգտագործում է Ցեղասպանության հարցը որպես քաղաքական պայքարի գործիք ընդդեմ ՀՀ պետականության. Կոնջորյան
Երևանի շինհրապարակներից մեկում 2 տղամարդ է Էլեկտրահարվել
Հայաստանը՝ որպես դեպի ծով ելք չունեցող զարգացող երկիր, վերահաստատում է բաց սահմանների անհրաժեշտությունը
Հանրապետական և դաշնակցական պատգամավորները պնդում են, թե Բայդենը ստում է. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
Մհեր Գրիգորյանն ու դեսպան Քվինը Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր են քննարկել
Մեկնարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված կարիքավոր ընտանիքների լրացուցիչ հրատապ աջակցության ծրագիրը. ինչպես դիմել
ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան
Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ
ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը
Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ
Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ
Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել
Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են
ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր
Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ
Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին
ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան
Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան
Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին
Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով
Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել
«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան
Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան
Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան
«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը
Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան
Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան
ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT