Երևան
12 °C
Երբ քաղաքական ուժը կամ մարդը կարմիր գծեր չունի, սրբությունները նրա համար տաբու չեն և անգամ Ցեղասպանության 1․5 միլիոն զոհերի հիշատակի ու արյան վրա կարող է թատրոններ տալ. այդ ուժը Հայաստանում չպետք է անելիք ունենար:
Այս մասին սոցցանցի իր էջում գրում է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին և դաշնակցության քայլերին:
«Այն ուժը, որը խաղեր տվեց երիտթուրքերի հետ, բայց պատմությունը կեղծելու մոլուցքից պատմության դասագրքերը գրելու մոնոպոլիան ձեռքը վերցրեց, որպեսզի դասագրքերում չգրվի իրենց պատասխանատվության չափի մասին,
այն ուժը, որը թվում էր, թե առաջին հանրապետության կործանումից հետո պետք է սովետներին ու կոմունիստներին հավերժ թշնամի համարի, առավելապես Կարսի ու Մոսկվայի պայմանագրերից, Նախիջևանն ու Արցախը ադրբեջանին նվիրելուց հետո, բայց սիրով ու տասնամյակներով համագործակցեց խորհրդային ԿԳԲ-ի հետ,
այն ուժը, որը 1990-91թթ Հայաստանի անկախացման շրջանում Շրջաբերական ընդունեց, որ «անկախությանը կողմ ըլլալով անջատմանը դեմ կըլլա»․․․
այն ուժը, որ 90-ականներին Արցախն ազատագրելիս Երևանի սրտում՝ Ազատության հրապարակում, «հակակառավարական հանրահավաքներ էր» անում,
այն ուժը, որը 20 տարի սատարեց Քոչարյան-Սարգսյան դուետի՝ Արցախյան խնդրի կարգավորման գործում «ամեն ինչին համաձայնելու» քաղաքականությանը, բանակցություններում իջեցրեց հայկական շահերի նշաձողը որքան հնարավոր է ցածր, իսկ ժողովրդի համար պոպուլիստական քարոզչության դաշտում մնաց ոչ մի թիզական», «ազգահավաքի ու հողահավաքի համար դոշ տվող»,
այն ուժը, որը Արցախյան 44-օրյա պատերազմի շրջանում ներքին խառնակչությամբ ու ռազմական հեղաշրջման կրեմլյան նախաձեռնություններում էր ակտիվորեն ներքաշված․․․
այն ուժը, որը ամեն ինչ արեց Արցախում իշխանությանը և հասարակությանը Հայաստանի ու Հայաստանի հասարակության դեմ տրամադրելու համար,
այն ուժը, որը 2023թ․ Արցախի գեներալ-գուբերնատորի դերի համար տապալեց Արցախի լեգիտի նախագահությունն ու Ալիևին պատրվակ տվեց «հակաահաբեկչական» գործողություններ անելու ու Արցախը հայաթափելու համար․․․
այն ուժը, որը անգիր գիտի, որ Հայաստանի օրենսդրությունը արդեն իսկ նախատեսում է Հայոց ցեղասպանության հերքման քրեականացման հոդված, բայց ապօրինի գույքերը պահելու համար իբր թե առաջարկում է ընդունել «ցեղասպանության մերժումը չմերժելու» մասին օրենք ու Ազգային ժողովում սադրում կեղտոտ սադրանք․․․
Այո՛, այդ ուժը Հայաստանում անելիք չունի․․․
Ու դա միայն ես չեմ ասել․․․ Դա ասվել է շատ վաղուց․․․»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ազգային ժողովի նիստի ընթացքում իրավիճակը լարվել էր:
«Կրթվելը նորաձև է». Սիսիանի հանդիպումը ընթացավ լեփ-լեցուն դահլիճում՝ լի բովանդակալից քննարկումներով. Հակոբյան
Կրթվելը նորաձև է Սիսիանում. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել շուրջ 426 կգ թմրամիջոց, 200 կգ-ով ավել՝ քան 2023-ին․ Արփինե Սարգսյան
Ուկրաինան արձագանքել է Ռուսաստանի՝ դիերի փոխանակման վերաբերյալ հայտարարությանը
Մեղադրվում է զենքի գործադրմամբ բռնության համար. «Պատիվ ունեմ»-ից սպասելի չէր ավելի լավ թեկնածու. Հակոբյան
Շուրջ 8 միլիոն դոլարի ներդրում, 50 նոր աշխատատեղ. Գևորգ Պապոյանը մասնակցել է «Mounthree» հյուրանոցի բացմանը
Հարսանյաց սրահի մուտքի մոտ դի է հայտնաբերվել. ենթադրյալ կասկածյալը դեպքի վայրում վնասազերծվել է
Բնակարան, մեքենաներ, աշխատավարձ և վարկ. ինչ է հայտարարագրել Աննա Հակոբյանը
Ավտոմեքենան գլխիվայր ընկել է փոսը. ոչ սթափ վարորդն ու ուղևորը տեղափոխվել են ԲԿ
Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էմանուել Մակրոնը կայցելի Գրենլանդիա
«Գլենդել հիլզ»-ում շաբաթօրյակի ժամանակ մարդու գանգ է հայտնաբերվել
Թուրքիայում զոհաբերության համար նախատեսված ցուլը հարձակվել է իրեն լուսանկարած գործարարի վրա, սպանել նրան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում կարճատև անձրև, հնարավոր է նաև կարկուտ լինի
Հետհաշվարկը սկսված է. Ալեն Սիմոնյանը հայտնել է՝ երբ տեղի կունենան ԱԺ հաջորդ ընտրությունները
Կիևն անսպասելիորեն անորոշ ժամանակով հետաձգել է ռազմագերիների փոխանակումն ու դիերի ընդունումը. Մեդինսկի
Եթե չապացուցի, որ ձերբակալվածները «հովանավորյալներս են», կարող եմ պնդել՝ կանխամտածված զրպարտում է. Պետրոսյան
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել. ՍԱՏՄ խոսնակ
Սիրով սպասում ենք ձեզ Բոլշոյ թատրոնի «Գալա-բալետ» ներկայացմանը. Տիգրան Ավինյան
Լավ լուր Սերժ Սարգսյանից. Ալեն Սիմոնյանը հիշեցրել է՝ ով է վարչապետի թեկնածու առաջադրված Մասիսի համայնքապետը
Ռումինիայում բենզին տեղափոխող գնացք է վթարի ենթարկվել
ՀՀԿ-ում վիճակը պալաժենի է. կուզեն Քոչարյան Լևոնի անունը շրջանառեն, բայց գիտեն՝ դա էլ ավելի անլուրջ է. Սաֆարյան
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 7-ին
Աննա Հակոբյանը վարչապետի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել
«Պատիվ ունեմ»-ը վարչապետի թեկնածու է առաջադրել
Առաջին անգամ թիրախավորվում է հանրային անվտանգությունն ու առողջապահությունը․ ՆԳ նախարար
Եկանք Սիսիան. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Մ-2 միջպետական ճանապարհի՝ Ծղուկ բնակավայրի մոտ դժվարանցանելի տեղամասի վերակառուցում է իրականացվում
Հանդիպումը պետք է լավ անցնի. Չինաստան-ԱՄՆ բանակցությունները տեղի կունենան Լոնդոնում. Թրամփ
Դիակային դոնորից օրգանների և հյուսվածքների փոխպատվաստումը կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է. Ավանեսյան
Փրկարարները ջրանցքից կնոջ դի են դուրս բերել
Շեշտադրվել են թմրամիջոցի ներմուծման և արտադրության շղթաները, որպեսզի մանր չափի ապօրինի շրջանառությունը նվազի
Ընկերության հեղուկ գազի պահոցում գազի արտահոսքի հետևանքով պայթյուն է եղել․ մենեջերը տեղափոխվել է հիվանդանոց
Հրապարակվել են Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցող Հայաստանի հավաքականների կազմերը
Տղամարդը հարձակվել է նախկին կնոջ տան վրա, ծեծել նրան, սպառնացել և կրակել
Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մի հատվածը փակ է բեռնատարների, միակողմանի երթևեկելի՝ մարդատարների համար
Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ, Աստծու վրայ է յոյսն իմ. վարչապետը սաղմոս է հրապարակել
Ադրբեջանցիների կողմից անչափահասների առևանգման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը. ԱԱԾ
Գինու փառատոնի առաջին օրը Երևանի Սարյան փողոցում. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սյունեցի տղաների առողջական վիճակը լավ է. Տեղի համայնքապետարան
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT