Երևան
12 °C
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը սոցցանցի իր էջում ԶԼՄ-ների մի քանի հրապարակումների է անդրադարձել:
«Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ակտիվ գործունեությունը պայմանավորված է բացառապես իր գործառույթներով ու հանրային շահով. մեր սեղաններին պետք է հայտնվի միայն ու միայն անվտանգ սննդամթերք:
Պաղպաղակի արտադրության խախտումների մասին հրապարակումները, ձմերուկի ստուգման ու անհամապատասխանությունների հայտնաբերման արդյունքում դրա մեծ խմբաքանակի, անհայտ ծագման կենդանիների ներմուծման արգելքները, վերջին ամսում կաթնամթերքի արտադրություններում իրականացված ստուգումներից հետո դրանց կասեցումները, կենդանիների հիվանդությունների հայտնաբերման ու հարկադիր մորթի խիստ վերահսկողությունը (ու էլի շատ գործոններ), հասկանալի է, տնտեսվարողներին դուր չեն գալիս. իրենք կրում են վնասներ, ինչը, իհարկե, ցավալի է։
Բայց ՍԱՏՄ հիմնական-ուղիղ գործառույթը ՍՆՆԴԻ ՇՂԹԱՅԻ ԲՈԼՈՐ ՓՈՒԼԵՐՈՒՄ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ վերահսկելն է և, նախ և առաջ, սպառողների իրավունքները պաշտպանելը։ Հասարակությունն իրավունք ունի և արժանի է իր առողջությանն ուղղակիորեն սպառնացող սննդային վտանգների մասին տեղեկացված լինելու։ Ի դեպ, մեր վերջին շրջանի հրապարակումների վերաբերյալ հանրության արձագանքներն ուղղակի ապացույց են, որ ՍԱՏՄ գործունեության նկատմամբ վստահության մակարդակը բարձրանում է:
Ինչ վերաբերում է ներմուծման ու արտահանման խնդիրներին, ապա տարբեր երկրների սահմաններին դրանք հաճախ են լինում ու հարթվում, ինչը վկայում է նաև մեր տարիների փորձը:
Տնտեսվարողներին ու նրանց համար աշխատողներին առաջարկում եմ ավելի զուսպ ու հավասարակշիռ լինել։ Ձեր կողմից թույլ տված խախտումների վերացման մասին նույնպես ՊԱՐՏԱԴԻՐ ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է, և տարբեր հոդվածներ պատվիրելու փոխարեն ուղղակի աշխատեք օրենսդրության բոլոր պահանջներին համապատասխան։ Դուք եք սննդամթերքի անվտանգության ու այն չկեղծելու երաշխավորը»,- գրել է նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀամոզում են, որ Քոչարյանի համար գրավ վճարող Սամվել Կարապետյանը կապ չունի նրա հետ. Չախոյան
Հնչում էր հաճելի հայկական երաժշտություն. Կոնջորյանը լուսանկար է հրապարակել Սպիտակ տան կարմիր սենյակից
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերը ամբողջությամբ սպառվել են․ ՀՖՖ
Ալյասկայում Պուտինի և Թրամփի հանդիպումից հետո փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում. Պեսկով
Չենք հրաժարվելու ապագայում ազգային ստանդարտների մշակման գաղափարից․ ԲՏԱ նախարար
«3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նախատեսվում է Երևանում կամ Բաքվում․ ՀՀ ԱԳՆ
«Գլորիա» կարի ֆաբրիկայի 2 աշխատակցուհի վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Կամչատկայում կրկին ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Պատրաստ ենք համագործակցության. Շիրակի մարզպետը՝ սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին
Բաղդասարյանը Մակունցի հետ լուսանկար է հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով նրան և ՀՀ ԱԳՆ-ին
ԱՄՆ-ում կատարվածի մասին մտածելու համար ՀՀ-ում եղել է «Հոկտեմբերի 27». Ռուսաստանը մնաց լուսանցքում. տեսանյութ
Պոլիտեխնիկական ինստիտուտի 6-րդ մասնաշենքը՝ գեղարվեստական նոր լուսավորությամբ
Յունիբանկը թողարկել է արտոնյալ բաժնետոմսեր՝ տարեկան 12% հաստատագրված շահութաբաժնով
Ռուսաստանը Բաքվի հետ կոնֆլիկտի կգնա, վրեժ կլուծի. ՀՀ-Թուրքիա սահմանը բացելիս Անկարան պայման կդնի. տեսանյութ
«ՔոնթուրԳլոբալ Հիդրո Կասկադ» ՓԲԸ-ն հայտարարում է համակարգիչների և ՏՏ պարագաների ձեռբերման մրցույթ
2025 թ․ ամառային զորակոչից տարկետում է տրվել ԲՏՃՄ մասնագիտություններով սովորող 144 քաղաքացու
Կախակնում նոր կրթահամալիր է կառուցվում. այն ներառելու է 3 գյուղական համայնք
Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում. 1 մարդ տեղում մահացել է, կա 6 վիրավոր
ԱՄՆ-ի բաժնեմասը օգուտ կբերի իրենց, Իրանը կշահի Սև ծով մուտք գործելով, ՀՀ-ն կկապվի ՌԴ-ին երկաթուղով. Կոստանյան
Եղել է համատեղ միջոցառում. ՆԳՆ-ից մեկնաբանել են Իջևանի ձերբակալությունները
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում
Հայաստանում նախատեսվում է գրանցել մի ընկերություն, որի բաժնետոմսերը կբաժանվեն ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև. Կոստանյան
Իրանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն և չեն դառնա որևէ գործարքի առարկա. Կոստանյան
Ձերբակալվել են ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետն ու ևս 14 անձ
5 կգ քաշով «հսկան». ծնվել է վանաձորցի Մոսինյանների 8-րդ որդին
ՊՆ պաշտոնյան 3,6 մլն դրամի բենզին է յուրացրել․ նրա պաշտոնավարումը կասեցվել է, քրվարույթը՝ ուղարկվել դատարան
Զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելու գործելաոճից. ՔԿ-ն՝ «Սրբազան պայքար»-ի մեղադրյալների պաշտպաններին
Փողոցն անթույլատրելի հատվածով անցնելու համար տուգանքը կրկնապատկվել է, օրենքը՝ խստացվել. մանրամասներ
Սեղմ ժամկետներում կիրականացվի Իրան-Հայաստան 400 կվ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագիրը
Որոշում է կայացվել հանրության շրջանում խթանել հեծանիվների կիրառումը՝ որպես երթևեկության այլընտրանքային միջոց
Սիրիան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը
Ղրղզստանում մեկնարկել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը. ՀՀ-ն ներկայացնում է փոխվարչապետը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև աստիճանաբար կբարձրանա
Ընկերությունն աղտոտել է պետական սեփականություն հանդիսացող հողերը. պատճառված 11 մլն դրամ վնասը վերականգնվել է
Մենք սկսել ենք խաղաղության պրոցես, որի ընթացքում բոլոր խնդիրները լուծվելու են. Խուդաթյան
ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներին
ՀՀ-ի և Ադրբեջանի միջև համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է դեպի երկարատև խաղաղություն
Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերը ձեռք բերելու համար կթողարկվի հերթային համակարգ. ՀՖՖ
Ամուսինը խմած վիճակում բենզին է լցրել կնոջ և սփռոցի վրա, այրել. կինը և դուստրը ստացել են այրվածքներ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT